Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տար­բե­րակ­ված մո­տե­ցում­ներն ավե­լի խոր­քա­յին են դառ­նում, սե­փա­կան քա­ղա­քա­կան շա­հե­րից ել­նե­լով օրեն­քի շրջանց­ման դեպ­քե­րը՝ ևս»

INTERVIEW

Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է՝ դատաիրավական համակարգում առկա գործընթացները զուգորդվում են քաղաքական բաղադրիչով։

 Այդուհանդերձ, յուրաքանչյուր անգամ նոր պահվածքի, նոր մեկնաբանությունների պակաս չի զգացվում։ Վերջերս դիտանկյունում է հատկապես դատախազությունը, որն արդեն հասցրել է ստանալ «կառավարության բաղադրիչ» լինելու որակումը։ 

Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք նշվածից բխող մի շարք հարցերի շուրջ՝ խոսելով նաև իրավապահ մարմիններին քաղաքական գործընթացի մասնիկ դարձնելու վտանգի, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքների մասին։ Գոհար Մելոյանը նախ ընդգծում է՝ թղթային տարբերակում բավականին լավ ձևավորված իրավական համակարգ ունենք։ 

«Հիմնական խնդիրը գործող իրավակարգավորումների պրակտիկ կիրառման մեջ է, ինչի արդյունքում առաջանում են դժգոհություններ և խնդիրներ։ Լինում են նաև շահարկումներ, որ իրավակարգավորումները չեն կատարվում։ Իշխանափոխությունից հետո կար ակնկալիք, որ որոշ չափով նման դժգոհություններ այլևս չեն լինելու։ 

Մեր պետությունը հնարավորություն ուներ ունենալու անկախ դատական համակարգ։ Դատական իշխանության անկախությունը երաշխավորելու աննախադեպ հնարավորություն կար, բայց ականատես եղանք գաղտնալսումներին, դրանց հաջորդած ոչ ցանկալի դատական ակտի արդյունքում դատարանների շրջափակման կոչին և այլն։ 

Այսինքն, կանգնեցինք մի խնդրի առաջ, երբ փորձ է արվում կոնկրետ մի իշխանության թևի կողմից հպատակեցնել, կառավարելի դարձնել իշխանության մեկ այլ թև՝ դատական իշխանությունը։ 

Գործնականում կրկին իմպլեմենտացիայի դաշտ տեղափոխվեցինք։ Գործող քաղաքական ուժը խախտում է սահմանադրական դրույթներն իր քաղաքական իշխանության համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, ինչն իրավական պետության համար անթույլատրելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ նշելով, որ նման խախտումներով դեպքերի արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել։ 

«Օրինականության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն դրույթներից է։ Եվ, ընդհանրապես, իրավունքի գերակայությունը, օրինականության սկզբունքն ու իշխանությունների տարանջատումը իրավական պետության երաշխիքներից են։ 

Համաձայն օրինականության սկզբունքի՝ պետական մարմինները, ՏԻՄերը, պաշտոնատար անձինք իրավասու են կատարել այն, ինչի համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Այդուհանդերձ, վերջերս ականատես ենք լինում լիազորությունների սահմանազանցման դեպքերի։ 

Ընդհանուր առմամբ, եթե նպատակն իրավական պետության երաշխավորումն է, իրավական պետության կառուցումը և կայացումը, ապա գործող քաղաքական իշխանությունը պետք է սահմանափակի իրեն Սահմանադրությամբ և օրենքներով։ 

Բայց գործող քաղաքական ուժը, որը, ստանալով ժողովրդի քվեն, դարձավ իշխանություն, ձախողեց իրավական պետություն կառուցելու իր հնարավորությունը։ 

Բացի այդ, իր որոշակի քայլերով, լիազորությունների չարաշահմամբ շարունակում է անընդմեջ ձախողել այդ հնարավորությունը»,-ասաց նա՝ պատահական չհամարելով այն շահարկումները, այն մեղադրանքները, որոնք կան իրավապահ մարմինների մասին։ 

«Վերջին օրինակներից կբերեմ, որոնցից մեկն Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալումն ու այնուհետև ապօրինի կալանավորումն էր։ 

Այսինքն, անընդհատ չարաշահվում են լիազորությունները։ 

Պատահական չէ, որ նույն դատախազության նկատմամբ որոշակի մեղադրանք է հնչեցվում։ 

Կոնկրետ սահմանադրական դատարանի ճնշման գործընթացին ներգրավել էին իրավապահ մարմիններին, ինչն ընդհանրապես չէր բխում իրավապահ մարմինների գործառույթից։ Այսինքն, իրավապահ մարմնին քաղաքական գործընթացի մասնիկ էին դարձրել, ինչը ևս անթույլատրելի էր։ 

Այս ամենից զատ, արդեն ականատես ենք լինում ընտրովի արդարադատության ձևավորմանը, երբ անձի գործողությունները տարաբնույթ մեկնաբանություն են ստանում՝ կախված նրա քաղաքական հայացքներից»,-նշեց Գ. Մելոյանը։ 

Նա ընդգծեց, որ թեև միջազգային կառույցները փորձում են հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել օրվա իշխանության հետ, բայց անգամ իրենք են սկսել հանդես գալ որոշակի քննադատական երանգներ ունեցող հայտարարություններով։ 

«Որպես լավատես մարդ, անընդմեջ փորձել եմ կանգ առնելու, գործողությունների վերանայման հայտարարություններով հանդես գալ։ 

Բայց, հաշվի առնելով գործողությունների տրամաբանությունը, ընդհակառակը, տարբերակված մոտեցումներն ավելի խորքային են դառնում, սեփական քաղաքական շահերից ելնելով օրենքի շրջանցման դեպքերը՝ ևս։ 

Այս ամենին գումարվում է նաև իրավապահ մարմիններին ներգրավելու հանգամանքը, ինչը դրսևորվում է ընդհուպ մինչև սահմանադրական այլ մարմինների նկատմամբ տարաբնույթ ճնշման գործիքների կիրառմամբ»,-ասաց իրավաբանը՝ շեշտելով, որ խոսքը հատկապես այն մարմինների մասին է, որոնք կառավարելի չեն գործող ուժի համար։ 

Ինչ վերաբերում է դատախազությանը, ապա Գ. Մելոյանի խոսքով, Սահմանադրությունը դատախազությանը նույնպես տվել է առանձին սահմանադրական մարմնի կարգավիճակ. «Այսինքն, դատախազությունը ևս ունի Սահմանադրությամբ սահմանված հստակ լիազորությունների շրջանակ։

 Այն սահմանադրական մարմին է, որը գլխավորում է գլխավոր դատախազը։ 

Դատախազության վերաբերյալ վերոնշյալ որակումը տեսական առումով կարելի է քննարկման առարկա դարձնել, որովհետև իրապես տեսության մեջ առկա են բազմաթիվ վեճեր, անգամ տեսական մոտեցումներ, որ դատախազությունը հանդիսանում է գործադիրի մաս։ 

Այդուհանդերձ, ինչպես մեր երկրում, այլ երկրներում ևս կան համանման կարգավորումներ, համաձայն որոնց դատախազությունը անկախ սահմանադրական մարմին է։ 

Կան երկրներ, որտեղ դատախազությունը գործադիրի մաս է, օրինակ՝ ԱՄՆ-ում»։ Անցում կատարելով տեսականից դեպի գործնական դաշտ՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ կարող է դիտարկումներ անել՝ հաշվի առնելով լրահոսում շրջանառվող խնդիրները։ 

«Եթե ստեղծվում է իրավիճակ, երբ կառավարությունն է կառավարում դատախազությանը, իհարկե, քննադատելի է, ինչպես քննադատելի էր այն, երբ որոշակի դատական ակտերի՝ կառավարության քիմքին հաճո չլինելու հետևանքով հնչեց դատարանների մուտքերը շրջափակելու կոչը, և կոնկրետ դատավորների նկատմամբ ճնշումներ սկսվեցին։ 

Սա, իհարկե, ծայրաստիճան անթույլատրելի է, թեպետ մենք արդեն ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ գործադիր իշխանությունը, ելնելով իր քաղաքական նպատակաուղղվածությունից, իշխանության այլ թևերի նկատմամբ ճնշումներ է իրականացրել։ 

Եթե համեմատական համադրություն ենք իրականացնում, չեմ բացառում, որ դատախազության գործունեությունը ևս որոշակի միջամտության է ենթարկվում։ 

Այս դեպքում, որպես տվյալ սահմանադրական մարմնի ղեկավար, գլխավոր դատախազը պարտավոր է հնարավորինս բացառել համակարգի նկատմամբ նման ճնշումները և ապահովել այդ մարմնի գործունեությունը՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակում։ 

Երբ խնդիրը համակարգային չէ և որոշ դատախազների է վերաբերում, ու կա կոնկրետ շահադիտական նպատակներով առաջադրվելու հարց, ապա իրավական ընթացակարգերով այդ դատախազների նկատմամբ պետք է կարգապահական վարույթներ սկսվեն, իսկ եթե չարաշահումը հանցակազմ է պարունակում, հարուցվեն նաև քրեական գործեր։ 

Նման իրավիճակները հաղթահարելու համար կան իրավական մեխանիզմներ, ուղղակի կարևորագույն խնդիրն այլ հարթության մեջ է. 

գործադիրը հնարավորինս պետք է մնա իր լիազորությունների շրջանակներում, և հերթական անգամ հավասարակշռման և զսպման սկզբունքի ոտնահարում թույլ չտա, որովհետև արդեն արձանագրվել են մի քանի դեպքեր, երբ գործադիր իշխանությունը ոտնահարել է Սահմանադրության կարևորագույն սկզբունքները, չարաշահել է իր լիազորությունները»,-ասաց նա։ 

Իսկ թե այս իրավիճակում ի՞նչ երաշխիք կա, որ, վերանալով անձերից, անկախ և օբյեկտիվ գործընթացներ կապահովվեն, Գոհար Մելոյանը նշեց. 

«Ինչո՞ւ են պետությունները դարձել իրավական։ Իշխանությունների տարանջատման սկզբունքն ինչո՞ւ է իրավական պետությունների կարևորագույն երաշխիքներից մեկը։ 

Մեր Սահմանադրության մեջ ևս ամրագրված է զսպման և հակակշռման սկզբունքը, որի հիմնական նպատակն այն է, որ սահմանադրական տարբեր մարմիններ միաժամանակ զսպեն և հակակշռեն իրար։ 

Դատական համակարգի դեպքում ականատես եղանք այնպիսի իրավիճակի, երբ նույն հայտնի գաղտնալսումներով բացահայտ դարձավ, որ դատական իշխանության նկատմամբ որոշակի միջամտություն կա, իսկ դատախազության պարագայում կոնկրետ դեպքերով պետք է արձանագրվի իրավիճակը։ 

Եթե պրակտիկայում իրավիճակն այնպիսին է, որ անմիջականորեն գործադիր իշխանությունը իր քաղաքական կամքն է թելադրում, և դատախազությունն էլ չի ընդդիմանում այդ թելադրանքին, համընթաց է գնում գործադիր իշխանության քաղաքական կամքին, այս պարագայում արդեն հանրությունն ինքը պետք է զսպող մեխանիզմ լինի։ 

Նմանաբնույթ հարցերը միջազգային ատյաններում պետք է բարձրաձայնվեն, որովհետև իրավիճակը հանգեցնում է մարդու մի շարք անկյունաքարային իրավունքների ոտնահարմանը։ Այստեղ առաջ է գալիս մարդու արդար դատաքննության իրավունքը»։ 

Ամփոփելով՝ Գոհար Մելոյանը նշեց, որ դատաիրավական համակարգի բարելավման տեսանկյունից այսօր իշխանությունը հստակ գործունեության տեսլական չունի, և այդ առումով հապճեպ որոշումներ են կայացվում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal