Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ովքե՞ր են իրենց վրա վերց­րել հայ հա­սա­րա­կու­թյան ար­ժե­հա­մա­կար­գերն ավի­րե­լու գոր­ծը

ANALYSIS

Երբ մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ իշխանափոխություն, մարդիկ հույս ունեին, թե նոր իշխանությունները հասարակությանը համախմբելու միջոցով ճանապարհ կբացեն երկրի զարգաման համար, սակայն Փաշինյանը և իր կողմնակիցները չարդարացրին այդ հույսերը: 

Նրանք ոչ միայն հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, այլև այնպիսի քաղաքականություն են վարում, որով փաստացի դեմ են գնում հասարակության ներսում առկա տրամադրություններին: Այստեղ խոսքը վերաբերում է հայ հանրության մեջ դարերով արմատավորված ազգային արժեհամակարգը փոխելուն միտված քայլերին:

Կառավարության աջակցության ներքո փորձ է կատարվում հասարակությանը կտրել իր ազգային, պատմական արմատներից: 

Թերևս սրանով են պայմանավորված, որ իշխանություններն այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, ինչպես Արցախյան պատերազմի հերոսների անցած ուղու արժեզրկումը և պիտակավորումը, կրթական ծրագրերում հայագիտական առարկաների դերի նվազեցումը, հասարակության համար անընդունելի և անբարոյական երևույթների խրախուսումը և այլն:

Եվ այս համատեքստում պատահական չի կարող լինել, որ իշխանությունն անթաքույց մտադրություն ունի Ստամբուլյան կոնվենցիան շատ արագ վավերացնել խորհրդարանում, որի ընդգրկումը ԱԺ օրակարգում կարող է լուրջ հանրային հուզումների տեղիք տալ: 

Իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ավելի հեռուն է գնում՝ փաստացի հայտարարելով, որ հասարակությունն իր ընտրած իշխանության միջոցով չի կարող իր համար անընդունելի երևույթներն արգելել նույնիսկ այն դեպքում, երբ դրանցից եկող բազմաթիվ վտանգներ է տեսնում: 

Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» «ներկայացումը», որն իրենից որևէ արժեք չէր ներկայացնում և ըստ էության հարցականի տակ էր դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը: 

Այսպիսի միջոցառումների իրականացումը խրախուսելով՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք առաջադիմական են և կարող են գումարներ տրամադրել նման միջոցառումների կազմակերպման համար, սակայն երբ հարցը վերաբերում է հանրությանը հուզող խնդիրներին, ապա դրանց համար գումարներ չկան:

Մի հարցում երկար անունով նախարարության ղեկավարի հետ համաձայն ենք՝ գրաքննությունը լավ բան չէ: Միայն թե անհասկանալի է, թե մշակույթի ոլորտում ո՞րն է իրավասու կառույցի դերն ու նշանակությունը:

 Եթե խոսում ենք արվեստի, ստեղծագործելու ազատության և իրավունքի մասին, ապա խոսք կարող է լինել բացառապես կամերային միջոցառումների մասին. տոմս վաճառեք, ով կգա, կգա... Այն էլ, իհարկե ոչ պետբյուջեի հաշվին: 

Բայց կազմակերպել բացօթյա անճաշակություն, որն իր մեջ կասկածելի բովանդակություն է պարունակում (ներողություն այս դեպքում բովանդակություն բառն օգտագործելու համար), այսինքն՝ հասարակությանը պարտադրել որոշակի «ճաշակ», մեղմ ասած, անընդունելի է: 

Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ պակաս անընդունելի չէ նաև «զելյոնկայի» ճանապարհով հարց լուծելը: 

Բռնությունը պետք է իսպառ բացառվի: Տարօրինակ էր նաև մետրոյի կայարանի այդ հատվածը խնկարկողների պահվածքը: 

Այսինքն, գործ ունենք տարաբևեռ ծայրահեղությունների հետ:

 

Սակայն փաստը մնում է փաստ, որ իշխանությունները հետևողականորեն գնում են արժեհամակարգերի հիմնավոր փլուզման: 

Իրենց այս քաղաքականությունն արդարացնելու համար ներկայիս իշխանությունները արհեստական հարց են բարձրացնում, թե արդյոք Ստամբուլյան կոնվենցիա՞ն կամ արվեստի միջոցառո՞ւմն է, որ խանգարում է երկրի զարգացմանը, հավելելով, թե դա ցանկանում են շահարկել «դավադիրները»: 

Սակայն ինչքան էլ իշխանությունը փորձի հանրային դժգոհությունների ի հայտ գալը սրբագրել նախկինների կամ դավադիրների միջոցով, միևնույն է՝ հասարակության գերակշռող մեծամասնությունը դեմ է ազգային արժեհամակարգի դեմ ուղղված քաղաքականությանը: Եվ բոլորի համար պարզ է, որ եթե կառավարությունը հաջողացրեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կամ մարդկանց համար անընդունելի մյուս ծրագրերը իրականություն դարձնել, ապա դրանով ամեն ինչ չի սահմանափակվելու, արդեն հրապարակ են բերվելու նմանատիպ այլ նախաձեռնություններ: 

Ու կարծես թե իրականություն են դառնում ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսի՝ մարդկանց հիմարացնելու և ապուշացնելու մասին խոսքերը:

 

Վերջինս հայտարարել էր. «Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին… 

Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք, այսպես կոչված, արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը… 

Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: 

Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու»:

Եվ ամենավատն այն է, որ հայ հասարակության արժեքները փոխելու սև գործն իր վրա է վերցրել մեր սեփական իշխանությունը: Կարևորը, որ մեր հանրությունը թույլ չտա իրեն մոլորեցնել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer