Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում

ANALYSIS

Վերջին շրջանում միտում է նկատվում, որ իշխանությունների վարած քաղաքական կուրսի տարբեր ուղղությունների հետ կապված՝ հասարակության շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ են բողոքների դրսևորումներ ի հայտ գալիս։ 

Այնպես չէ, որ ներկայիս իշխանությունների ընդունած որոշումների շուրջ դժգոհություն չի եղել նրանց պաշտոնավարման սկզբում, սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ բողոքի ակցիաների մասնակիցների պահանջները գնալով խստանում են և արդեն իսկ վերաբերում են կառավարության որոշ ներկայացուցիչների հրաժարականի պահանջներին։ 

Մի քանի ամիս առաջ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարճ ժամանակ անց «թավշյա» նախարարների հրաժարական կարող են պահանջել։ 

Բայց ահա, այս օրերին երիտասարդ դաշնակցականներն ու ԵՊՀ ուսանողները շարունակում են անժամկետ դասադուլն ու նստացույցը՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարարի հրաժարականը։

 Մի խումբ երիտասարդներ էլ բողոքի երթ էին կազմակերպել և պահանջում էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը։ 

Սակայն բողոքի ակցիաների աշխարհագրությունը սրանով չի սահմանափակվում։ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն, ի նշան բողոքի, ճանապարհ էին փակել՝ բողոքելով, որ չեն ուզում հասնել Գյումրի, որ չեն ուզում ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը կատարեն։ 

Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ էին դասադուլ հայտարարել՝ պահանջելով չեղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 

Ինչպես տեսնում ենք, հանրության տարբեր հատվածների դժգոհությունները վերաբերում են կոնկրետ խնդիրների, և նրանք պահանջում են այդ պրոբլեմները լուծել, իսկ եթե կառավարությունն ի վիճակի չէ իրենց պահանջներն իրականություն դարձնել, ապա նրանք արդեն ոլորտային պատասխանատուների, տվյալ դեպքում՝ նախարարների հրաժարականներն են պահանջում։ 

Հնարավոր է, որ առաջիկայում բողոքավորները նաև այլ նախարարների հրաժարականներ ևս պահանջեն, իսկ առայժմ կառավարության հրաժարականի պահանջ չի դրվում։ 

Բայց չկա որևէ երաշխիք, որ քայլողներին իշխանության բերած հասարակությունը նույն հաջողությամբ շուտով չի պահանջի Փաշինյանի ու կառավարության հրաժարականը: Դրա համար ընդդիմությունից բան չի պահանջվում, իշխանություններն իրենք իրենց ձեռքերով խոր փոս են փորում: 

Իսկ համբերության բաժակը կարող է լցվել ցանկացած պահի ու ցանկացած հարցի հետ կապված, օրինակ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կամ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումը։ 

Պատահական չէ, որ կառավարությունը դեռ ամիսներ առաջ փորձեց հասկանալ հանրության ներսում տիրող տրամադրությունները հենց այս հարցերի կապակցությամբ, սակայն վարչապետ Փաշինյանը, հասկանալով, որ իրեն լուրջ դիմադրություն է սպասվում, և հավանական է, որ քաղաքացիների մոբիլիզացիա տեղի ունենա նշված թեմաների շրջանակներում, ստիպված եղավ դրանց լուծումը հետաձգել։

 Սակայն Ամուլսարի հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմաների հետաձգումը դեռևս չի նշանակում, թե դրանով հարցը լուծված է։ Ամիսներ հետո՝ ըստ երևույթին արդեն հաջորդ տարի, այս երկու խնդիրները կրկին առաջին պլան են բերվելու, և առաջինը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն է, որն ավելի սուր խնդիր է, քանի որ հասարակության գերակշիռ մասի համար անընդունելի են կոնվենցիայում տեղ գտած որոշ դրույթներ։ 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է Ստամբուլ յան կոնվենցիան խորհրդարանում քննարկման դնել։ 

Եվ այստեղ հարցն այն է, թե ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը՝ հանդիպելով բնակչության ճնշող մեծամասնության դիմադրությանը, նորից կհետաձգե՞ն հարցը՝ փորձելով էլի որոշակի ժամանակ շահել, թե՞ ամեն դեպքում կփորձեն հասնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որն անպատճառ արդեն մեծածավալ բողոքների պատճառ կարող է դառնալ, իսկ կառավարության և վարչապետի հանրային վարկանիշին վերջնականապես անդառնալի հարված կարող է հասցվել ։ 

Հանրության դժգոհությունների աճող ձնագնդից իշխանությունները կարող են խուսափել միայն մի դեպքում, եթե հետևողականորեն լսեն հանրության մտահոգությունները և այդ պրիզմայի ներքո փորձեն խնդիրներին լուծումներ տալ, այլապես ժամանակի ընթացքում իշխանությունների և հասարակության միջև առաջացած անջրպետն ավելի է խորանալու՝ դառնալով վիհ։ Իսկ նման վիհի հետևանքներն արդեն տեսել ենք:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal