Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լավ­րեն­տի Միր­զո­յան. «Մեր դի­մա­գի­ծը,ինք­նու­թյու­նը պահ­պա­նե­լու մա­սին պետք է մտա­ծենք»

INTERVIEW

Կան հարցեր, որոնք սպառիչ պատասխանների կարիք ունեն: Կան առաջնային խնդիրներ, որոնք այսօր երկրորդական, երրորդական պլան են մղվել: 

Այսպես է կարծում լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, ում հետ զրուցել ենք արժեքների, արդի խնդիրների ու խնդրահարույց համարվող այն առաջարկի մասին, որը վերաբերում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելուն և բուհերի հայեցողությանը թողնելու հնարավորությանը:

Շարժում՝ նաև լեզվի դեմ. ո՞րն է մարտահրավերը

Լեզվաբանն առաջնահերթ է համարում մայրենի լեզվի պահպանության խնդիրը: «Արևմուտքի մարտահրավերներն այնքան խիստ դրսևորումներ ունեն մեր իրականության մեջ: Մենք այդ մարտահրավերներին միշտ պատրաստ պետք է լինենք: 

Մենք փոքր ժողովուրդ ենք, և փոքր ժողովուրդների մայրենի լեզուներն ավելի շատ են ուշադրության արժանանում: 

Եվ պատահական չէ, որ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փոքր ժողովուրդների լեզուների վերացման վտանգը կանխելու նպատակով ամեն տարվա փետրվարի 21-ը հայտարարեց «Մայրենիի օր»: Այդ օրն ավելացել է նաև մեր պետական տոնացույցի մեջ: Բայց այսօր, չգիտեմ, թե ինչ պատճառներով, մարդիկ աղմուկ են բարձրացնում, սկսում են բուհերում օտար լեզուներին ավելի մեծ ուշադրություն դարձնել: 

Պարզվում է՝ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը կարող են դառնալ նախընտրելի առարկաներ, եթե ցանկանան՝ կարող են այդ առարկաների ուսուցումը կազմակերպել, եթե ոչ՝ ոչ: Այս հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, այն պետք է համընդհանուր քննարկման առարկա դառնա: 

Դարեր շարունակ մեր լեզուն, մեր հավատը մեզ բերել, հասցրել են 21-րդ դար: Բայց հիմա նայում ենք մեր իրականությանը ու տեսնում շարժում՝ Կաթողիկոսի դեմ, շարժում՝ լեզվի պահպանության դեմ և այլն: 

Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ մտավորական պետք է մտահոգվի իր լեզվի, իր կրոնի պահպանությամբ: 

Իսկ երբ նայում եմ այն հարցերին, որոնք այսօր քննարկվում են մեր հանրապետությունում, ճիշտն ասած, շատ վատ եմ զգում, որ ամեն օր ու անընդհատ գերակշռում են դատարանների դահլիճներից փոխանցվող ռեպորտաժները: 

Մենք այսօր ավելի լուրջ խնդիրներ ունենք՝ հայ երիտասարդի դաստիարակության, հայրենիքի պաշտպանության հարց ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Միրզոյանը:

Դեմքով պետք է թեքվենք դեպի մարզեր, սահման. հազար ու մի կարևոր հարց կա

Լեզվաբանն առանձնացրեց այն կարևոր ուղղությունները, որոնք առավելագույն ուշադրության կարիք ունեն: «Մենք այսօր սահմանի մասին պետք է մտածենք: 

Պետք է մտածենք, որ սահմանին ապրող մարդկանց թիվը նվազում է, սահմանամերձ բնակավայրերում մեծահասակ մարդիկ են ապրում: Ի՞նչ է նշանակում այն, երբ մի գյուղի երեխայի ուսման համար զեղչ է կիրառվում, մյուսին՝ ոչ, որովհետև մյուսի գյուղը սահմանից մի քիչ հեռու է, անմիջապես սահման չունի Ադրբեջանի հետ: 

Կարծում եմ՝ նման հարցերը կարևոր պետք է լինեն: Իսկ ամենակարևորն այն է, որ առաջին հերթին մեր դիմագիծը, ինքնությունը պահպանելու մասին պետք է մտածենք, որ կարողանանք պահպանել մեր հայրենիքը, իսկ հայրենիքը սկսվում է սահմանից: 

Մենք դեմքով պետք է թեքվենք դեպի մարզեր, սահման: 

Օրինակ՝ Տավուշն ամեն ինչ ունի զարգանալու համար, լավ ծրագրեր կան, որոնք իրականացնում ենք, բայց դանդաղել պետք չէ, պետք է շտապենք, որ կարողանանք դիմագրավել առկա մարտահրավերներին: Այսօր Արցախի խնդիր ունենք, հազար ու մի հարց կա, քան ամեն մի մանրուքի հետևից ընկնելն է»,-նկատեց մեր զրուցակիցը:

Կան արժեքներ, որոնք մեզ համար ամենասուրբն ու նվիրականն են

Լ. Միրզոյանը խոսեցց կրթական հարցերի մասին՝ անդրադարձ կատարելով նաև խնդրահարույց առաջարկին. 

«Այսօր կրթական ծրագրերը պետք է ամբողջովին փոխվեն: Այսօր պետք է մենք ազգային դպրոց կառուցենք, բայց, ցավոք, արևմուտքի մարտահրավերները ստիպում են կարծել, որ մենք հրաժարվել ենք ազգային դպրոցից: 

Ո՞վ է թույլ տվել պետական լեզուն ոտնահարել: Ինչպես կարող է զբոսաշրջության ֆակուլտետի սովորողն իր ժողովրդի պատմությունը չիմանալ, լեզուն չիմանալ: 

Բացի այդ, բոլոր պաշտոնյաները պետք է մայրենիին խորությամբ տիրապետեն: Կան արժեքներ, որոնք մեզ համար ամենասուրբն ու նվիրականն են: 

Բա մարդը Մեսրոպ Մաշտոցի մասին պատկերացում չունենա՞, տառերը չիմանա՞, վաղը մենք ինչպե՞ս ենք նրան ճանապարհելու դեպի պետական պաշտոն: 

Այո, լեզուների իմացությունն այսօր շատ կարևոր է, բայց այդ լեզուների իմացության մեջ ազգային լեզուն պահպանելն է կարևոր: 

Բայրոնն ասում էր՝ խոսելու ամենալավ լեզուն հայերենն է: Ժամանակին Հյուգոն, Ստենդալը, Բայրոնը, Չայկովսկին, Գլինկան հայերեն էին խոսում: 

Այսօր մեր հանրապետության ներսում ամեն ինչը օտար լեզվով է: Մենք երկիր չե՞նք: Չէ՞ որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Ամոթ էլ է, որ լեզվի կոմիտե ունենանք: 

Մենք ծնված օրվանից պետք է իմանանք, որ հայ ենք, մեր լեզուն էլ հայերենն է: Արևմտահայերենը, որպես գրական լեզու, վերանում է: 

Փոխանակ մտածենք՝ ինչ անենք, որ մի քանի տարով երկարացնենք արևմտահայերենի կյանքը, մտածում ենք, թե հայերենը պե՞տք է, թե՞ ոչ: 

Այդ ի՞նչ տեխնիկական առարկաներ կան, որոնք կարող են հիմք դառնալ, որ բուհում սովորողը մայրենի չանցնի: Ինձ համար ընդունելի չեն այս մոտեցումները: 

Ոչինչ չպետք է լինի մայրենի լեզվի հաշվին: 

Հայերենը մեր դիմագիծն է, մեր ապրած յուրաքանչյուր օրն է, մեր մտածելակերպն է, մեր հոգեբանությունը, մենք պետք է մտածենք հայերեն ու պահպանենք մեր լեզուն»:

Անթույլատրելի է մայրենի լեզվի նկատմամբ ոտնձգություններ կատարել

Լեզվաբանը հավելեց. «Մուշեղ Իշխանն ասում էր՝ հայերենն ամեն տան ապավենն է, ամեն տուն հայերեն է շնչում, բոլորիս տանը պետք է հայերենը գերակա լինի: 

Ասում են՝ եթե ռեկտորը ցանկանա, որ հայերենը պետք է, թող անցնեն: Իսկ կարող է ռեկտոր են նշանակում մի հիմարի, ազգի դավաճանի, նա էլ ասում է՝ ինձ հայերեն պետք չէ: Ի՞նչ է՝ նա՞ պետք է որոշի հայերենի ճակատագիրը: 

Այն, ինչ հիմա քննարկվում է, ազգային խնդիր է: Ինչպե՞ս է հնարավոր առանց ժողովրդի կարծիքը հարցնելու հայերենը բուհից երկրորդական պլան մղել: 

Իսկ եթե այսօր բուհում հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը պարտադիր սկզբունքով չլինի, այլ գործի նախընտրելի տարբերակը, ապա հարյուր տոկոսով կարող ենք համոզված լինել, որ մի քանի տարի հետո հանրակրթության ոլորտից էլ են հանելու հայերենը, որովհետև դա արևմուտքի ցանկությունն է: 

Արևմուտքը ցանկանում է փոքր ժողովուրդների լեզուները վերացնել, ու այդ առումով պատահական չէր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը: Նպատակը մարդկանց, պետությունների ուշադրությունը գրավելն էր: 

Չի կարելի մայրենի լեզվի նկատմամբ որևէ ոտնձգություն անել»:

 

Չի կարելի մատների արանքով նայել

Լավրենտի Միրզոյանի խոսքով, յուրաքանչյուր հարց պետք է քննարկվի ազգային շահի տեսանկյունից: 

«Երբ Երևանի պետական համալսարանը կազմավորվեց, մի ֆակուլտետ ուներ: Այն կոչվում էր պատմաբանասիրական ֆակուլտետ: Այսինքն, դեռևս այն ժամանակվա իշխանությունն ուշադրություն էր դարձնում հայագիտության ոլորտին ու հայապահպանության խնդրին: 

Բայց 100 տարի հետո պարզվում է, որ մեր լեզուն, պատմությունը մեզ պետք չեն, եթե կցանկանաք՝ գնացեք: Սա խնդիր է, որն իր հետևանքներն է ունենալու, սա խնդիր է, որին չի կարելի մատների արանքով նայել: 

Բացի այդ, չեմ կարծում, որ նման հարցերը պետք է հարևանցիորեն քննարկել: Մտածում եմ, որ իշխանությունները, պաշտոնյաներն այս ամենին լրջորեն կմոտենան ու հարցերին իրոք կտան սպառիչ և հիմնավոր պատասխաններ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal