Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ թե թա­փան­ցիկ աշ­խա­տան­քի վկա­յու­թյուն, այլ գաղտ­նի քայ­լե­րը քո­ղար­կե­լու կամ «սվա­ղե­լու» յու­րա­տե­սակ մի­ջոց

ANALYSIS

Ներկայիս կառավարության կողմից շռայլ ծախսեր կատարելու մասին տեղեկությունները ակտիվ հանրային քննարկման առարկա են դառնում: 

Եվ սա շատ բնական է, քանի որ քաղաքացիները ցանկանում են, որ հանրային միջոցները ծառայեն ըստ նպատակի, և վատնում տեղի չունենա: 

Չէ՞ որ վարչապետ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով շարունակում է հավաստիացնել, թե իր գլխավորած կառավարությունն ամենաթափանցիկն է: Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ մոտ մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ 

Նշվում էր, որ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» գրիֆով՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել։ 

Այս խնդրին օրերս անդրադարձավ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, սակայն խուսափեց նշել, թե Կոնդի առանձնատների տնտեսությունում որքան գումար է ծախսվել՝ հայտարարելով, թե որոշումները գաղտնի ընթացակարգով են իրականացվում, որովհետև դա բխում է օրենքից: 

Ըստ Աղաջանյանի՝ այնտեղ թվով 8 տուն է վերանորոգվում, բոլոր տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար: 

Եվ հանրությունն այդպես էլ մեկ ամիս շարունակ չկարողացավ ստանալ այն հարցի պատասխանը, թե արդոք ճի՞շտ են տեղեկությունները, որ վարչապետի առանձնատան համար չափից մեծ գումար է ծախսվել, և ինչո՞վ է արդարացված այդ ծախսերի իրականացումը: 

Եվ ահա այդ լուրերը տևական ժամանակ օդում կախված մնալուց հետո վարչապետ Փաշինյանը որոշեց ուղիղ եթեր մտնել և այս խնդրի հետ կապված պարզաբանում տալ: Վարչապետը, ուղիղ եթերում առանձնատան սենյակները ցուցադրելով, փորձեց ներկայացնել, թե կոնկրետ ինչն է վերանորոգվել՝ նշելով, որ մամուլում տեղ գտած հրապարակումներում եղած թվից առնվազն տասն անգամ պակաս գումար է ծախսվել։ 

Վարչապետի ասածներից ստացվում է, որ մոտ 200 հազար դոլար է ծախսվել պետական միջոցներից միայն մեկ առանձնատան վերանորոգման համար, սակայն հանրությունը չստացավ այն հարցի պատասխանը, թե ինչով էր պայմանավորված այդպիսի վերանորոգում կատարելու ծայրահեղ անհրաժեշտությունը, երբ բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, և նման գումարները կարող էին նպատակաուղղվել նրանց հոգսերը թեթևացնելու համար: 

Ի վերջո, միջինը 10 տոկոսով թոշակները բարձրացնելու համար աշխարհացունց հրճվանք ապրող իշխանությունները անհամեմատ մեծ գումարներ են տրամադրում նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը բարձրացնելու, առանձնատները վերանորոգելու, նոր ավտոմեքենա ու ինքնաթիռ գնելու համար: 

Բացի այդ, եթե նախկինում նշյալ առանձնատունը ծառայել է իր նպատակին, ապա ի՞նչն էր խանգարում վարչապետին առանձնատունը թողնել այն վիճակում, ինչպիսին կա: Գոնե առայժմ: Քանի դեռ «տնտեսական հեղափոխությունը» իրականություն չի դարձել: Թե՞ «տնտեսական հեղափոխություն» ասելով՝ իշխանությունները նկատի ունեին բացառապես իրենց կյանքի բարելավումը: 

Վարչապետի ուղիղ եթերը քաղաքացիների մոտ առկա կասկածները փարատելու նպատակ ուներ, սակայն տեղի է ունենում հակառակը՝ նոր կասկածներ են ի հայտ գալիս: 

Հասկանալի է, որ միայն վարչապետի առանձնատան համար մոտ 200 հազար դոլար է հատկացվել, և եթե դիտարկում ենք Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությունը, թե վերանորոգվող տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար, ապա ստացվում է, որ մյուս 7 առանձնատներից յուրաքանչյուրի վերանորոգման համար 200 հազար դոլարից ավելի գումար է հատկացվել:

 

Եվ հենց այստեղ է, որ հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ է վարչապետը միայն իր առանձնատան վերանորոգումը հանրությանը ներկայացնելով՝ համարում հարցը փակված, և ինչո՞ւ հանրությանը հաշվետվություն չի ներկայացնում, թե կոնկրետ որքա՞ն գումար է ծախսվել բոլոր մյուս առանձնատների վերանորոգման համար: 

Ու ընդհանրապես, ժամանակը չէ՞ հասկանալ, որ «լայվերը» գնալով դառնում են ոչ թե թափանցիկ աշխատանքի վկայություն, այլ լրիվ հակառակը՝ գաղտնի քայլերը քողարկելու կամ «սվաղելու» յուրատեսակ միջոց: Հա, օրհնության կարգն էլ ընդհանուր նպատակները չի քողարկում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal