Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կոնսոլիդացիա, որ կարող է փոխել իրավիճակը Արցախում

ANALYSIS

Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են աննախադեպ մրցակցային՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնակցության հայտ ներկայացրած գրեթե բոլոր գործիչներն էլ Արցախում հեղինակություն ունեն, հետևաբար կարող են մոբիլիզացնել որոշակի ընտրազանգված: 

Նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացրած թեկնածուների շարքում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլ յանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանն ու Ռուսլան Իսրայելյանը:

 Նման լայն մասնակցության պարագայում միանգամայն հավանական է, որ թեկնածուներից ոչ ոք չհաղթահարի 50+1 տոկոս օրենսդրական պահանջը նախագահ ընտրվելու համար, ուստի կոնսոլիդացիոն գործընթացներ, այսպես, թե այնպես, լինելու են: 

«Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանը, չնայած հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել այլ ուժերի հետ, սակայն ակնհայտ է, որ նրա թիվ մեկ պահանջը լինելու է իր թեկնածությունը պաշտպանելը և իր առաջարկած օրակարգը ընդունելը: 

Վիտալի Բալասանյանի համագործակցությունը մնացած թեկնածուների հետ այնքան էլ հավանական չէ՝ հաշվի առնելով, որ Բալասանյանը հանդես է գալիս հայաստանյան իշխանությունների արմատական ընդդիմությամբ, իսկ մնացած թեկնածուները գոնե հրապարակային ելույթներում և հարցազրույցներում չեն քննադատում հայաստանյան իշխանություններին և չէին ուզենա ասոցացվել հակահեղափոխության հետ: 

Համագործակցության հակված չէ նաև Հայկ Խանումյանը, նրա ղեկավարած քաղաքական ուժը առաջնորդվում է 2017 թվականի սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած ու աջակցած ուժերի և գործիչների հետ չհամագործակցելու սկզբունքով: 

Այս իրավիճակում ռեալ կոնսոլիդացիայի հնարավորություն է առաջանում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի միջև: 

Երկուսն էլ Արցախում հայտնի են որպես պարկեշտ և չկոռումպացված քաղաքական գործիչներ, և հավանական է, որ առանձին առաջադրվելու դեպքում ընտրազանգված կիսելու խնդիր են ունենալու: 

Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին, ապա և՛ Մասիս Մայիլյանը, և՛ Աշոտ Ղուլյանը լավ հարաբերություններ ունեն հայաստանյան իշխանությունների հետ. Մասիս Մայիլյանը սերտ համագործակցում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, Աշոտ Ղուլյանը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և մի շարք պատգամավորների հետ: 

Ուստի Հայաստանից նրանց համագործակցությանը միայն դրական կարող են վերաբերվել: Ցանկացած համագործակցություն քաղաքական հարաբերություններում պետք է հիմնված լինի որոշակի գաղափարների և սկզբունքների վրա, իսկ քանի որ Մայիլյանն ու Ղուլյանը բիզնեսի հետ առնչություն չունեն, կոնսոլիդացիայի հիմքում կարող է լինել բիզնես-քաղաքականություն տարանջատման սկզբունքը, ինչը լայնորեն ընդունելի է նաև հայաստանյան իշխանությունների կողմից և հեղափոխության սկզբունքային կետերից էր: 

Նշենք նաև, որ երկու գործիչները ժամանակին աշխատել են Արցախի արտաքին գործերի նախարարությունում նախարարի և փոխնախարարի պաշտոններում, և նրանց միջև երկար տարիների մտերմություն կա: 

Այնուամենայնիվ, չմոռանանք, որ նման կոնսոլիդացիայի համար կարևոր է, թե ինչպես դա կընդունեն երկու քաղաքական գործիչներին սատարող ուժերը: 

Աշոտ Ղուլյանի պարագայում ամեն ինչ հստակ է, նրա քաղաքական հիմքը Արցախի ժողովրդավարական կուսակցությունն է, որի ղեկավարն է երկար տարիներ և մեծ հեղինակություն ունի կուսակցության անդամների շրջանում, ուստի խնդիր չի ունենալու իր կուսակցական ընկերներին բացատրելու այս կամ այն որոշումը: 

Խնդիրը այլ է Մասիս Մայիլյանի պարագայում, ում այս պահին հստակ աջակցություն են հայտնել ընդդիմադիր դիրքորոշմամբ ուժերը, որոնք, հնարավոր է, խնդիր ունենան իշխանության ներկայացուցչի հետ համագործակցության հարցում, բայց պետք է հաշվի առնեն, որ Հայկ Խանումյանից բացի, մնացած բոլորն էլ իշխանության մաս կազմել են կամ կազմում են, և այդ հիմքով միմյանց ընդդիմանալը տրամաբանական չէ: 

Մայիլյան-Ղուլյան կոնսոլիդացիայի դեպքում չի բացառվում, որ նրանց կմիանան նաև այլ քաղաքական ուժեր ու խմբեր, օրինակ՝ Դաշնակցությունը, որը այս օրերին միասնական թեկնածուի փնտրտուքի մեջ է: 

Արցախում ընտրությունները կայանալու են 2020 թվականի մարտի վերջին, և դժվար է կանխատեսել, թե մինչև այդ ինչպիսի քաղաքական վերադասավորումներ կարող են տեղի ունենալ, այնուամենայնիվ, պարզ է, որ քաղաքական նման բազմազանության պարագայում հաջողություն ապահովելու համար թեկնածուները գնալու են կոնսոլիդացիայի, ինչը իր հերթին դրական ազդակ կարող է հանդիսանալ հասարակական նոր համախմբան համար և փոխել իրավիճակը Արցախում: 

Փորձագետների համոզմամբ, այս գործընթացները չի կարելի թողնել ինքնահոսի. քաղաքական կամքի ու հարցադրումը ճիշտ ընկալելու դեպքում պետք է անհապաղ գնալ քաղաքական խորհրդատվությունների: 

Դրա համար քիչ ժամանակ է մնացել, կարելի է ասել, որ հետհաշվարկը սկսված է…

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal