Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարևորը քաղաքական միավորներ հավաքելն է, մնացյալն ածանցյալ է

ANALYSIS

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում: Խոսքը հատկապես վերաբերում է ծանր հանցագործություններին, որոնց թիվն աճել է 30 տոկոսով: 

Այս տարվա առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։ 

Ինչ վերաբերում է ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, ապա վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2019թ. հունվարսեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։ 

Ուշագրավ է նաև այն, որ հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։ 

Աճ է գրանցվել նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունների գծով։ 

Իշխանափոխությունից հետո հանրության մոտ կար այն մտայնությունը, թե պետք է տեղի ունենա հանցագործությունների նվազում, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում հակառակ գործընթացը: 

Հանցագործությունների աճը պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ: 

Անցած տարի տեղի ունեցած համաներման արդյունքում մեծ թվով դատապարտյալներ, այդ թվում՝ ծանր հանցագործություն կատարած անձինք, հայտնվեցին ազատության մեջ: 

Կառավարման ղեկը ստանձնելուց հետո նմանատիպ խոշոր համաներման միջոցով իշխանությունները նպատակ էին հետապնդում հասարակության ներսում իրենց համար դրական իմիջ ձևավորել, սակայն համաներման գործընթացը թանկ նստեց հասարակության համար, քանի որ ազատվածների զգալի մասը ուղղվելու փոխարեն փաստացի շարունակեց «հին գործը»: 

Երկրում հանցագործությունների կանխմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը իջավ ցածր մակարդակի, քանի որ իշխանություններին այլ հարցեր էին հետաքրքրում. 

կոռուպցիայի դեմ պայքարի և աղմկահարույց որոշ գործերի բացահայտման աստառի ներքո նրանք զբաղված էին աղմկահարույց ձերբակալությունների կազմակերպման, քաղաքական շոու ապահովելու, տարբեր մարդկանց ասֆալտին փռելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու և հասարակության շրջանում իրենց իմիջը փրկելու գործով, որն արդեն իսկ որոշ քաղաքագետներ որակել են «սիզիփոսյան աշխատանք» հայտնի ձևակերպմամբ: 

Փոխանակ անվտանգային համակարգի ողջ ռեսուրսները դրվեին արտաքին և ներքին սպառնալիքների չեզոքացմանը, ներդրվում էին քրեական գործերի հարուցման, շոուների իրականացման մեջ, իսկ հետո պարզվում էր, որ այդ գործերից շատերը հիմնավորված չեն:

 Օգտվելով այս իրավիճակից՝ հանցագործ տարրերը անցնում են գործի, և զարմանալի չէ, որ այս օրերին շատ ենք լսում գողությունների և սպանությունների մասին: 

Եվ բանը հասել է նրան, որ չկա անվտանգության զգացողությունը. մարդիկ անհանգստացած են, որ ամեն պահի յուրաքանչյուր ոք կարող է դառնալ հանցագործության թիրախ: 

Բացի այդ էլ բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել անցած տարի Փաշինյանի գլխավորած շարժմանը և հանրահավաքներին, մտածում են, թե իրենք էլ օգուտներ պետք է ունենան, բա էլ ինչի՞ համար են հեղափոխություն արել: 

Ուստի այս մտայնությունը պատճառ դարձավ, որ շատերը սկսեցին մտածել, որ կարող են անպատիժ գործունեություն ծավալել: 

Այս օրերին իշխանության կողմից շատ է պրոպագանդվում իրենց կողմից առաջ քաշված քրեական մշակույթը քրեորեն պատժելու նախաձեռնությունը, սակայն անդրադարձ չի կատարվում այն հարցին, թե արդոք միայն այդ նախաձեռնությունը բավարար է հանցագործությունների թիվը նվազեցնելու համար: 

Հանցագործությունների թվի նվազեցմանը հասնելու համար պետք է համընդհանուր մոտեցում, որի արդյունքում ոչ միայն հանցագործությունների կանխման և նախականխման մեխանիզմները կթարմացվեն, այլև պետական քարոզչության մեջ հատուկ ուշադրություն կդարձվի օրինապահ քաղաքացիների ձևավորման հարցին և մատաղ սերնդի դաստիարակությանը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal