Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պղինձ՝ ավելի քան հինգ հազար տարվա պատմություն

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պղնձի պատմությունը հասնում է մինչև հնագույն ժամանակներ՝ ընդհուպ ավելի քան 5 հազարամյակ: Հենց այդ ժամանակ են մարդիկ սկսել այդ մետաղն օգտագործել իրենց կենսագործունեության մեջ: Այս իրադարձությունը մեծ դեր է ունեցել մարդկության պատմության մեջ և հանգեցրել է մարդկության զարգացման ցատկի: 

Պղինձն է եղել մարդու կողմից մշակվող առաջին մետաղը: 

Մարդիկ որպես զենք և գործիքներ օգտագործելու համար պիտանի քարեր որոնելիս ուշադրություն են դարձրել ինչ-որ նյութի մոխրագույն-կանաչ և կարմիր-կանաչ կտորների վրա: 

Այդպիսի տեսք ունեն պղնձի բնական կտորները: Նման գտածոներ լինում են գետերի ժայռոտ ափերին: 

Այդ ժամանակ մարդկանց հասանելի է եղել միայն կարմիր պղնձի հանքաքարը (կուպրիտ և պղնձե պիրիտը: 

Սկզբում այդ բնական հանածոներն օգտագործվել են կա՛մ հենց այն տեսքով, ինչպես գտնվել են, կա՛մ էլ նվազագույն մշակումից հետո: Սակայն շատ արագ հնագույն մարդիկ նկատել են, որ քարե մուրճով ծեծելով՝ պղինձը կարող է զգալիորեն բարձրացնել կարծրությունը և ձևափոխվելով՝ հարմարավետ աշխատանքային գործիքներ պատրաստել: 

Այդպես ծնվել է ցուրտ կոփման նախատիպը: Մի փոքր ուշ հայտնաբերվել է պղնձի հալեցման գաղտնիքը, երբ նկատել են, որ կրակի մեջ ընկած մետաղը հալվում է, ապա սառելիս ընդունում անհրաժեշտ ձևը: 

Պղնձից պարզ գործիքներ ստանալու և զենքի ձուլման համար սկսել են օգտագործել մարդու կողմից ստեղծված պարզունակ կաղապարներ: 

Պղնձից նաև զարդեր են ձուլել: Մետաղի հետ մարդու այս առաջին առնչության փորձերը դարձել են ապագա մետաղաձուլական արդյունաբերության նախատիպերը: 

Պղնձի պատմությունը շարունակվել է մարդկության զարգացմանը զուգընթաց: 

Ժամանակի ընթացքում պղնձի ձուլման գործընթացներն ավելի են բարդացել: 

Ձուլման համար սկսել են օգտագործել հատուկ վառարաններ, ինչը թույլ է տվել հասնել հալեցման բարձր ջերմաստիճանների: 

Իր հատկություններով պղինձը պատկանում է փափուկ մետաղների շարքին, դրա կարծրությունը շատ ավելի քիչ է, քան շատ այլ մետաղների: 

Բայց այն ունի մի կարևոր դրական որակ՝ պղինձը պլաստիկ է, հեշտությամբ ճկվում է և լավ սրվում: 

Այս ամենն էլ կանխորոշել է մարդկանց մեծ հետաքրքրությունը պղնձի նկատմամբ, ինչը և լայն տարածման է բերել այս մետաղի օգտագործումը: 

Ժամանակի ընթացքում պղնձի բնական ձուլակտորների համար իսկական որս է սկսվել: Պարզվում է՝ պղնձի ձուլակտոր գտնելն այնքան էլ հեշտ չէ: 

Այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել են պղնձի հանքավայրեր, կազմակերպվել է դրա արդյունահանումը, կառուցվել են հանքեր և հանքահորեր: 

Նույնիսկ հին ժամանակներում պղնձի արդյունահանումը իրականացվել է մեծ մասշտաբներով, ինչը պայմանավորված է եղել այդ մետաղի մեծ պահանջարկով: 

Օրինակ՝ պղնձի որոշ հանքերում այն արդյունահանել են 100 մետր խորությունից, անգամ հանքավայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից: Այդ ժամանակվա հանքափորները ևս կանգնած են եղել ժամանակակից հանքափորներին հուզող խնդիրների առաջ: 

Անհրաժեշտ էր ամրացնել հանքի թունելի առաստաղը, օդափոխել և լուսավորել թունելները, լուծել հանքաքարի բարձրացման հետ կապված խնդիրները և այլն: Սովորաբար հենց հանքի մոտ կավից պատրաստված հաստ պատերով վառարաններում իրականացվել է նաև հանքաքարի ձուլումը և մաքուր պղնձի ստացումը: 

Նշենք, որ նման հանքեր և ձուլարաններ բազմաթիվ են եղել Հայաստանի տարածքում: 

Օրինակ՝ Նոյեմբերյանի տարածքում ներկայումս էլ պահպանվել են հանքերի հորիզոնական թունելները, և մնացել են ձուլարաններում անտառանյութը որպես վառելիք օգտագործելու հետևանքով հատված անտառների տեղն առաջացած բացատները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal