Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին

ANALYSIS

Հասարակության համար տնտեսական հեղափոխության արդյունքներն այդպես էլ տեսանելի չեն դառնում, բայց դրա հետ մեկտեղ կառավարությունը շարունակում է պնդել, որ տնտեսական հեղափոխությունը շարունակվում է, և հաջորդ տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ են ապրելու, քան այս տարի։ 

Հատկանշական է, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեում համեմատաբար ցածր տնտեսական աճի ուղենիշ է վերցրել՝ 4,9 տոկոսի չափով, որն էլ պատճառ դարձավ, որ որոշ պատգամավորներ և փորձագետներ այն որակեն ոչ թե հեղափոխական, այլ պահպանողական և իներցիոն բյուջե։ 

Բայց այս հանգամանքը չի խանգարում վարչապետին հայտարարելու, թե այդպիսի ցուցանիշի արձանագրումը դեռևս չի նշանակում, որ դրանից բարձր աճ չեն ապահովելու։ 

Չնայած կառավարության հավաստիացումներին, թե տնտեսության զարգացման դինամիկան պահպանվելու է նաև 2020 թվականին, իրականում բոլորիս համար էլ պարզ է, որ տնտեսության համար հաջորդ տարին ռիսկային է լինելու։ 

Նախ՝ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ 

Եվ 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափերի ավելացման արդյունքում այդ ապրանքների գներն աճելու են։ 

Չնայած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացնում է, թե Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0,5 տոկոսը, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ հաճախ նման կանխատեսումները չեն իրականանում, և գնաճը ավելի բարձր աստիճանի է հասնում։ 

Դրույքաչափերի բարձրացման արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է նաև երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան, որն այս տարի մեծ գումարների մուտքեր ապահովեց պետական բյուջե։ 

Սակայն գնաճի սպասումները սրանով չեն ավարտվում, քանի որ ըստ կանխատեսումների՝ կարող է տեղի ունենալ թանկացումների և գնաճի երկրորդ ալիքը, որն արդեն կապված է այլ կարևորագույն խնդրի՝ գազի գնի թանկացման հետ։ 

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև 2020 թվականի գարուն, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարվա գարնանից գազը սպառողների համար թանկանալու է։

Գազի թանկացումը շղթայական ձևով իր հետ բերելու է բազմաթիվ ապրանքների թանկացման։ Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե գազը թանկանա նաև գազալցակայաններում, և քանի որ Հայաստանում գործող փոխադրամիջոցների մեծ մասն աշխատում է գազով, ապա սա բերելու է նաև փոխադրման ծախսերի ավելացման։ 

Իսկ այս ամենը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ տնտեսության մեջ, էլ չասենք, որ կարող է հիմքեր ստեղծել սոցիալական ընդվզումների համար։

Հաջորդ տարվա համար գազի և ապրանքների թանկացման խնդրին գումարվում է նաև մեկ այլ պրոբլեմ, որը կապված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ։ 

Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, ապա այն իր բացասական հետևանքները կունենա մեր տնտեսության և ներդրումային միջավայրի վրա, սակայն այն ակտիվիստները, որոնք փակել են դեպի հանք տանող ճանապարհը, մնում են անդրդվելի և հրաժարվում են բացել ճանապարհը և թույլ տալ, որ դրանով տեխնիկա անցնի, և իշխանության համար գրեթե հույսեր էլ չկան, թե նրանք հաջորդ տարի կարող է զիջեն իրենց դիրքերը։

Ստացվում է, որ տնտեսական առումով ներկայիս իշխանությունների համար հաջորդ տարի լուրջ մարտահրավերներ են սպասվում, որոնց հանգուցալուծմանը հասնելը մեծ ջանքեր է պահանջելու։ 

Եվ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու փոխարեն կառավարությունը ավելի ճիշտ կանի, որ հասարակությանը պատրաստի բարդ իրավիճակին, որպեսզի մարդիկ միանգամից անակնկալի չգան և բողոքի պոռթկումներ տեղի չունենան, հնարավոր լինի արագ հաղթահարել ստեղծված իրավիճակը։ 

Զուգահեռ՝ գտնի այն լուծումները, որոնք թույլ կտան առավել անցավ ու անցնցում հաղթահարել այդ բարդությունները:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal