Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են իրենց հա­մա­խոհ­նե­րին դարձ­նել հա­կա­ռա­կորդ, իսկ հա­կա­ռա­կորդ­նե­րին՝ թշնա­մի»

INTERVIEW

Ամենագլխավոր խնդիրն այսօր ապագան ցույց տալն է: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ում հետ զրուցել ենք առաջ նայելու հնարավորության, անհանդուրժողականության աստիճանի, ինչպես նաև ներդրումների բացակայության քաղաքական բաղադրիչների մասին:

«Պոտենցիալ ներդրողներին ցույց տալը, որ երկիրը կայուն զարգացման ուղի է բռնել, խնդիր է: 

Խնդիր է նաև ցույց տալ, որ երկրում կայունություն կա, Հայաստանն անցնցում փուլ է մտել, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն իր քաղաքական խնդիրները լուծել է ու հիմա կայուն զարգացման փուլ է մտել: 

Ներդրումների փաստացի ցածր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանություններին չի հաջողվում թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողներին համոզել կամ հրամցնել այն գաղափարը, որ ամեն ինչ արդեն կայուն է, և այլևս ցնցումներ չեն լինելու: 

Ընդհակառակը, կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ ապակայունացման զգացումը լինի: 

Երբ անընդհատ խոսվում է պերմանենտ ձերբակալությունների, կտրուկ հեղափոխական փոփոխությունների մասին, սկսած դատականից, տնտեսականից, վերջացրած՝ մշակութային հեղափոխության գաղափարով, ապա կարծել, թե գումարները կհոսեն, առնվազն միամտություն է: 

Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ, չնայած մեծ շահույթների վերաբերյալ խոստումներին, ներդրողները չեն շտապում Հայաստանում գումար ներդնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով նաև օբյեկտիվ պատճառի մասին:

«Հայաստանը պատերազմող երկիր է, և այդ փաստը բարձրացնում է ներդրումների ռիսկայնությունը: Իսկ վերոնշյալում նկարագրվածը սուբյեկտիվ պատճառն է՝ մեր իշխանությունների բացթողումն է: 

Ներդրումների համար նաև հստակ տնտեսական ծրագրեր պետք է լինեն, իշխանությունն իր վրա քաղաքական և տնտեսական որոշումներ ընդունելու պատասխանատվություն պետք է վերցնի: 

Այս առումով Ամուլսարի էպոպեան ամենացայտուն օրինակն է. մեկ որոշում են բացել, մեկ՝ փակել՝ հաշվի առնելով այդ պահի ներքին, արտաքին քաղաքական կոնյուկտուրան, թե տվյալ օրը փողոցում քանի մարդ կա, նաև այն, թե ինչ-որ հիմնադրամներ ինչ տրամադրվածություններ ու քաղաքական նպատակներ ունեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջ նայելու խնդրին՝ քաղտեխնոլոգը նկատում է. «Սեփական իշխանությանը անհաջողություններից անընդհատ ապահովագրելու համար ինչ-որ սաբոտաժնիկների, սևերի-սպիտակների, ռևանշիստների, արտաքին ու ներքին թշնամիների պատճառ բերելն ընդհանրապես հայտնի տեխնոլոգիա է: 

Այսօրվա իշխանությունը հիմնականում շեշտը դնում է ներքին թշնամիների վրա, և նրանց առկայությամբ է բացատրում, թե ինչու այս կամ այն բանը չստացվեց: Նույն ներդրումների բացակայության պատճառներից մեկը նաև այս խնդիրն է: 

Երբ իշխանություններն անընդհատ ազդարարում են, որ երկրում չկա դատարան, չկա այս կամ այն ինստիտուտը, բայց կա մի խուրձ ներքին թշնամի, այդ պայմաններում որևէ ներդրող չի մտնի Հայաստան: 

Ավելի խելամիտ կլիներ աշխարհին ներկայանալ որպես մի երկիր, որն ունի որոշակի խնդիրներ, որոնք անպայմանորեն չեն պահանջում վիրահատական միջամտություններ ու մեթոդներ: Բայց մենք հակառակ պատկերն ունենք: 

Ավելին, անգամ ներքին ներդրողներն են պասիվ, որովհետև նրանք պարզապես վախենում են: 

Մտածում են, որ եթե ինչ-որ բան ֆիքսվի, ապա կսկսեն այդ գումարի հետևից գնալ ապօրինի հարստացման, կոռուպցիայի և մյուս հայտնի թրենդների շրջանակում, որոնք մեկուկես տարի է՝ անփոփոխ են: 

Բացի այդ, խոշոր գործարարների համար հստակ չէ, թե ինչ ստանդարտներով է շարժվում երկիրը: Մեկին բռնում ու պահում են ամիսներով, մյուսին բռնում են, փողը վերցնում ու բաց թողնում: 

Չկան հստակ ստանդարտներ, թե, ի վերջո, որ խաղի կանոններն են աշխատում: 

Իհարկե, պարզ է, որ խոշոր բիզնեսը այսօրվա իր հսկայական կապիտալը չէր կարող զուտ օրենքի շրջանակներում ձեռք բերել: Ու այս պարագայում նախընտրում են ընդհանրապես ջրի երես դուրս չգալ, որ 

հանկարծ ֆեյսբուքյան ինչ-որ անհասկանալի զանգված չսկսի պահանջ ներկայացնել այն հարցադրմամբ, թե ինչո՞ւ այս մեկին չեք բռնում: 

Այս պատճառներից ելնելով՝ նախընտրում են սպասել: Թե որքան կսպասեն՝ հարց է, բայց փաստն այն է, որ ժամանակն ի օգուտ երկրի չէ, որովհետև այդ գումարները պետք է աշխատեին Հայաստանի համար»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, այն, որ խոշոր հարկատուները, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելի շատ հարկ են վճարել, ռեալ է, որովհետև նրանց առջև ստվերից դուրս գալու հստակ խնդիր է դրվել: 

Բայց նա այլ մտահոգություն ունի: «ՊԵԿ-ն այս առումով ամենաէֆեկտիվ աշխատող կառույցներից մեկն է մեր երկրում: Ստվերից գումարներ են հանվում, ինչն իր ժամանակավոր էֆեկտը կունենա: 

Այսինքն, բյուջեն է ավելանում, պետությունը սոցիալական ծախսեր է անում և այլն: Այդուհանդերձ, նշվածը շատ մտահոգող է, որովհետև մենք տեսնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ են բերվում, ծախսերի առումով բյուջեի կատարողականը բավականին ծանր իրավիճակում է:

 Եթե կապիտալ ներդրումներ չեն արվում, ապա հաջորդ տարի նույն ՊԵԿ-ը հավաքելու բան չի ունենալու: 

Այսինքն, երբ չկա արտաքին, ներքին ներդրող ու չկան պետական կապիտալ լուրջ ներդրումներ, ապա ակնկալել, որ հավաքագրման այդ տեմպը կավելանա, հակատնտեսական մտածելակերպ է: 

Շատ լավ է, որ սոցիալական ծախսերն ավելանում են, սոցիալական ծրագրեր են իրականացվում, դա էլ է անհրաժեշտ, բայց ամեն ինչ պետք է համաչափ անել: 

Հիմա, ըստ էության, պետությունը զբաղված է նախկին ռեսուրսները քերելով»:

Անցում կատարելով անհանդուրժողականության մթնոլորտին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Ինչ ցանվել է, այն էլ հնձվում է: 

Անհանդուրժողականության մթնոլորտը, շատ դեպքերում թշնամությունը, որը կար սոցցանցերում, ուշ թե շուտ դուրս էր գալու վիրտուալ աշխարհից ու մտնելու էր իրական կյանք: 

Այն մարդիկ, որոնք իրար հայհոյում էին սոցցանցերում, մի օր փողոցում հանդիպելիս նույն ձևով են իրար բարևելու: Ու դա իրականում չի սահմանափակվելու հայհոյախառն արտահայտություններով, նաև ծեծ ու ջարդ ու տարբեր այլ դրսևորումներ են լինելու: 

Դժվար թե հարաբերությունները ջերմանան, թեպետ էլի եմ ասել, ու կյանքն էլ ապացուցել է, որ շատ մարդիկ, որոնք ֆեյսբուքյան հարթակում առյուծ են, իրական կյանքում փիսիկ էլ չեն:

 Իսկ թե ինչու իրականում մեղմացում չկա, հարցն այն է, որ չեն մեղմանում խնդիրները: Երբ անընդհատ փորձում ես հարցերը լուծել ուժային մեթոդներով, երբ փորձում ես անընդհատ սպառնալ նստեցնելով, կուլակաթափ անելով, ինչ-որ բան վերաբաշխելով, ապա այդ ամենը հակադարձման է բերում, ինչի օրինակները մենք տեսնում ենք»:

Քաղտեխնոլոգը վտանգավոր է համարում հատկապես հասարակության հիասթափության հնարավորությունը:

«Խոսվում է թափանցիկության մասին, բայց հետո պարզվում է, որ ինչ-որ մեկի աշխատավարձը թաքուն բարձրացնում են: 

Փորձում են ցույց տալ, ասել, թե թափանցիկ գործելաոճ ունեն, մյուս կողմից պարզվում է, որ երկրորդական ինչ-որ բաներով են զբաղվում: 

Այդ պարագայում պարզ է, որ մարդկանց մոտ անվստահություն է առաջանում, ինչը հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են հիասթափվել, ափսոսալ, որ մասնակցել են որոշ գործընթացների: 

Իսկ հիասթափությունը ուշ թե շուտ կա՛մ ապատիայի, կա՛մ ագրեսիայի է բերում, ինչին ականատես ենք եղել հենց նախորդ իշխանության օրոք: 

Հիմա, ցավոք, մենք տեսնում ենք, որ ընթացքը նույնն է, չի բացառվում՝ շատ ավելի արագ տեմպերով: 

Երբ խոսվում է, որ ծախսերը պետք է լինեն թափանցիկ, էֆեկտիվ, բայց հանկարծ տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի նախագծեր են ֆինանսավորվում, ու չի ֆինանսավորվում ազգայինը, ինտելեկտուալը, պարզ է, որ դա նույնպես ավելացնում է վարչախմբի հակառակորդների թվաքանակը: 

Ընդհանրապես մի զարմանալի երևույթ կա. այսօրվա իշխանությունները կարողանում են իրենց համախոհներին դարձնել հակառակորդ, իսկ հակառակորդներին՝ իրենց թշնամի»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը քաղաքական հակառակորդների մասին է: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal