Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

SOCIETY

Past.am

Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ:

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցդ, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված օրինագիծը նախատեսում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին կտրամադրի թույլտվություն, համայնքի ավագանին էլ կսահմանի՝ որտե՞ղ, ի՞նչ ձևով և ի՞նչ ապրանքներ կվաճառվեն կամ ի՞նչ ծառայություններ կմատուցվեն:

Կարևոր շեշտադրում՝ խոսքը ոչ թե արգելելու, այլ կանոնակարգելու մասին է:
«Օրինագծով սահմանվելու է նաև ժամային ռեժիմԵնթադրվում էորգործունեությունը կթույլատրվի մինչև 23:00-նորից հետո տնտեսվարողները պետք էազատեն զբաղեցրած տարածքներըորպեսզի պահպանվի շրջիկ առևտրիգաղափարը»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը:Թույլատրելի վայրերի հետ միաժամանակ կսահմանվեն նաև այն տարածքները, որտեղ կարգելվի շրջիկ առևտուրը: Ասենք, օրինակ, կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենք-շինությունների և կրթական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների մոտ առևտրի շրջիկ կետեր չեն լինի:

 

«Ցավոքայսօր շատ դեպքերումդպրոցներիհամալսարանների դիմաց կայանած են մեքենաներորոնցից վաճառում են ալկոհոլ»,-ասում է ԱԺ պատգամավոր, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
Ընդամենը 3 ամիս առաջ Երևանում գույքագրվել էր շրջիկ առևտրով զբաղվող 47 կետ, այսօր դրանց թիվը շուրջ 70 է: Սակայն շատ դեպքերում ոչ բոլորը կետերը կարելի է անվանել շրջիկ:
Շարժական սրճարանների միությունն օրենքին կողմ է, սակայն ունեն նաև դիտողություններ:
«Շատ կարևոր էոր օրենսդրությամբ կարգավորվիորովհետև օրեցօր շատանում են նման կետերը և դա խնդիրներ է առաջացնումՍակայն ունենք նաև մերվերապահումներըՕրինակի՞նչ տարբերություն քաղաքապետարանի համար՝ այդտեղ մշտապես մեկ մեքենա կանգնած կլինիթե՞ ռոտացիայի սկզբունքով էկփոխվեն»,- ընդգծում է շարժական սրճարանների միության նախագահ Արել Մելիքյանը:
Տնտեսվարողների միջև ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և բացառել կոռուպցիոն ցանկացած դրսևորում. սա է քաղաքային իշխանության նպատակը:

Հենց դրա համար էլ քաղաքապետարանն առաջարկելու է, որպեսզի ընտրությունը, թե որ տնտեսվարողը, որտեղ պետք է կայանի, լինի հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով:
«Ամեն առևտրի կետ ինքն է որոշելութե վաղը կամ մյուս օրը որտեղ է կայանելու ևայսպես ասածամրագրելու է իր տեղըՍա շատ ճկուն մեխանիզմ էորովհետև մենքչենք ուզումոր այդ առևտրի կետերը վերածվեն մշտական կետերիԴա լինելու է մրցակցության սկզբունքովով առաջինը գրանցվեց՝ նա էլ կկանգնի տվյալ տեղում»,- շեշտում է Կարեն Համբարձումյանը:
«Տնտեսվարողների շահերը պաշտպանելու համար կլինեն որոշակի արտոնություններինչը հիմա փաստացի չկաՏվյալ վայրերում կտրամադրվի էլեկտրականությունհատուկ աղբամաններ»,-հավելում է Սիսակ Գաբրելյանը:

 

Շրջիկ առևտրի մեքենաների համար առանձնացված վայրերը կգծանշվեն և կկահավորվեն, կայանած ցանկացած այլ մեքենա կտարհանվի: Կսահմանվի նաև տեղական տուրք՝ ամիսը մինչև 50 հազար դրամի չափով: Սակագները կենտրոնում և ծայրամասերում կլինեն տարբեր:
«Նախագիծն օրենք դառնալուց հետո կարգավորվելու է շրջիկ առևտուրըիսկ ապօրինիառանց թույլտվության առևտուր իրականացնող կետերը տարհանվելու են ևենթարկվելու են վարչական պատասխանատվության»,-տեղեկացնում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը դեկտեմբերին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քաղաքային իշխանությունը ևս մեկ անգամ կհանդիպի տնտեսվարողներին՝ ներկայացնելու փոփոխություններն ու քննարկելու խնդրահարույց կետերը: Հնարավոր է, որ 2020թ. հունվարին օրենք ընդունված լինի:

 

«Կամրագրվի որոշակի ժամկետորպեսզի ավագանին սահմանի կարգընաև տնտեսվարողներն էլ պատրաստվենԽոսքը մոտավորապես 3-4 ամսվա մասին է»,-նշում է Սիսակ Գաբրելյանը:
Քաղաքային իշխանությունը մեկ անգամ ևս հորդորում է տնտեսվարողներին՝ սպասել օրենսդրական կարգավորումներին և խուսափել ավելորդ ծախսերից:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal