Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սովորական մուրհակը՝ թղթադրամի «նախահայր»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն ոք փողի մասին իր պատկերացումներն ունի: Մեր կյանքն առանց փողի անհնար է պատկերացնել: Մթերք ենք գնում, ավտոբուսի ուղեվարձը վճարում, նոր հագուստ կամ այլ իր ձեռք բերում, կինո ենք գնում կամ ճամփորդության մեկնում՝ այդ ամենը փող է պահանջում: Փող և գնել հասկացություններն անբաժանելի են իրարից: 

Եթե դու ինչ-որ բան ես ուզում գնել, ապա փող ես տալիս և փոխարենը ստանում քո ուզած ապրանքը: Ուրեմն, փողը փոխանակման առարկա է: Հայերեն դրամ բառը առաջացել է հին հունարեն դրահմա բառից և սկբնապես նշանակել է մի բուռ, մի բռան պարունակություն: Փող բառը իրանյան ծագում ունի և հայտնի է Արևելքի տարբեր լեզուներում: 

Թղթային փողերը կամ թղթադրամները առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ դինաստիայի ժամանակ: 

Այս թղթադրամները, որոնք հայտնի են որպես «Ջիաոզի», զարգացել են սկսած 7-րդ դարից, և սրանց մասին տեղեկություններ կարելի է ստանալ վարկային գրառումներից:

 Դրանք օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 13-րդ դարում թղթային փողերը ճանապարհորդների (նրանցից են՝ Մարկո Պոլոն և Ուիլյամ Ռուբրուկը) միջոցով հայտնի են դարձել Եվրոպայում: 1640 թվականին լոնդոնյան ոսկերիչները սկսել են ի պահ վերցնել հաճախորդների ոսկին և մետաղադրամը՝ փոխարենը նրանց անդորրագիր կամ պարտամուրհակ հանձնելով: 

Այդ մուրհակները, որպես կանոն, շատ մեծ գումարի դիմաց էին տրվում և կարող էին որպես վճարման միջոց օգտագործվել ու ձեռքից ձեռք փոխանցվել՝ առանց թանկարժեք մետաղների տեղաշարժի անհրաժեշտության: 

Դա էապես հեշտացրել է դրամաշրջանառությունը, քանի որ թուղթը թեթև է և իր արժեքի հետ անմիջական կապ չուներ: 

Հասարակ մուրհակներն, ըստ էության, առաջին եվրոպական թղթադրամներն են եղել, որովհետև դրանք կարելի էր փոխանցել ուրիշի: 

Արդյունքում, երբ Անգլիայի թագավորը, որը ոսկերիչներից 1,3 մլն ֆունտ ստեռլինգ էր պարտք վերցրել, 1672 թվականին հրաժարվել է պարտքը վերադարձնել, ոսկերիչների մեծ մասը սնանկացել է: 

Նորվեգիան և Անգլիան գրեթե միաժամանակ են սկսել թղթադրամների թողարկումը: 

Եվրոպայում առաջին անգամ թղթադրամները թողարկվել են 1661 թվականին Սթոքհոլմի բանկում և կրկին օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 

17-րդ դարի վերջերին թղթադրամ տպելը մոդայիկ է դարձել: Առաջին տպագրիչներից են եղել Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութները:

 1690 թվականից Մասաչուսեթսը նման բանկային չեկերով էր վճարում Կանադա մեկնած վարձկան զինվորների վարձը: 

Շուտով իրար հաջորդել են թղթադրամների նոր թողարկումներ: 19-րդ դարի առաջին կեսին աշխարհում կարևոր փոփոխություններ են կատարվել, որը մեծ քանակությամբ փող էր պահանջում: 

Առաջին համաշխարհային արժութային համակարգը ստեղծվել է տարերայնորեն՝ արդյունաբերական հեղաշրջման հետևանքով երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման արդյունքում: 

Քաղաքներում գործարաններ և ֆաբրիկաներ են կառուցվել, մարդիկ գյուղերից տեղափոխվել են քաղաքներ՝ աշխատանք ունենալու համար: 

Պետություններն սկսել են շրջանառության մեջ թղթադրամ մտցնել և առանձին բանկերին թույլ տալ թղթադրամներ թողարկել: 

1871 թվականին Գերմանական կայսրության ստեղծումից հետո երկրում արմատական դրամական բարեփոխումներ են անցկացվել և ստեղծվել է միասնական արժույթ, որը կոչվել է մարկ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ 

Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961- 1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։ 

Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992 թվականի մարտի 27- ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal