Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի ցանկությունը անհետացել է, և նա սկսել է համընթաց քայլել ամերիկյան սփյուռքի հետ

INTERNATIONAL NEWS

regnum.ru -ն «Փաշինյանը մտափոխվել է Թուրքիայի հետ հաշտվելու հարցում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե հաշվի առնելով վերջերս Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցրած հայտարարությունը՝ ինչպիսի՞ն է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը, տվել է եղանակային կանխատեսում: 

Փաշինյանն ասել է. «Եթե դրսում հունվար ամիսն է, և ինչ-որ մեկը առաջարկում է լողալ Սևանում, ապա այդ առաջարկը տրամաբանական չի կարող լինել, բայց եթե հուլիս ամիսն է, ապա առաջարկի մեջ տրամաբանություն կլինի, իսկ ներկայումս տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց են տալիս, որ հիմա փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել ու գնալ լողալու, քանի որ կարող ես ցրտահարվել: 

Իհարկե, Սևանում լողալը լավ է, բայց երբ ինչ-որ մեկը առաջարկում է դա անել, չպետք է անմիջապես գնալ, պետք է դուրս նայել, նայել օրացույցին և հետո միայն համապատասխանաբար կողմնորոշվել»: Օդերևութաբանական տերմիններ կամ պատկերներ քաղաքականության մեջ օգտագործելը հեշտ գործ չէ: 

Առաջին անգամ Փաշինյանը խոսել է Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերությունների նորմալացման հնարավորության մասին 2018 թվականի մայիսին Երևանում «թավշյա հեղափոխության» հաղթանակից մի քանի օր անց (Սևանում լողալու սեզոնի սկիզբին): 

Այնուհետև նա Սանկտ Պետերբուրգում ռուս մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ կրկնել է այդ գաղափարը նույն տարվա հուլիսի վերջին (լողալու սեզոնի բարձրակետին): 

Ընդ որում, այդ անգամ Փաշինյանը իր ելույթում տարօրինակ է համարել, որ թուրքական կողմը որոշել է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցը կապել երրորդ երկրի, այսինքն՝ Ադրբեջանի հետ: 

Վերջապես, Ազգային ժողովում 2018 թվականի նոյեմբերի 1-ին (լողալու սեզոնի ավարտին) վարչապետը այդ թեմային է վերադարձել ավելի ընդլայնված տարբերակով: 

Ըստ նրա, «Թուրքիայի հետ սահմանը իրենց կողմից չի փակված, այն ղարաբաղյան հակամարտության պատճառով արգելափակված է Թուրքիայի կողմից , և դա վատ քաղաքականություն է, ու եթե որևէ մեկին թվում է, որ այդ ձևով հնարավոր է ապահովել Հայաստանի և Արցախի ժողովուրդների համաձայնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս կամ այն տարբերակին, ապա նա շատ է սխալվում»: 

Այսպիսով, նշանագծվել է դիրքորոշման ողջ սպեկտրը՝ սկսած «առանց նախապայմանի» Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելուց մինչև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակները: 

Դա Երևանի և Բաքվի միջև ինտենսիվ երկխոսության այն ժամանակն էր, երբ հակամարտության կարգավորումը քննարկվում էր արտաքին գործերի նախարարության ղեկավարների մակարդակով և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների անձնական հանդիպումների ընթացքում: 

Դրանց մանրամասներն ու դետալները մնում են անհայտ, բայց կա վարկած, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «փաթեթային տարբերակը», և որ Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է աջակցություն ստանան Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ: 

Հայաստանի վարչապետն այն ժամանակ գործել է առանց Մոսկվայի կողմը նայելու: 

Նա ակնհայտորեն հույս է ունեցել ավելի հաջող ավարտի հասցնել իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի կողմից սկսված «ցյուրիխյան փորձը», որին պետք է օժանդակեր «Ալիև-Փաշինյան» հնարավոր գագաթաժողովը, որտեղ նախատեսվում էր կնքել «Թուրքիայի ձեռքերը արձակող» հատուկ համաձայնագիր: 

Պատահական չէ, որ Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը որոշել է հիշեցնել, թե ինչպես է Մոսկվան ակտիվորեն նպաստել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների կնքմանը: 

Այնուամենայնիվ, Լավրովը նախազգուշացրել էր, որ «կարիք չկա տարվել այդ գաղափարով, մասնավորապես ակնկալել, որ փաստաթղթերն ուժի մեջ են մտնելու առանց ղարաբաղյան կարգավորմանը հղում կատարելու»: 

Դրանով Լավրովն առաջին անգամ բացահայտորեն ուրվագծել է Մոսկվայի այդ ժամանակվա դիրքորոշումը: 

Ըստ նրա, «այդ մասին մեծ կասկածներ կային, բայց Հայաստանում վստահ էին հաջողությանը, քանի որ «խոստացել էին»: 

Այն, թե ինչ էին խոստացել Սարգսյանին հենց ամերիկացիները, որոնք այդ գործընթացի հիմնական նախաձեռնողներն էին, միայն կարելի է գուշակել: 

ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գաղտնիք չէր սարքում այն փաստից, որ ղարաբաղյան հակամարտությունը բարդ կոմպլեքսային է, և Հայաստանը դիտարկվում է ոչ թե Ռուսաստանի հետ համագործակցության համատեքստում, այլ հայկական գործոնի ամրապնդման տեսանկյունից՝ որպես Թուրքիային զսպելու հնարավորություն: Հավանաբար հենց այդ գործոնն էլ դրդեց Բաքվին՝ ճնշում գործադրել Անկարայի վրա, որն էլ սկսեց Երևանի հետ հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: 

Հետագայում «արաբական գարնանը» Անկարայի մասնակցությունից և սիրիական ճգնաժամի մեջ «սողոսկելուց» հետո թուրքական պլացդարմը Ադրբեջանի համար սկսեց «նստել»: Թուրքիայում սկսվեցին ներքաղաքական վերափոխումներ և աշխարհաքաղաքական տուրբուլենտության գործընթացներ, որոնք հիմնականում անսպասելի էին Բաքվի համար: 

Մերձավոր Արևելքում քրդական խնդրի արդիականացումը սկսել է վերստին բարձրացնել նաև «հայկական հարցը», որի լուծումը չի կապակցվում միայն Երևանի հետ: 

Միացյալ Նահանգներն առաջին անգամ 35 տարի անց սկսել է հարձակողական գործողություններ և Ներկայացուցիչների պալատի միջով անցկացրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, բայց այդ ամենը ամերիկա-թուրքական հարաբերությունների համատեքստում է: 

Այս իրավիճակում Լավրովը, չնայած Երևանում խոսել է իր պատրաստակամության մասին՝ «օգտագործել իր հնարավորությունները Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար», այնուամենայնիվ, սլաքը ուղղել է դեպի «երկկողմ հետաքրքրությունը»: 

Իր հերթին, Փաշինյանը, օգտագործելով իր «մետեոբարոմետրի» հնարավորությունները, անհրաժեշտ է համարել «դուրս նայել, նայել օրացույցին և համապատասխանաբար կողմնորոշվել»: 

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նրա ցանկությունը անհետացել է, և նա սկսել է համընթաց քայլել ամերիկյան սփյուռքի հետ: 

Կամո Խաչիկյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023