Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արարատի մարզպետը հրաժարվել է կատարել օրենքի պահանջը. Հաղորդում է ներկայացվել նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ.

SOCIETY

 

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։

 

«Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ արձանագրել է նաև, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Դատարանի որոշումը ուղարկվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ միջնորդելով անհապաղ կարգադրություն արձակել՝ նախկին կարգադրությունը վերացնելու մասին և վերականգնել նախկին փաստական և իրավական վիճակը։ Այսինքն՝ վերականգնել Նորայր Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարի պարտականությունները մինչեւ դատական վեճի ավարտը, սակայն մարզպետը հրաժարվել է այն կատարել։ ։ «Մենք ուղղակի իրազեկել ենք մարզպետին, որ կա այսպիսի դատական ակտ, դատարանի որոշում և, որ դա պարտադիր կատարման ենթակա է ՀՀ տարածքում։ Մարզպետը պարզաբանեց՝ վարչական ակտի կասեցումը չի ենթադրում դրանից առաջ կատարված գործողությունների և գոյություն ունեցած իրավիճակի վերականգնում։ Փաստացի՝ մարզպետն այս գրությամբ նշեց, որ հրաժարվում է նախկին վիճակը վերականգնել»,- ասաց Մակինյանը։ Փաստաբանը նշեց, որ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ գործ ունենք առերևույթ հանցագործության կատարման հետ և ըստ այդմ հաղորդում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ «ՀՔԾ-ն որոշում կայացրեց մեր հաղորդման առթիվ քրեական գործ հարուցելը մերժել՝ պատճառաբանությամբ, որ դա պայմանավորված է եղել հանրային շահով։ Վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է այդ բացառությունը՝ հանրային շահով պայմանավորված լինելու պայմաններում, բայց դա քրեական հետապնդումն իրականացնող մարմին չը չէ, որ պետք է որոշի, թե ինչ շահով են պայմանավորված եղել այդ գործողությունները։ Բացի դա, մենք ունենք կարևոր հանգամանք, որ հանրային շահով պայմանավորված չէր Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելը և նոր ղեկավարի նշանակումը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Նորայր Գրիգորյանի և մարզպետի հարաբերությունները լարված են անձնական դրդապատճառներով պայմանավորված։

 

Խնդիրն այն է, որ մարզպետը ԱԺ ընտրությունների ժամանակ խնդրել է աջակցել իրեն ընտրություններում, խնդրել է նաև Գրիգորյանին անդամակցել ՔՊ կուսակցությանը, ինչը նախկին գյուղապետը մերժել է։

Ա.Մակինյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ պատրաստվում են ՀՔԾ որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ «Տեսնենք Դատախազությունն ինչ ընթացք կտա։ Եթե անկեղծ լինեմ սպասելիքների չունենք։ Դատական կարգով եւս կբողոքարկվի իհարկե։ Արդեն քրեաիրավական ճանապարհով պետք է գնահատական տրվի օրենքի պահանջների չկատարմանը»,- նշեց Մակինյանը՝ շեշտելով. «Անկախ զբաղեցրած պաշտոններից ՀՀ-ում օրենքները պետք է կատարվեն, անկախ նրանից՝ կատարողներն ինչքանով են ուզում կամ չեն ուզում»։ Փաստաբանի խոսքով՝ արվելու է ամեն ինչ Նորայր Գրիգորյանի իրավունքները վերականգնելու և նրա իրավունքները խախտող անձանց արարքներին համապատասխան գնահատական տալու համար։

Հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել մարզպետի կողմից օրենքի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքը՝ փաստաբանը նշեց. «Կարող է պայմանավորված լինել առաջինը նրանով, որ մտածում է, որ օրենքի սանկցիաների պատժելիության ինստիտուտը չի կարող իրեն հասնել։ Որպես վարկած կարող եմ դա դիտարկել, որովհետև փորձը ցույց տվեց, որ ՀՔԾ-ն հրաժարվեց մարզպետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ընդհանրապես գործ չհարուցվեց՝ թեկուզ փաստի առթիվ։ Երևի մարզպետը բավարար հիմքեր ուներ ենթադրելու, որ այսօրվա իշխանության պայմաններում իր նկատմամբ չի կարող քրեական գործ հարուցվել։ Չնայած մենք հուշել էինք շատ մանրամասն և գրավոր։ Ես դա չեմ կարող կապել օրենքի չիմացության հետ։ Արհամարհական, դիտավորյալ վերաբերմունք է Արարատի մարզպետի կողմից»։

Հիշեցնենք, որ Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունների դադարեցման մասին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշումը բնակիչների դժգոհության պատճառ է դարձել։ Նորաշենի բնակիչները վստահ են, որ արդեն նախկին համայնքապետի լիազորությունները դադարեցվել են անօրինական ճանապարհով։ Նորաշենի բնակիչները օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Գրիգորյանի և պահանջում էին մարզպետի հրաժարականը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal