Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստելով՝ կարճ ժամանակում կարելի է մնալ միայն ֆեյքերի հույսին

ANALYSIS

Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները վկայում են, որ իշխանությունները իրենց քաղաքական ուղեգիծը առաջ մղելիս մտադիր չեն երկխոսել հասարակության հետ: 

Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ կառավարությունն անդրդվելի է այն հարցերում, որտեղ հանդիպում է հասարակության դիմադրությանը: 

Հանրությունը պահանջում է, որ կառավարությունը հրաժարվի բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու իր որոշումից, չֆինանսավորի այնպիսի միջոցառումներ և ֆիլմեր, որոնց բովանդակությունը հասարակության համար անընդունելի է, մեքենաների մաքսազերծման խնդիրը կանոնակարգի և այլն, և այլն: 

Եվ քանի որ իշխանությունը չի պատրաստվում ընդառաջ գնալ հանրային պահանջներին, դրա արդյունքում էլ բողոքի ակցիաներ են սկսվել, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: 

Չնայած վերջին օրերին բողոքի ալիքը շարունակում է ստվարանալ, շարժմանը միանում են դասախոսներ, մշակույթի գործիչներ, սակայն Փաշինյանը, որը հենց իրեն է համարում վարվող քաղաքականության գլխավոր պատասխանատուն, անտեսում է բողոքավորների պահանջները: 

Մամուլում էլ տեղեկություններ տարածվեցին, որ վերջինս այդ առիթով հայտարարել է. 

«Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։ 

Ինչպե՞ս է ստացվում, որ իրեն ժողովրդի վարչապետ համարող անձը, ով չի զլանում պոպուլիստական հայտարարություններ անել, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ինքն ընդամենը ժողովրդի կամքի իրագործողն է, նույնիսկ մտադիր չէ քննարկել իրենց քաղաքականությանը վերաբերող հարցերը մտահոգ քաղաքացիների հետ, ավելին՝ ուսանողների հետ «ձեռքի հետ» հանդիպման ժամանակ էլ կտրուկ հայտարարեց, որ իր համար անընդունելի են նրանց պահանջները: 

Թերևս այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, համարելով, որ արդեն ստացել է ժողովրդի ձայների մեծամասնությունը, վստահ է, որ այլևս ժողովրդի մտահոգություններին տեղ տալու կարիքը չկա, իրենք անսխալական են, երկնքից իջած մանանա են նույն այդ հասարակության համար: 

Այսպիսի երևույթը միայն Հայաստանում չէ, որ տեղի է ունենում, այն բոլոր երկրներին էլ բնորոշ է, երբ մեծ քվե ստացած և բարձր ինքնավստահություն ունեցող իշխանությունը սկսում է մեծամտանալ ու կտրվել ժողովրդից: 

Սակայն ինչքան ժողովրդի ձայնը անտեսվում է իշխանության կողմից, այնքան հասարակական դիմադրության դիապազոնը ավելի է ընդլայնվում, ընդդիմադիր օրակարգի շուրջ համախմբվում են տարբեր ուժեր, նոր նախաձեռնություններ են ի հայտ գալիս: 

Վերջին այսպիսի նախաձեռնություններից մեկն էլ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ձևավորումն էր, որին մասնակցում են տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: 

Սա ինքնին քաղաքական դաշտի հստակեցման նոր ազդակ է: 

Ըստ էության, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում կոնսոլիդացիայի պրոցես, որը ցանկության դեպքում կարող է ժողովրդի շատ մեծ մասսաների ոտքի հանել: 

Սակայն Փաշինյանը չի ցանկանում նկատել, թե ինչպես են հասարակության շրջանում աճում ընդդիմադիր տրամադրությունները, և փորձում է ի ցույց դնել, թե այդ բողոքները ժողովրդի հետ կապ չունեն, այլ դրանք ուղղակի հրահրվում են դավադիր ուժերի կողմից: 

Ուստի պատահական չեն «քայլողների» կողմից հրապարակ նետվող տեսակետները, թե նախկինների հետ ասոցացվող որևէ ուժ հաջողության հասնել չի կարող: 

Ի դեպ, սա էլ է ավելորդ ինքնավստահության դրսևորում, քանզի միշտ դժվար է ուղիղ նայել իրականության աչքերին: 

Ամեն դեպքում, եթե, այսպես ասած, նախկինների գործոնը անընդհատ շահարկվում է, միևնույն է, դա չի փոխում իրականությունը, այն է՝ իշխանության վարկանիշը օրավուր գահավիժում է, իսկ ընդդիմադիր տրամադրությունները գնալով ահագնանում են: 

Հնարավոր չէ իրականությունը ծածուկ պահել ժողովրդից և փորձել լայվերով և սելֆիներով ցույց տալ, թե իշխանությունը դեռ մնում է մեծամասնության համակրանքը վայելող: 

Իրականում նույն այդ ընդդիմադիր դաշտը շատ բան չունի անելու, քանզի Փաշինյանի թիմը մեծագույն հաջողությամբ կարողացավ այդ մեծամասնությունը դարձնել փոքրամասնություն: 

Իսկ ընդհանրապես, ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստելու արդյունքում մի օր իշխանությունները կարող է և անակնկալի գան՝ տեսնելով՝ մնացել են միայն ֆեյսբուքում իրենց սատարող ֆեյքերի հույսին:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal