Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գլո­բալ նա­խագ­ծե­րը բա­ցա­կա­յում են».կա­րև­որ գոր­ծոն­ներ, որոնք բյու­ջեի նա­խագ­ծում թույլ են ար­տա­հայտ­ված

INTERVIEW

Կան մի շարք գործոններ, որոնց համալիր առկայության դեպքում է միայն հնարավոր տնտեսության մեջ հաջողություն գրանցել։ 

Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որն այդ գործոնների իրականացման համատեքստում է դիտարկում նաև 2020թ. բյուջեի նախագիծը։ Գ. Մակարյանը 2020թ. բյուջեի նախագծում և՛ առավելություններ, և՛ խնդիրներ է նկատել։

 Մինչ անդրադառնալը բյուջեի նախագծին՝ «Փաստի» հետ զրույցում նա շեշտեց, որ մեր բոլոր հաջողությունները կապված են երկխոսության հետ, որն այդքան էլ ակտիվ չէ։ «Տարբեր գերատեսչություններ երկխոսության առումով վատ օրինակ ունեն, շատ պաշտոնյաներ զբաղվածության պատճառով առաջն ու հետը, արագն ու դանդաղը չեն տարբերում։ Բացի այդ, ռեֆորմները դանդաղ են իրականացվում, դրանց որակն է ցածր։ 

Խնդիր է նաև պետական գնումների համակարգը, որը պետք է էականորեն փոխվի։ 

Հետևաբար, թե՛ 2020թ.-ի բյուջեի նախագծի, թե՛ մյուս տարիների բյուջեների մասով հաջողություններ արձանագրելու համար վերոնշյալ կետերը պետք է բարելավել»,-ասաց Գ. Մակարյանը։ 

Խոսելով բյուջեի նախագծից՝ նա նշեց, որ 2020թ. բյուջեի նախագծին «մուտքերի ավելացման բյուջե» անունն է տվել. 

«Մուտքերի ավելացման բյուջե, ինչը նշանակում է՝ տնտեսության մեջ ստվերի կրճատման ցուցանիշ։ 

Այդ գումարները նախկինում կորում էին, ինչի մասին վկայում էին նաև միջազգային կառույցները՝ մշտապես ասելով, որ Հայաստանում ՀՆԱ-ի 40-50 տոկոսը ստվեր է, ինչի պատճառով բյուջե համապատասխան գումարներ չէին մտնում։ 

Հիմա, երբ համեմատում ենք, դիտարկում տարբերությունը, տեսնում ենք, որ մուտքերի առումով ունենք մոտ 700 մլն դոլարի ավելացում։ 

Սա ցույց է տալիս, որ նախկինում անհետացող գումարները որոշակիորեն լեգալացվում են։ Սա տնտեսական աճի ցուցանիշ չէ, սա ուղղակի ստվերի լեգալացման ցուցանիշ է»։ Գ. Մակարյանն ընդգծեց, որ մյուս կողմից՝ տնտեսության՝ ինքնուրույն առողջացման հանգամանքը կա, որը պետական մարմինների ռեֆորմների արդյունքը չէ. 

«Քանի որ տնտեսությանը հանգիստ են թողել, ոչ ոք չի խանգարում, դրա համար նման միտումներ կան, որոնց նպաստել է նաև զբոսաշրջության ցուցանիշը։ Այս և մի շարք այլ գործոններ մուտքերի ավելացմանն են նպաստել։ 

Եվ քանի որ մուտքերն ավելանում են, բնականաբար, ավելանում է նաև ծախսերի մասը, որտեղ որոշակի խնդիրներ կան։ Օրինակ՝ քննարկման առարկա կարող է լինել այն, թե ծախսերը բյուջեի մեջ ինչպե՞ս են վերաբաշխված։ 

Երբ մենք դիտարկում ենք ոլորտային տեսանկյունից, ապա տեսնում ենք, որ գրեթե նույն տիպի հարաբերակցություններ են պլանավորված։

 Այսինքն, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ գալիք տարվա համար տնտեսական զարգացմանը, կրթությանը, առողջապահությանը գրեթե նույն գումարն է հատկացվել՝ ավելացման չնչին տարբերությամբ։ 

Որոշակիորեն ավելացել են նաև սոցիալական պաշտպանության ծախսերը, թեպետ այս պարագայում ևս գրեթե նույն թվերն են»,-ասաց Գ. Մակարյանը՝ ընդգծելով, որ սոցիալական պաշտպանության ծախսերի ավելացումը պետք է դիտարկել Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում, ըստ որի՝ Հայաստանը անօրինական ճանապարհով Եվրոպա մեկնած և ՀՀ վերադարձած քաղաքացիների մասով որոշ պարտավորություններ ունի։ 

«Այսօրվա վիճակով վերադարձածների զգալի մասն առողջական խնդիրներ ունի, որոնք առողջապահական, սոցիալական աջակցության, ինչպես նաև համայնքների աջակցության կարիքն ունեն։ Այդ խնդիրները պետք է ընդգրկվեին վերոնշյալ ծախսերի մեջ։

 Իսկ հիմա այն գումարները, որոնք հաշվարկված են այդ նպատակների համար, քիչ են լինելու և չեն բավարարելու»,-ասաց նա։ Գ. Մակարյանը մի քանի խնդիր ևս առանձնացրեց. 

«Հայաստանի կառավարությունը ստանձնել է մի քանի նոր ռազմավարություններ, որոնց թվում են ՓՄՁ զարգացման և արդյունաբերության ռազմավարությունները, որոնք պահանջելու են էական ներդրումներ, ձեռնարկությունների մոդեռնիզացիայի, նոր արտադրանքների արտահանման, խթանման և այլնի համար։ 

Երկրորդ՝ չնայած մենք այս տարի բավականին մեծ թափով ճանապարհաշինության ենք ականատես լինում, այդուհանդերձ, ենթակառուցվածքների զարգացումը չի ենթադրում միայն ճանապարհ ասֆալտելը։ 

Նոր տեսակի ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն, որոնք պետք է այլընտրանք լինեն Վերին Լարսին։ 

Ընդհանուր առմամբ, գլոբալ նախագծերը բացակայում են»։

Նրա խոսքով, տնտեսական թռիչքաձև զարգացման համար մի քանի բաղադրիչ է պետք։ 

«Նախ՝ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների կամ աշխատուժի առողջությունը։ Աշխատուժը պետք է լինի առողջ և մրցունակ, որովհետև մարդիկ են բարիքներ ստեղծում։ 

Երկրորդ՝ հնարավոր ծախսեր՝ տնտեսական գլոբալ ռեֆորմների համար, և երրորդ՝ կարևոր ենթակառուցվածքներ, որոնք հաղորդակցության նոր ճանապարհներ են ստեղծում և կարևոր են պետության համար։

Այդ գործիքները 2020թ. բյուջեի նախագծի մեջ դեռ թույլ են արտահայտված»,եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer