Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այդքան սովորական ու անհրաժեշտ պտուտակիչը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պտուտակիչը՝ պտուտակահան, դարձուցակ, պարուրահան (отвертка), գլխիկների վրա առվիկ (ակոսիկ) ունեցող պտուտակները ներպտուտակելու և արտապտուտակելու գործիք է: Պտուտակիչը այնպիսի հատուկ գործիք է, որի օգտագործումը մեզ համար դարձել է սովորական, բայց, միևնույն ժամանակ, մեծ դեր է խաղում մեր կյանքում: 

Մոլորակի ամբողջ տարածքում այն օգտագործում են բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ՝ տիեզերագնացից սկսած մինչև շարքային մարդ: 

Պտուտակիչ է օգտագործվում բոլոր մեխանիզմների և առարկաների հավաքման ժամանակ, լինի դա մանկական խաղալիք, թե բարձր տեխնոլոգիաների սարքավորում: 

Ենթադրվում է, որ պտուտակիչը ստեղծվել է 17-րդ դարում, սակայն դրա ծագման ոչ պաշտոնական վարկածի համաձայն, դա եղել է առնվազն ևս հարյուր տարի առաջ՝ ճշգրիտ մեխանիզմների տարածման ժամանակ: 

Ինչպես բազմիցս ապացուցել է պատմությունը, մարդկության համար տեխնիկական զարգացման ամենամեծ խթան հանդիսանում է պատերազմը: 

Այս աքսիոմը ճիշտ է նաև պտուտակիչի դեպքում: Հրազենի և հրետանու ստեղծման ժամանակահատվածը համընկնում է պտուտակիչի գյուտի հետ:

 Ձեռքի հրազենի ստեղծումը հանգեցրել էր դրանում օգտագործվող մեծաթիվ մասերի և օժանդակ մեխանիզմների գյուտին: 

Այսպիսով, հին ատրճանակների, մուշկետների և արկեբազուկների հարվածային- ձգման մեխանիզմների տարրերը ամրացնելու և կարգավորելու համար սկսել են օգտագործել պտուտակներ: Մեր օրեր են հասել այդ ժամանակների ոչ միայն նմուշներ, այլ նաև թղթային ապացույցներ: 

Օրինակ՝ 1556 թվականին լույս տեսած «Մետաղների մասին» (Գ. Ագրիկոլա) գրքում նկարված է ինքնաշեն պտուտակ, որը ոչնչով չի տարբերվում իր ժամանակակից եղբայրներից, և պարզ է, որ նրա գլխիկի վրայի ակոսը գեղեցկության համար չէ, այլ պտուտակիչով պտտելու համար: Քսաներորդ դարի սկզբին հայտնաբերվել է կենտրոնական ակոսով պտուտակը և դրան համապատասխան պտուտակիչը: 

Դա ստեղծել է կանադացի վաճառական Փիթեր Ռոբերտսոնը, որը պտուտակիչը օգտագործելու ժամանակ գործիքի սայթաքելու պատճառով վնասել էր ձեռքը: Որպեսզի այդ գործիքը օգտագործելիս վնասվածք չառաջանա, նա ստեղծել է կենտրոնական ակոսով պտուտակը և 1907 թվականին արտոնագրել այն: Նոր գյուտը անմիջապես մեծ հետաքրքրություն է առաջացրել արդյունաբերական ձեռնարկությունների տերերի և աշխատողների շրջանում: Ռոբերտսոնի գյուտը մի շարք առավելություններ ուներ: 

Նախ՝ նոր պտուտակների արտադրությունը էժան էր: 

Երկրորդ՝ դրանց հետ աշխատելը շատ հարմար էր, քանի որ պտուտակահանը լավ էր նստում կենտրոնական ակոսում, իսկ պտուտակները կարելի էր պտտել քիչ ջանք գործադրելով: 

Պտուտակիչի պատմության մեջ կա ևս մեկ հայտնի անուն: Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ ամերիկացի Հենրի Ֆիլիպսն սկսել էր արտադրել խաչաձև ակոսով պտուտակներ: 

Ֆիլիպսի պտուտակների օգտագործման բոլոր առավելությունները անմիջապես գնահատել է General Motors ընկերությունը և ընդամենը մեկ տարվա ընթացքում ներդրել Cadillac ավտոմեքենաների հավաքման հոսքագծում: 

Ֆիլիպսի պտուտակները և պտուտակիչները ԽՍՀՄում հայտնվել են ճապոնական Կվանտունյան բանակի ռազմավար V-29 ռմբակոծիչներով: 

Տեղական ինժեներները նույնպես անմիջապես գնահատել են Ֆիլիպսի պտուտակների առավելությունները, և 2 տարի անց դրանք օգտագործվել են Ту-4 ռմբակոծիչի արտադրության մեջ: 

Ներկայումս պտուտակների և պտուտակիչների գլխիկների բազմաթիվ տեսակներ գոյություն ունեն: 

Պտուտակիչի պատմությունը զարգանում է նաև մեր ժամանակներում: 

Ներկայումս կան կիսաավտոմատ և լրիվ ավտոմատ պտուտակիչ էլեկտրական բազմաթիվ սարքեր: 

Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում բարդացվում են պտուտակների ակոսների ձևերը այն նպատակով, որ ամեն «հիմար» չկարողանա այն պտտել: Այնուամենայնիվ, սովորական պտուտակիչին համարժեք փոխարինում դեռևս չկա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank