Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գյուղատնտեսական մթերքների գնաճ կլինի թե՛ նախքան Ամանորը, թե՛ դրանից հետո

INTERVIEW

Գյուղատնտեսության ոլորտը շարունակում է մնալ ամենախնդրահարույցներից մեկը։ Ոլորտի մասնագետները շարունակում են սխալ որակել գյուղնախարարությունը լուծարելու որոշումը՝ պնդելով, որ ոլորտն անուշադրության է մատնված։ 

Իհարկե, պաշտոնական տվյալները, վիճակագրությունը և պատրաստվող տեսանյութերն «ավետում են», որ ոլորտը նորմալ հունով զարգանում է, գործարկվում են «խելացի» ֆերմաներ, արտահանման ծավալներն աճում են, զարկ է տրվում ոչխարաբուծությանը, գյուղացիներին օժանդակող բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում...

 Իրականությունն այլ է։ Այդ մասին են վկայում ահազանգերը տարբեր մարզերից, երբ մի դեպքում օրեր շարունակ համայնքը ոռոգման ջուր չէր ունեցել, մի դեպքում գյուղացիները չէին կարողացել իրացնել իրենց սմբուկը, գյուղատնտեսական հողերի մեծ մասը շարունակում է մնալ անմշակ, քանի որ դա ուղղակի շահավետ չէ գյուղացիների համար։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց, որ գյուղոլորտում 4,8 տոկոսի չափով անկում կա։ 

Նա նշեց՝ այս տարվա 10 ամսվա նախնական օպերատիվ տվյալներով՝ բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտ 15 և կենդանական ծագման գյուղմթերքի 3,3 տոկոս աճ կա: 

Մինչդեռ չի խոսվում այն մասին, որ մեծացել են լոլիկի ու կարտոֆիլի ներմուծման ծավալները, իսկ դա նշանակում է, որ նվազել է տեղական արտադրանքը։ 

Օրերս «Փաստն» իր հրապարակումներից մեկում ներկայացրել էր վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգի շուկայում արձանագրվել է 8,3, բանջարեղենի շուկայում՝ 9,3, կարտոֆիլի շուկայում՝ 17,8% գնաճ։ 

Ի դեպ, սպառողական շուկայում գնաճ է սպասվում նաև 2020 թվականի հունվարի մեկից, երբ երրորդ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում սկսեն գործել ԵԱՏՄ մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը։ Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա գնաճից։ 

Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ 

Իհարկե, մինչ այդ էլ իր մասին կհիշեցնի նախատոնական գնաճը։ 

Ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ նախատոնական շրջանում գյուղատնտեսական շուկայում բավական հետաքրքիր գործընթաց է: 

«Ի տարբերություն որոշ շուկաների, երբ տոնակատարություններից առաջ կարող ենք տեսնել գների նվազեցման միտում, գյուղատնտեսական շուկաներում հակառակն է տեղի ունենում։ 

Կա հոգեբանական գործոն, երբ մարդիկ, խանութներում կամ շուկաներում տեսնելով ապրանքը, մտածում են այն շուտ գնելու մասին, քանի որ հակառակ դեպքում վախ ունեն, որ այն կվերջանա։ 

Իսկ վաճառողներն էլ երբ տեսնում են ապրանքը շատ է սպառվում, բնականաբար սկսում են այն թանկացնել»,-նշում է Բերբերյանը։ 

Նա հաստատում է՝ 2020 թվականին գյուղատնտեսական ապրանքների մասով ևս պետք է սպասել գների բարձրացման։ 

«Հենց միայն ամենացայտուն օրինակն ասեմ՝ կարտոֆիլի տնկանյութի համար 3 տոկոս պետական տուրք է նախատեսված։ 

Սա այն դեպքում, երբ կարտոֆիլի սերմացուն Ռուսաստանը ներկրում է 80, իսկ Հայաստանը՝ 250 եվրոյով, այսինքն՝ երեք անգամ թանկ։ 

Հայաստանին ամեն ինչից ուզում են կտրեն, շուկայից դուրս թողնեն։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ այս խեղկատակության վերջը կդրվի, և եթե այսօր ՀՆԱ-ի 19 տոկոսն է կազմում գյուղատնտեսությունը, ապա այն պետք է հասցնել 40 տոկոսի»,-եզրափակում է մեր զրուցակիցը։ 

«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը «Փաստի» հետ զրույցում հավաստում է՝ նախատոնական թանկացումներ, իհարկե, կլինեն, և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։ 

«Թանկացումը սպասելի է, քանի որ Հայաստանը գյուղատնտեսական քիչ ապրանք է արտադրել, ավելի շատ ներկրել է»,-ասում է Սեդրակյանը։ 

Խոսելով հաջորդ տարի սպասվող թանկացումների մասին՝ նա շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ սա և մյուս գործոնները պետք է լրացուցիչ ազդակ լինեն կառավարության համար հայրենական արտադրողներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին խրախուսելու և իրական աջակցություն տրամադրելու համար։ 

«Սեփական արտադրողներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին պետք է խրախուսել՝ առաջնայինը երկրի պարենային ապահովվածությունից ելնելով։ 

Վաղն, աստված ոչ անի, պատերազմ լինի, ընկնենք շրջափակման մեջ, պետք է ապահովված լինենք պարենային պաշարով, ոչ թե սպասենք, թե ինչ կարելի է ներկրել։ 

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սեփական արտադրությանը։ Գյուղացու համար պետք է պայմաններ ստեղծել, որ արտադրություններ կազմակերպեն, չհեռանան երկրից, մինչդեռ այս ուղղությամբ ոչինչ չի արվում»,-եզրափակում է Սեդրակյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal