Հայկ Մարությանը չի՞ դիտել «Հուզանք ուԶանք» ներկայացումը, նա հրաժարվեց կարծիք հայտնել
SOCIETY
Երևանի ավագանու՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի «Հուզանք ուԶանք» միջոցառման մասին։
«Դուք քաղաքում չէիք և ուզում եմ ասել, որ հետաքրքիր և օրիգինալ միջոցառում կազմակերպվեց մետրոյի հարակից տարածքում։ Ես որևէ կարծիք չեմ լսել Ձեզանից այդ մասին: Կնոջ մարմնի ազատագրումը այսպիսի ենթատեքստով, բայց վերնագրով «Հուզանք ուԶանք» միջոցառմանը մասնակցում էր հարգարժան գործընկերներից մեկը, որը Ձեր քաղաքական բլոկի այս պահին դե ֆակտո պատասխանատուն և առաջին դեմքն է, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքն այս միջոցառման մասին, և իրականությանը համապատասխանում է տեղեկությունը, որ Հասմիկ Խաչունցին ներքին հրահանգ են տվել առժամանակ եթերներում չերևալ, որ մի փոքր իրեն մոռանան»,- հարցրեց նա:
Հայկ Մարությանն ասաց, որ չի դիտել ներկայացումը և չի կարող կարծիք հայտնել․ «Մոտավորապես գիտեմ, թե ինչի մասին է խոսքը, սակայն չեմ տեսել ներկայացումը, ուստի գնահատականներ չեմ կարող տալ: Մեր խմբակցության պատասխանատուն տիկին Խաչունցը չէ, այլ Սուրեն Էյրամջյանն է՝ ֆե ֆակտո և դե յուրե։ Ես հրանագի մասին չգիտեմ, եթե կա, երևի դուք ինձանից լավ գիտեք։ Ես այդպիսի տեսանյութեր դիտելու ժամանակ չունեմ»։
Հռիփսիմե Առաքելյանը կարծիք հայտնեց, որ լավ չէ, եթե Մարությանը ծանոթ չէ քաղաքական թիմի ներկայացուցչի գործունեությանը, որին քաղաքապետը պատասխանեց․ «Ես Ձեր գործունությանն էլ ծանոթ չեմ, ի՞նչ իմանամ՝ ինչ եք անում ավագանու նիստերից հետո, նիստերին գիտեմ, նույնը մեր ֆրակցիաների անդամների մասին»։