Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկվորյակներին մինչ գիշեր կուղեկցի լավ տրամադրությունը․ նոյեմբերի 4-ի աստղագուշակը

LIFE

 

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում օրն անցկացնել այնտեղ, որտեղ կարելի է հանդիպել ընկերներին: Իրադրությունը ոչ միայն նպաստում է նախկին համախոհների հետ կապերի վերականգնմանը, այլև օգնում է գտնել նորերին: Հնարավորություն է առաջանում կորպորատիվ ավանդույթներին նորից ընթացք տալու: Շատ Խոյերի ճակատագիրը գերազանց հնարավորություն է տալիս դառնալու առաջնորդ, հեռանկարային նախաձեռնություն գլխավորելու:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս որոշել նպատակները և ընտրել անհրաժեշտ վարքագիծ: Չարժե իրադարձություններից առաջ ընկնել. դերը, որին դեռևս պատրաստ չեք, կստիպի չափից դուրս ուշադրություն հատկացնել ձեր անձին, ինչը կբերի գերհոգնածության: Ամենահեշտ պահը չէ, եթե դուք փառասեր եք, երազում եք լինել տեսադաշտում, օգտվել ճանաչվածությունից. ինչ-որ մեկն առաջ կընկնի և կվերցնի նախաձեռնությունը:   

 

Երկվորյակ

Երկվորյակներին մինչ գիշեր կուղեկցի լավ տրամադրությունը և մշտական հաջողությունը: Մոտակա ապագայի ծրագրերը չարժե կառուցել զրոյից. ավելի լավ է օգտագործել արդեն ունեցած հնարավորությունները, որոնք տվյալ պահին դեռևս չեք սպառել: Այս օրը նոր հեռանկարներ է բացում լաբիրինթոսների և փակուղիների փոխարեն, հուշում է ձանձրացրած խնդիրների լուծումները: Կարելի է ծրագրել ճանապարհորդություն, միջոցառման մասնակցություն:

Խեցգետին

 
 

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում վախենալ բարդ առաջադրանքներից: Աստղերը հուշում են, որ այժմ պոտենցիալ խնդիրները հեշտությամբ կլուծվեն, եթե դրանց համալիր մոտեցում ցուցաբերեք՝ հաշվի առնելով փորձը: Մոտակա ժամանակներս չարժե անհատական նախաձեռնություններ ծրագրել, քանզի ամենապատասխանատու պահին կարող է ձեզ ինչ-որ բան պակասել, կամ դավաճանել հանգամանքների անկանխատեսելի ընթացքը:  

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում խախտել իրերի հաստատված կարգը, շտապեցնել փոփոխությունները: Հաջող պահ է դեպի անհրաժեշտ մարդը կամ խումբը առաջին քայլը կատարելու համար: Անելով այն՝ չարժե շտապեցնել իրադարձությունները, ավելի լավ է սպասել պատասխան ուշադրության, ցանկալի արձագանքին: Կարող եք հայտարարել ձեր մասին՝ բացահայտելով ձեր ծրագրերը կամ ընդգծելով անցյալ արժանիքները: Չարժե ավելորդ համառություն դրսևորել:  

 

Կույս

Կույսերին նույնիսկ հանգստյան օրերին խորհուրդ չի տրվում արհամարհել կարգապահության, պարտքի, օբյեկտիվ անհրաժեշտության հարցերը: Արժե ժամանակ գտնել բնակարանի, աշխատասենյակի բարեկարգման համար համակարգային միջոցներ ձեռնարկելու համար: Կարող է պահանջվել կենցաղի մասնակի վերակազմակերպում, եթե ծրագրում եք վերանորոգում, տեղափոխություն, ընտանի կենդանի եք ձեռք բերել:

Կշեռք

 

Կշեռքների համար օրն ապահովում է աճող ինքնավստահություն, թույլ է տալիս հաճելի անակնկալի և աջակցության հույս ունենալ: Ինքազգացողության հետ կապված խնդիրների դեպքում սպասվում է դրական տեղաշարժ, որը կտանի դեպի ապաքինում: Կայուն ոգևորությունը թույլ կտա զբաղվել սիրելի գործով: Կարելի է վերադառնալ սառեցված նախագծերին, դրանցում նոր կողմնակիցներ ներգրավել, զբաղվել գովազդային մասով:

Կարիճ

Կարիճներին օրը կպարգևի ոգևորություն ձևափոխումների և նոր օգտակար հմտություններ յուրացնելու համար: Գործունեության դաշտ կարող է դառնալ տունը, անձնական տարածքը, մտերիմ ընկերների խումբը: Ուշադրության և փորձարկումների առարկա կարող է դառնալ վերանորոգված կամ նոր գնված տեխնիկան, ավտոմեքենան, համակարգիչը: Եթե խոսքը վերաբերում է առողջությանը, արժե հիվանդության բուժման ավելի առաջադիմական ձև փնտրել:  

  
 

Աղեղնավոր 

Աղեղնավորներն այսօր հաջողակ են ինչպես անհատական, այնպես էլ թիմային նախաձեռնություններում: Էներգիան արժե ուղղել ոչ թե տնային գործերին և կենցաղին, այլ կոլեկտիվ նպատակներին և ապագայի կառուցմանը: Աջակցություն ավելի լավ է փնտրել այնտեղ, ում հետ կիսելու բան չունեք: Ընտանիքի անդամները և մարդիկ, ում հետ վերջերս կոնֆլիկտի մեջ եք եղել, տվյալ փուլում կարող են լավագույն օգնականներն ու գործընկերները չլինել:

Այծեղջյուր

 

Այծեղջյուրների մոտ այսօր առաջնային են ռազմավարական նպատակները: Այն ամենը, ինչ տեղի է ունենում կամ ուր որ է տեղի կունենա, շատերը հենց այդ տեսանկյունից կդիտարկեն: Օգտակար է ամրապնդել նյութական հիմքը, հատկապես, եթե ձեզ սպասվում է բարեփոխումների կամ նորին հարմարվելու շրջան: Ֆինանսական և բարոյական անկախությունը չեն խանգարի, եթե առջևում կոնֆլիկտային շրջան է:  

Ջրհոս

Ջրհոսները կարող են անցնել ծրագրված գործողություններին, անձնական պոտենցիալի բացահայտմանը: Անկախ սեփական հնարավորությունների մակարդակից՝ աստղերը խորհուրդ են տալիս ապահովվել հավելյալ աջակցությամբ բոլոր հասանելի ուղղություններով, քանզի դա զգալիորեն կուժեղացնի ձեզ: Հաջողության կարևոր բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ձեր անձնական արժանիքներն ընդգծելու ունակությունը:

 

Ձկներ

Ձկների համար օրը հագեցած և վառ կլինի: Այսօր կարելի է մասնակցել կոլեկտիվ միջոցառման, ծանոթանալ տեխնիկայի և ակտուալ սոցիալական միտումների վերջին նորություններին: Լավ է այցելել ցուցահանդես, մասնակցել համաժողովի, լինել ընկերների շրջապատում: Եթե չեք սիրում աղմուկ և մարդկանց կուտակումներ, գերազանց ելք կլինի նորություններին համացանցի միջոցով ծանոթանալը: Լավագույն պահը չէ ակտիվության համար, եթե ցանկանում եք ձեզ վրա ուշադրություն հրավիրել:

 
 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal