Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոյեմբերի 7-ի աստղագուշակը

LIFE

Խոյ: Այսօր ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի մարդկանց վրա: Կուտակած գիտելիքների ու փորձի շնորհիվ մասնագիտական խնդիրներն այսօր հեշտւթյամբ են լուծվում: Սակայն չարժե այդ ամենից այսրոպեական նյութական փոխհատուցում սպասել: Շատ շուտով ընդհանուր գործում ձեր ներդրումը կգնահատվի ըստ արժանավույն:

 Եթե այսօր առտնին գործերը անեք սիրելիի հետ համատեղ, դա կօգնի ձեզ հարթել և ջերմացնել հարաբերությունները: Նրանք, ովքեր դեռ իրենց ընտանեկան երջանկության ճանապարհի առաջին քայլերն են անում, կարող են ռոմանտիկ երեկո ծրագրել պոտենցիալ թեկնածուի հետ:

 

Ցուլ: Անսպասելի նորություններն ու ծրագրերի կտրուկ փոփոխությունները կստիպեն ձեզ հուզվել: Դժվարություններ կծագեն փաստաթղթերի ձևակերպման և պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ձեզ համար կարևոր մարդու կողմից գործնական խորհուրդ և աջակցության խոստում ստանաք:

 

 

Թույլ մի տվեք կողմնակի անձանց` միջամտել ձեր ընտանեկան գործերին: Ներընտանեկան խոսակցություններն ու վեճերը թողեք տան պատերի ներսում: Ձեր նախասիրությունները մի պարտադրեք մտերիմներին, այլապես կարժանանաք նրանց գնահատականին, որը, հնարավոր է, շատ հեռու լինի ձեր մասին ունեցած սեփական պատկերացումներից:

 

Երկվորյակ: Օրը կընթանա ինչպես ծրագրել էիք և ձեզ հաճելի զգացումներ կպարգևի: Այն ձեզ լավատեսության հիմքեր կտա: Թեև հին խնդիրները կմնան չլուծված, բայց դուք շուտով կհասկանաք` ինչպես հաղթահարել դրանք: Նշանի` աշխատանք փնտրող ներկայացուցիչները, հնարավոր է, հետաքրքիր առաջարկներ ստանան:

 

Իսկ ահա տան անդամների կամ սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր խնդրահարույց կլինի: Մտերիմները չհիմնավորված պահանջներ կներկայացնեն: Նարանց այդ վարքագիծը հասկանալը դժվար կլինի ձեզ համար:

 

Խեցգետին: Այսօր շանս կունենաք հաջողության հասնել ազդեցիկ, ինչպես նաև այն մարդկանց հետ համագործակցությունից, որոնցից կախում ունեք: Բայց, որպեսզի հաջողությունը ուղեկցի ձեզ, պետք է զրույցներում լինեք շատ ուշադիր և շրջահայաց: Այսօր խնդիրների քննարկումը կարող է վերածվել փոխադարձ կշտամբանքի, եթե ժամանակին վերջ չդնեք այդ խոսակցություններին:

 

Օգտվեք մտերիմ մարդկանց հետ ձեր հարաբերությունները առավել ջերմացնելու համար ստեղծված բարենպաստ իրավիճակից: Այսօր հնարավոր է, որ դեպքերի անսպասելի շրջադարձը ձեզ մոռացնել տա սիրելիի հետ ունեցած նախկին անհամաձայնությունները:

 

Առյուծ: Այսօր հաջողվում է գործադրել գիտելիքներն ու ցուցադրել գործնական և անհատական որակները: Ղեկավարության վրա լավ տպավորություն եք թողնում, և, բացառված չէ, որ մոտ ժամանակներս ձեր մտահղացումները պաշտպանություն գտնեն: Խուսափեք չարախոսելուց և բամբասելուց:

Օրը բարենպաստ է բնակարանը բարեկարգելու և մտերիմների հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու համար: Դուք փոխըմբռնման կհասնեք, եթե անկեղծ ցանկություն ցուցաբերեք տան անդամների գործերով հետաքրքրվելիս: Ձեզ համար թանկագին մարդուն կուրախացնեք` խոստովանելով, որ նրա հետ համատեղ կյանքում դուք երջանիկ եք:

 

Կույս: Որքան էլ տարօրինակ է, բայց այսօր ձեր գործընկերը կարող է դառնալ մի մարդ, որին վաղուց չեք տեսել կամ որին երբեք չեք համարել ձեր համախոհը: Պատահական խոսակցության մեջ անսպասելի շրջադարձերը կարող են օգտակար և շահութաբեր լինել ձեզ համար: Խուսափեք, սակայն, չափից դուրս աշխույժ և ուրիշներին քննադատող խոսակցություններ վարել:

 

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերաճել հետագա լուրջ հարաբերությունների: Բացառված չեն հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց դուք չեք տեսել երկար տարիներ, բայց նրանց հետ կապված եք հաճելի հիշողություններով:

 

Կշեռք: Եթե որոշել եք թափ հաղորդել ձեր աշխատանքային կարիերայի առաջընթացին, ապա հարկ է, որ հետևեք տվյալ ձեռնարկությունում ձևավորված ավանդույթներին: Եթե ձգտում եք մասնագիտական հաջողությունների, արժե, որ այսօր կշռադատեք ձեր վարքագիծը և անհրաժեշտության դեպքում որոշակի սրբագրումներ կատարել` ստացված տեղեկությունների համեմատ:

 

Մտերիմների հետ հարաբերությունները կլինեն ջերմ: Նրանք, ովքեր դեռ չեն ճաշակել ընտանեկան կյանքի երջանկությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերություններում, ավելի լավ է, պահպանեն արդեն փորձված մարտավարությունը և չընկնեն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ:

 

Կարիճ: Ավելի լավ է այսօր սահմանափակեք շփումները և չսևեռվեք ծագող խնդիրների վրա: Մի հանդիմանեք մարդկանց դատարկ բաների համար:Աշխատեք առօրյա գործերն ավարտել օրվա առաջին կեսին, իսկ մնացած ժամանակը նվիրաբերել առավել հանգիստ զբաղմունքի: Զգուշացեք ձեր բարօրության ու ֆինանսական հաջողությունների մասին շաղակրատելուց: Մարդիկ ձեզ սխալ կհասկանան:

 

Երեկոն շատ ավելի լավ կանցնի առանց ավելորդ խոսակցությունների: Տրվեք ձեր հոբբիին կամ այլ հետաքրքիր գործի, կարող եք զբաղվել բնակարանի բարեկարգմամբ: Գնումներ կատարելիս, սակայն, ուշադիր եղեք: Կենցաղային տեխնիկայի ընտրությունը կարող է անհաջող լինել:

 

Աղեղնավոր: Դուք հակված եք այսօր կտրուկ փոխել բոլոր ծրագրերը և նույնիսկ ամեն ինչ զրոյից սկսել: Օրը բարենպաստ է սովորությունները բարեփոխելու համար, օրինակ, փորձեք նոր սննդակարգի և սնվելու նոր ռեժիմի անցնել, սկսեք զբաղվել սպորտով:

 

Երեկոյան կողմ, հավանաբար, ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մտերիմներին, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել: Եթե ձեզ հաջողվի վերահսկել հուզմունքը, ապա կխուսափեք անցանկալի կոնֆլիկտից: Օրվա վերջում զգացնել կտա հոգնածությունը, որ կարող է հանգեցնել անքնության:

 

Այծեղջյուր: Օրը հարմար է գործարար ակտիվույուն ցուցաբերելու համար: Դուք կճաշակեք գործադրած ջանքերի ու աշխատանքի պտուղները: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել, համաձայնագրեր ստորագրել: Իսկ օրվա երկրորդ կեսին հավատարիմ մնացեք գործողությունների նախապես կազմված ծրագրերին:

 

Խուսափեք մտերիմների և սիրելիի հետ բաց խոսակցություններից, մի շտապեք բարեկամների առջև բացել ձեր ծրագրերը: Այսօր ձեր շրջապատում, չի բացառվում, լինեն մարդիկ, ովքեր չեն կարողանա պահել այն գաղտնիքները, որ դուք կվստահեք նրանց:

 

Ջրհոս: Այսօր ցանկալի է ռիսկի չդիմել և աշխատանքային գործընթացը կազմակերպել սովորական և ստուգված մեթոդներով: Նորարարությունները, որոնք առաջին հայացքից ավելի արդյունավետ կթվան, կարող են հանգեցնել մի շարք բարդությունների: Խորհրդատուներ այսօր շատ կլինեն, և չեք կողմնորոշվի` որի խորհուրդը լսել և որինը` ոչ:

 

Աշխատեք մտերիմներին չծանրաբեռնել ձեր խնդիրներով: Նրանց հետ զրույցներում անսպասելիորեն կարող են ի հայտ գալ ձեր կամ տան մյուս անդամների անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Հանդիպումների և հավաքույթների ժամանակ փորձեք շոշափել առավել ընդհանուր հարցեր:

 

Ձկներ: Այսօր հնարավոր են ֆինանսական հողի վրա տարաձայնություններ ղեկավարների կամ գործընկերների հետ: Դուք դժվարությունների կհանդիպեք այն ոլորտներում, որոնք ամենաքիչ հավանական են: Սակայն, չնայած ծագած խնդիրներին, ձեր գործունեությունը կլինի արդյունավետ այնքան, որ կառաջացնի շրջապատի մարդկանց նախանձը:

 

Նշանի ներկայացուցիչների համար օրը ամենալավը չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է նույնիսկ անհիմն կասկածներ ծագեն սիրելիի հավատարմության հետ կապված: Այդ հողի վրա առաջացած հույզերին ազատության տալ այսօր չարժե:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023