Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտե­սու­թյու­նը՝ մո­տո­րա­նա­վակ,որն ան­ջա­տել է իր շար­ժիչ­ներն ու բաց ծո­վում մնա­ցել Աստ­ծո և բնու­թյան քմա­հա­ճույ­քին»

INTERVIEW

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ զրուցել ենք տնտեսական իրավիճակի, առկա ցուցանիշների ու 2020թ. բյուջեի նախագծի մասին:

Երբ տեղը հստակ նկարագրված չէ, տեղ հասցնողը միշտ կարող է իրականության փոխարեն ներկայացնել խաբկանքը

Անդրադառնալով բյուջեի նախագծին, համադրելով ու զուգահեռներ անցկացնելով նախորդ տարիների մի շարք ցուցանիշների միջև՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ հարցն ավելի խորքային է ներկայիս կառավարության որդեգրած թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից: 

«Այս ամենի հիմքը կառավարության ծրագիրն է, որը դասական պոպուլիզմի օրինակ է: 

Բերեցին մի ծրագիր, որն ամեն ինչի և իրականում ոչնչի մասին էր: 

Այնտեղ գեղեցիկ ձևակերպումներից բացի ոչինչ չկար: 

Եթե այսպիսի ծրագրով գալիս ես իշխանության, ապա ի սկզբանե քեզ ապահովագրել ես ցանկացած ձախողումից: 

Երբ չկան թվեր, թիրախներ, որևէ պահի կարելի է դրական ցուցանիշ գտնել, «լայվով» հրապարակել, ասել՝ տեսեք, օրինակ՝ գործազուրկների թիվը կրճատվել է 46 հազարով: 

Իսկ եթե նախադասությունը շարունակենք, ասենք, որ 51 400-ով էլ կրճատվել են աշխատանքային ռեսուրսները, հետևաբար, եզրակացությունը մեկը կլինի. այն է՝ մարդիկ, այդ թվում՝ գործազուրկների էական մասը, աշխատանք չգտնելով, ուղղակի գնացել է երկրից: 

Սա կլինի իրողություն»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ միայն առաջին նախադասությունը, առանց շարունակության, անգամ մասնագիտական շրջանակների համար է որպես դրական ցուցանիշ ընկալվում: 

«Երբ 5 տոկոս տնտեսական աճ պլանավորելու պարագայում ասվում է, որ դա թռիչքային, առաջանցիկ տնտեսական աճ չէ, տնտեսական հեղափոխություն չէ, այլ ընդամենը՝ իներցիա, իրենք հակադրվում են՝ ասելով՝ չէ, մենք կայուն աճ ենք ապահովում, և նման այլ խոսքեր: 

Այսինքն, չկա հստակ ձևակերպված թիրախ, որի շուրջ պետք է խոսենք ու որի շուրջ մարդիկ վաղը ընտրություններին պետք է իրենց քվեն տան: 

Հարց է՝ մենք, ի վերջո, տեղ հասա՞նք, թե՞ ոչ: Իրականում, երբ տնտեսական կամ սոցիալական հարթության մեջ այդ տեղը հստակ նկարագրված չէ, տեղ հասցնողը միշտ կարող է լիուլի մանիպուլ յացիաներ ներկայացնել, մինչև վերջին պահը խաբկանքն իրականության փոխարեն ներկայացնել: 

Այսօր հենց այս հանգամանքն է հնարավորություն տալիս, որ իրենք շատ հանգիստ բերեն մի բյուջե, որն առանց ջանքեր գործադրելու էլ հնարավոր կլիներ ապահովել, եթե նույնիսկ կառավարությունն ամբողջությամբ արձակուրդ գնար:

 4,9 տոկոս տնտեսական աճը միշտ եղել է: Սա միջինից ցածր ցուցանիշ է, և մենք դրանից կրկնակի ավելի տնտեսական աճ ենք ունեցել: 

Բացի այդ, 2018թ. առաջին չորս ամիսների կտրվածքով ստվերի դեմ պայքարի ավելի բարձր ցուցանիշներ են եղել: 

Ընդհանուր առմամբ, մակրոգործոնները ոչ միայն հեղափոխական, առաջանցիկ և դրական զարգացում չեն ունեցել, այլև հետընթաց է եղել: 

Օրինակ է օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը, ըստ որի՝ այս տարվա 6 ամիսների տվյալներով, զուտ ներհոսքը կրճատվել է շուրջ 60 մլն դրամով: 

Արտահանումը առաջին վեց ամիսներին ևս կրճատվել է: Լավ է՝ գոնե մի քանի տոկոս աճ ունենք: 

Բայց սա այն դեպքում, երբ նախորդ տարի 20-25 տոկոս էր արտահանման աճը: 

Ներդրումային միջավայրի ռիսկերը ևս աճում են, ինչը կարելի է տեսնել տարբեր խոշոր ներդրողների տարատեսակ հայտարարություններով, հետաձգվող ծրագրերով: 

Բացի այդ, որքան շատ են խոսում զբաղվածությունից, այնքան արդյունքներն ավելի մտահոգիչ են դառնում»,-շեշտեց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ թեև կան նման ցուցանիշներ, խոսում են 2050 թվականից:

Խնդիրներն օր օրի ավելի են սրվում

«Հայտարարում են, որ 2050թ.-ին 2,5 միլիոն զբաղված է լինելու, 7 անգամ ավելի ՀՆԱ և այլն: Իրականում այսօր պետք է 9,5 տոկոս տնտեսական աճ ունենանք, որ նշված նպատակներին հասնենք: 

Բայց այսօր 9,5-ից երկու անգամ պակաս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում: Կարո՞ղ ենք մտածել, որ, փաստորեն, հույսները դրել են հաջորդ կառավարությունների վրա: 

Ընդհանուր առմամբ, որ կողմից էլ փորձենք խնդրին մոտենալ, նման պայմաններում, բացի պոպուլիստական որակումից, այլ գնահատական հնարավոր չէ տալ: 

Եվ շատ հեռուն պետք չէ գնալ՝ գնահատելու այն իրավիճակը, որն այսօր է առկա: 

Յուրաքանչյուրն իր շրջապատում կարող է տեսնել, որ կյանքի որակի փոփոխություններ չկան: 

Իշխանափոխությունից հետո առաջացած հանրային մեծ վստահությունը, բարձր տրամադրությունները, ապագայի նկատմամբ հավատը ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ անասելի արագությամբ վատնվում են, և սա չի կարող լավ տեղ տանել: 

Խնդիրներն օր օրի ավելի են սրվում: Ու ցավով արձանագրենք, որ գոնե առերևույթ սիրո և հանդուրժողականության մասին քարոզ տարածող ուժը որևէ կերպ իրական քննարկումներ չի ունենում: 

Այն մասնագետներին, որոնց կարծիքների հիմքում կառավարության վերաբերյալ գովասանք չկա, բոլոր հնարավոր տարբերակներով փորձում են հեռու պահել քննարկումներից: 

Սա էլ արվում է նրա համար, որ լայն շրջանակների մոտ գոնե առերևույթ չերևա իրենց որոշումների սին, անհիմն լինելն ու դրանց հնարավոր հետևանքները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անհետևողական վարքագիծը՝ առաջնային գործոն, մտահոգությունները՝ իրողություններ

Խոսելով նաև գնաճից ու դրա հնարավոր հետևանքներից՝ Թադևոս Ավետիսյանը նշեց. «2020թ. բյուջեի նախագծով 4-4,5 տոկոս գնաճ է նախատեսված: 

Նման պարագայում կարելի է ասել, որ իրական տնտեսական աճը մոտենում է զրոյի՝ հաշվի առնելով, որ 4,9 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, 4,5 տոկոս՝ գնաճ: 

Իսկ եթե հաշվի առնենք, որ միջին աշխատավարձը 4-5 տոկոսով է աճելու, սա նշանակում է, որ իրական աշխատավարձերը չեն ավելանալու գնաճի պարագայում»:

Հաշվի առնելով, որ առաջիկայում ևս առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների մասով գնաճ է լինելու՝ Թ. Ավետիսյանը հավելեց. 

«Նման պարագայում միակ դրական հանգամանքն այն է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է դառնալու: 

Այդուհանդերձ, նշեմ, որ մեկ անձի հաշվով կենսապահովման զամբյուղն արդեն իսկ շուրջ 65 հազար դրամ է: 

Այսինքն, մեկ անձն իր աշխատավարձով՝ 68 հազարով, հազիվ ինքն իր նվազագույն կենսապահովման խնդիրը լուծի: 

Իսկ եթե ընտանիք ունի, որտեղ միակ աշխատողն ինքն է, ապա չի բացառվում, որ մենք անգամ աշխատողների շրջանում աղքատության ցուցանիշի ավելացում ունենանք»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ 2020թ. բյուջեի նախագիծը չի համապատասխանում սոցիալական պետությանը, իսկ սոցիալական պետության գաղափարն ամրագրված է մեր Սահմանադրության առաջին հոդվածում: 

«Եթե անգամ սպիտակ թղթի վրա գրված լիներ «ամեն ինչ լավ է լինելու», որովհետև մենք ենք կառավարությունը, 88 մանդատ ունեցող ուժը կընդուներ այդ թուղթը: 

Մեր տնտեսությունը փաստացի դառնում է մի մոտորանավակ, որը ծով դուրս գալուն պես անջատել է իր շարժիչները, և բաց ծովում մնացել է Աստծո և բնության քմահաճույքին: 

Եթե անգամ մանիպուլ յացիաները մի քիչ ստվերեն իրականությունը, ապա արտաքին ներդրողներից ու միջազգային շուկաներից այն թաքցնել չի լինի: 

Մենք կարող ենք մեզ խաբել, բայց չենք կարող խաբել պոտենցիալ գործընկերներին, ներդրողներին: Էլ չասենք քաղաքական ռիսկերի, անորոշությունների մասին: Անհետևողական վարքագիծն առաջնային գործոն է դարձել, և այդ հանգամանքը չի կարող համարժեք լինել այն մոտեցումներին, որը որդեգրել է աշխարհը, միջազգային շուկաները, որոնք դեպի կայունություն են գնում: 

Մեզ մոտ հակառակ իրողություններ են, և նման պարագայում սպասել, որ ներդրումները կավելանան, միամտություն կլինի: 

Ընդհակառակը, պետք է պատրաստ լինենք ներդրումների արտահոսքի, ինչը ևս չի բացառվում: 

Նախևառաջ պետք է կառավարությունը որդեգրի հեղափոխական մոտեցումներ, պետք է այսօրվա արածի ճիշտ հակառակն անի: 

Իրականում չարած աշխատանքի և ձախողման համար պարգևատրումներով արդյունավետության հասնել հնարավոր չէ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այսօր անհասկանալի ու անթույլատրելի վիճակ է: Մտահոգությունները հետզհետե դարձան իրողություններ, որոնք էլ ավելի խորացրեցին խնդիրները»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023