Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ­քան Փա­շի­նյա­նը փոր­ձում է հան­րու­թյա­նը թվերով կե­րակ­րել, այն­քան խո­րա­նում է հու­սա­հա­տու­թյու­նը

ANALYSIS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեթե ամեն օր հանրությանը ներկայացնում է տարբեր ցուցանիշների վերաբերյալ հրապարակումներ, սակայն վարչապետի հիմնական շեշտադրումը կատարվում է տնտեսական ցուցանիշների վրա, որպեսզի հանրությանը կարողանա ցույց տալ, թե տնտեսական հեղափոխությունը սկսել է թափ հավաքել։ 

Այս հանգամանքն ինքնին ուշագրավ է, քանի որ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակումները լուրջ չէր համարում, ավելին՝ գտնում էր, որ դրանք իրական տնտեսական վիճակը չեն արտահայտում, և «նկարված» թվերը հանրությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում։ 

Հետաքրքրական է, որ 2017 թվականի դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը, անդրադառնալով տնտեսական ցուցանիշների թեմային, նշում է. 

«Մենք ունեցել ենք շատ ավելի հաջող տնտեսական տարիներ, բայց այդ հաջող տնտեսական տարիները իրենց արդյունքում բերել են մեծ անհաջողություններ։ Հիմա ասում են 7 տոկոս տնտեսական աճ։ 

Ես վերլուծություն կարդացի, որ ասում է, թե կբացենք այդ 7 տոկոս տնտեսական աճը և կպարզվի, որ մենք ընդերքը փորել ենք և արտահանել ենք։ 

Շատ լավ, եռակի փորենք, կունենանք 21 տոկոս տնտեսական աճ, քառակի փորենք, կունենանք 50 տոկոս տնտեսական աճ, բայց արդյունքում ի՞նչ է փոխվում ապագայի առումով։ Այսօր ՀՀ հիմնական առանցքային ցուցանիշը հուսահատությունն է»։ 

Փաշինյանի այս տեսակետները յուրահատուկ նշանակություն են ստանում այն համատեքստում, որ երբ արդեն ինքն է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, կառչում է ցուցանիշներից, իսկ վիճակագրական կոմիտեն ամեն ինչ անում է Փաշինյանի ակնկալած թվերը ցույց տալու համար։ 

Հենց դրանով է պայմանավորված, որ վիճակագրական կոմիտեն իր նոր հրապարակման մեջ վերանայել է տնտեսական աճի նախնական ցուցանիշները՝ բարձրացնելով դրանք, իսկ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հպարտանում է, թե 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7,1, թեպետ փորձառու և պրոֆեսիոնալ տնտեսագետները պնդում են, որ այդ թիվն ուռճացված է ու իրականության հետ որևէ աղերս չունի, իսկ աճն իրականում հազիվ 3-3,5 տոկոսի սահմաններում է: 

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են մասնագետները, տնտեսական աճը շարունակում է որակ չունենալ։ Նշվում է, որ Փաշինյանը իրեն հարմար աճ ցույց տալու նպատակով էլ իշխանությունը ստանձնելուց հետո ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին վերանշանակեց վիճակագրական կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ 

Մեծ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ տարեսկզբի 9 ամիսների տվյալներով՝ հանքարդյունաբերության աճը կազմել է 19,5 տոկոս` նպաստելով ՀՆԱ աճի մեջ արդյունաբերության դերի բարձրացմանը։ Այսինքն՝ տեսնելով տնտեսության մեջ առկա բարդությունները՝ հանքատերերը շեշտակիորեն մեծացրել են արդյունահանման ծավալները։ 

Ստացվում է, որ ցուցանիշներ ցույց տալու համար այս կառավարությունը անցել է «ընդերքը փորելու և արտահանելու» գործին, որին Փաշինյանը ժամանակին դեմ էր արտահայտվում։ 

Եվ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտում տարվա ընթացքում միայն անկումային ցուցանիշներ են գրանցվել՝ չնայած գյուղատնտեսությունը համարվում է կառավարության հայտարարած գերակա ճյուղերից մեկը։ 

Ինչքան Փաշինյանը փորձում է հանրությանը տնտեսական աճերով կերակրել, այնքան խորանում է հիմնական առանցքային ցուցանիշը՝ հուսահատությունը, որի հարցը ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը բարձրացնում էր պարբերաբար, այդ թվում՝ վերը հիշատակված հարցազրույցում։ 

Իսկ հուսահատության հարցը լուծելու համար վարչապետը պետք է կենտրոնանա ոչ թե բուն ցուցանիշների, այլ որակյալ տնտեսական զարգացում ապահովելու խնդրի վրա, որի արդյունքում քաղաքացիների կյանքում բարելավում տեղի կունենա։ Իսկ պոպուլիզմը լավ «զենք» է ընդդիմության, բայց ոչ երբեք իշխանության համար:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal