Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օրեն­քի նա­խա­գիծ, որը «գե­նե­րաց­նում է որո­շա­կի ռիս­կեր, այդ թվում՝ կո­ռուպ­ցի­ոն բնույ­թի»

SOCIETY

«Փաստ» թերթը գրում է.

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել հերթական նախագիծը: Խոսքը ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին է: 

Հեղինակները նշում են, որ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ հստակեցնել «Փրկարար ծառայության մասին» օրենքում արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա փրկարար ծառայության կարգավիճակը, լրացնել փրկարար ծառայության լիազորությունները, սահմանել արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ ենթակա կազմակերպություններում առանձին պաշտոններում առանձնահատկություններից ելնելով փրկարար ծառայողների նշանակման հնարավորությունը, սահմանել փրկարար ծառայությունում հաշմանդամություն ունեցող անձնաց աշխատանքով ապահովման հնարավորությունը, սահմանել արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից փրկարար ծառայության ծառայողների անձնական գործերի վարման հնարավորությունը, հստակեցնել և կարգավորել ծառայողների փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը:

Կենտրոնացում՝ նախարարի ձեռքերում

Ուշագրավ է, որ նախագիծը կայքում տեղադրված է մոտ տասն օր, սակայն քվեարկությանը մասնակցել է ընդամենը 5 անձ: Փաստացի ստացվում է, որ նույնիսկ ոլորտի մասնագետներն ու նախարարության աշխատակազմը առանձնապես հետաքրքրված չեն կարծիք հայտնել: 

Այդուամենայնիվ, նախագիծն արդեն իսկ որոշակի հրապարակային արձագանքներ ստացել է: Մասնավորաբար ԱԻՆ աշխատակից Հայկ Արամյանը ֆեյսբուքյան իր էջում ցավով է արձանագրում, որ «սա օրենքի նախագիծ է, որը ոչ մի բանով չի նպաստում փրկարար ծառայության արդյունավետության բարձրացմանը, այլ հակառակը, գեներացնում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ նաև կոռուպցիոն բնույթի»: 

Ըստ Արամյանի, օրենքի փոփոխությունը նպատակ ունի փրկարար ծառայության կադրային նշանակումները կենտրոնացնել արտակարգ իրավիճակների նախարարի ձեռքում, ընդ որում, օրենքը փոխելով այնպես, որ ցանկացած քաղաքացու ցանկացած պահի հնարավոր լինի ընդունել աշխատանքի. 

«Եվ հետաքրքիրն այն է, որ սա իրականացվում է ծանոթներին ամեն գնով ԱԻՆում աշխատանքի տեղավորելու մասին հրապարակումների և ապօրինի նշանակումների վերաբերյալ կոնկրետ փաստերի ֆոնին»։ 

Համաձայնեք, որ բավականին հավակնոտ մեղադրանք է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում հատկապես ԱԻՆ-ի հետ կապված այդ թեմայով հրապարակումներ ու մեղադրանքներ շատ են եղել:

Պատճառը կարելի է միայն ենթադրել

Այնուհետ ԱԻՆ աշխատակիցը օրենքի նախագծին անդրադառնում է մանրամասնորեն: 

Մասնավորաբար, նշվում է, որ գործող կարգավորմամբ փրկարար ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը, իսկ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է փրկարար ծառայության տնօրենը: 

«Օրենքի նախագծով առաջարկվում է, որ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նույնպես նշանակի արտակարգ իրավիճակների նախարարը։ 

Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ օրենքներով սահմանված կարգով ո՛չ պաշտպանության նախարարությանը ենթակա զինված ուժերում, ո՛չ արդարադատության նախարարությանը ենթակա քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում համապատասխան նախարարները չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին: 

Վարչապետին ենթակա ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համակարգերում ևս ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին։ 

Իսկ թե ինչու է անհրաժեշտ, որ ԱԻ նախարարը անձամբ նշանակի բոլոր փրկարար ծառայողներին, թերևս կարելի է միայն ենթադրել: 

Փաստորեն ստացվում է, որ հազարավոր ենթականեր ունեցող փրկարար ծառայության տնօրենը կարող է զրկվել որևէ քաղաքացու փրկարար ծառայության պաշտոնում նշանակելու հնարավորությունից»,- նշում է Հայկ Արամյանը։

...Անկախ տարիքից, մասնագիտությունից

Նախագծի հաջորդ խիստ մտահոգիչ և ռիսկեր պարունակող դրույթը, ըստ նրա, հետևյալն է. «Գործող օրենքով փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը բացառություն է նախատեսում միայն կառավարության կողմից սահմանված առանձին մասնագիտությունների համար, որոնց պարագայում կարող են փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար այլ պահանջներ (այդ թվում` տարիքային) սահմանվել: 

Իսկ այս նախագծով օրենքը փոխվում է այնպես, որ ԱԻ նախարարը ցանկացած ՀՀ քաղաքացու` անկախ տարիքից, մասնագիտությունից, զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքից, կարող է նշանակել փրկարար ծառայության պաշտոնի»:

Հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Նախագծով նախատեսվում է փրկարար ծառայության մասին օրենքի 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ կերպ. 

«Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով»: 

«Սա արդեն ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին։ 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, իսկ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, օրենքի կարգավորման առարկան վերաբերում է այդ մարմնում ծառայությանը, հետևաբար, փրկարար ծառայության մասին օրենքը փրկարար ծառայությունից դուրս, տվյալ դեպքում նախարարության այլ ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվելու հետ կապված որևէ իրավահարաբերություն չի կարող կարգավորել: 

Մի պահ պատկերացրեք. փրկարար ծառայողը ոչ թե գործուղվում է, այլ, ոչ ավել ոչ պակաս, նշանակվում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանման որևէ պաշտոնում, այսինքն, այլ ծառայությունում, և այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է տվյալ անձը համարվում փրկարար ծառայող, երբ պաշտոնի է նշանակվում այլ համակարգում և փրկարար ծառայության պաշտոն չի զբաղեցնում,-գրում է Արամյանն ու հավելում:-Պետք է զգույշ լինել կայացած պետական ինստիտուտների նկատմամբ հատկապես նոր պայմաններում որևէ պաշտոնյայի խորհուրդ չէի տա փորձել նորմատիվ իրավական ակտերը ծառայեցնել սեփական կամ խմբային շահերին, քանի որ սա այլևս անցյալում մնացած և մերժված գործելաոճ է։ 

Կարծում եմ տեղին է նաև նշել, որ պետական պաշտոնյաները պետք է իրենց գործունեությամբ բարձր պահեն պետական համակարգի հեղինակությունը»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal