Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գոր­ծըն­թաց՝ հա­մա­ձայ­նեց­ված թեկ­նա­ծուի շուրջ.հե­ռան­կա­րա­յին կա­րող է լի­նել Մա­յի­լյան-Ղուլյան ա­լյան­սը»

INTERVIEW

Արցախում գարնան սկզբին սպասվելիք ընտրությունները որոշակիության փուլ են մտնում։ Քաղաքական ուժերը և հիմնական դերակատարներն արդեն ուրվագծվել են։ 

Դժվար թե շատ մեծ անակնկալներ լինեն, թեպետ ոչինչ չի բացառվում։ 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ադրադառնալով Արցախում սպասվելիք ընտրություններին, առկա վերադասավորումներին։ 

«Սպասվելիք ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ և՛ նախագահական, և՛ ԱԺ ընտրությունները նույն օրն են անցկացվելու։ 

Արցախի Սահմանադրությունից բխող այդ առանձնահատկությունն իր խաղի կանոններն ու հնարավորություններն է ընձեռում քաղաքական ուժերին և անհատներին՝ թե՛ մանևրելու, թե՛ իրենց մարտավարությունն ընտրելու տեսանկյունից։ 

Առանձնահատուկ էր նաև այն, որ ընտրությունների շուրջ մրցավազքը բավականին վաղուց էր սկսվել, ինչի պարագայում ռիթմը պահելն ու այն չկորցնելը բարդ խնդիր է։ 

Ինչևէ, այս պահի դրությամբ արդեն ուրվագծվել է, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին։ 

Թեկնածուները քաղաքական, անգամ հասարակական տարբեր շերտեր են ներկայացնում։ 

Պարզ է, որ ընտրություններին մասնակցելու է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ սա չի նշանակում, թե ալյանսները բացառվում են։ 

«Ամենակարևոր ինտրիգներից մեկը գուցե նաև այն է, թե, ի վերջո, ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, որն անընդհատ բանակցությունների մեջ է և փորձում է հանդես գալ համաձայնեցված թեկնածուով։ Եվ, կարծես, չեն պնդում, որ անպայման դաշնակցության թեկնածուն լինի։ 

Նշվածին զուգահեռ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ամեն դեպքում միայնակ է գնալու, և մերժում է ցանկացած ալյանս։ 

Միգուցե նման վարքագիծը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա կարծում է, թե ունի Հայաստանի այսօրվա իշխանությունների աջակցությունը։ 

Այդուհանդերձ, պարզ է, որ հայաստանյան իշխանություններն ամեն դեպքում փորձելու են ունենալ իրենց նախընտրելի թեկնածուն՝ անկախ նրանից, թե ինչ կհայտարարվի պաշտոնական մակարդակով։ 

Ընտրություններում հայաստանյան իշխանությունների մասնակցության չափը տեխնոլոգիաների, գործիքակազմի խնդիր է, բայց մի բան պարզ է՝ կցանկանան, որ Արցախում իրենց համար կոմֆորտային նոր իշխանություն լինի։ 

Առավել ևս, որ հայաստանյան իշխանությունները, կարծես, բավականին ամբիցիաներ ունեն Արցախում իրենց ազդեցությունը մեծացնելու առումով։

 Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտնի հայտարարությունը, ըստ իս, ուներ նաև այն մեսիջը, ըստ որի, այնուամենայնիվ, շատ բան որոշվելու է Հայաստանից»,-նշեց Վ. Հակոբյանը՝ նկատելով, որ թեև երկար ժամանակ համարվում էր, որ Արայիկ Հարությունյանն է լինելու հայաստանյան իշխանությունների նախընտրելի թեկնածուն, բայց վերջին երկու ամիսներին երևանյան թեկնածուի հավակնությունների մասին խոսակցություններ սկսվեցին նաև Մասիս Մայիլյանի շուրջ։ 

«Շատ դեպքերում նրան ասոցացնում են հայաստանյան իշխանության միայն մի թևի հետ՝ նկատի ունենալով այն, որ նրա լոբբինգով զբաղվում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը համարվում է սորոսյան թևի ներկայացուցիչ։ 

Հարց է, թե Ա. Գրիգորյանը որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ հայաստանյան քաղաքական իշխանության նախապատվությունների վրա։ 

Մեղմ ասած, մի քիչ կասկածում եմ այդ ազդեցությունն ունենալու առումով։

 Բացի այդ, չէի ասի, որ եթե ինչ-որ մեկը ներկայանում է որպես հայաստանյան իշխանությունների պրոտեժե, ապա այդ հանգամանքն այսօրվա Արցախում ամենաորոշիչ գործոնն է լինելու»,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հանգամանքը միանշանակ չի ընկալվում այնտեղի ընտրազանգվածի կողմից։ 

Անդրադառնալով վերադասավորումներին՝ նա շեշտեց. 

«Արցախում կա թեկնածու՝ գեներալ Վիտալի Բալասանյանը, որը հանդես է գալիս արմատական ընդդիմադիր դիրքորոշումներով, և կա Ա. Ղուլյանի դիրքավորումը, որը, ըստ էության, չափավոր կենտրոնամետ ընտրազանգվածն է ներկայացնում։ 

Այսինքն, որ հայաստանյան իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ լինեն, բայց, միևնույն ժամանակ, ամբողջովին կախյալ վիճակում չլինեն հայաստանյան իշխանությունների կարծիքից կամ տրամադրություններից։ 

Չի բացառվում, որ նա աջակցություն կստանա ոչ միայն արցախյան հասարակության այն հատվածից, որը դեմ է և՛ ծայրահեղ ռադիկալիզմին, և՛ ծայրահեղ կախվածությանը, այլև ռազմաքաղաքական էլիտայի այն մասի ներկայացուցիչներից, որոնք կայունության կողմնակիցն են։ 

Փաստ է, որ Արայիկ Հարությունյանն ունի բավականին լուրջ թե՛ ֆինանսական, թե՛ կառուցվածքային ռեսուրսներ։ Եվ եթե անգամ համարենք, որ թե՛ Ա. Հարությունյանը, թե՛ Մ. Մայիլյանը հայաստանյան իշխանությունների ֆավորիտներն են, պարզ է, որ այս պարագայում հայաստանյան իշխանությունները փորձելու են միացնել թեկնածուներին։ 

Բայց դա, թերևս, ծանր հեռանկարներ կարող է ունենալ, որովհետև նրանցից ոչ ոք, կարծես թե, պատրաստ չէ զիջել նախագահի թեկնածուի մասով ունեցած հավակնությունները։ 

Այս պարագայում, կարծես, բավականին հետաքրքիր գործընթացներ կան Արցախում, որովհետև բոլորը հասկանում են, որ համաձայնեցված թեկնածուով հանդես գալը, մանավանդ՝ Աշոտ Ղուլյան-Մասիս Մայիլյան ալյանսը կարող է բավականին մրցունակ լինել և բավականին մրցակցային դարձնել ընտրությունները։ 

Որքանով հասկանում եմ, ՀՅԴ-ն ևս աշխատում է, որպեսզի միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունն ընձեռվի»։ 

Քաղտեխնոլոգը միաժամանակ շեշտեց, որ շատ հանգամանքներ կախված են լինելու Մասիս Մայիլ յանի դիրքորոշումից. «Նաև ճիշտ հաշվարկից, թե իր ռեսուրսները որքանո՞վ են բավականացնում միայնակ աշխատելու համար։ 

Ընդհանուր առմամբ, Արցախում հիմա կա գործընթաց՝ համաձայնեցված թեկնածուի շուրջ։ 

Եվ այս տեսակետից բավականին հեռանկարային կարող է լինել Մասիս Մայիլյան-Աշոտ Ղուլյան ալ յանսը։ 

Երկուսն էլ ընկալվում են որպես բավականին փորձված քաղաքական գործիչներ, որոնք որևէ քրեաօլիգարխիկ կամ կոռուպցիոն դեպքերի մեջ երբևիցե ներգրավված չեն եղել։ 

Այս տեսանկյունից իրենք բավականին հավասար ստարտային հնարավորություններ ունեն։ Իսկ եթե միանում է նաև ՀՅԴ-ն, ապա թեկնածուները ուժեղանում են նաև ինստիտուցիոնալ առումով»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal