Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս հարթակը բացառիկ է». Դիլիջանում մեկնարկեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

ECONOMICS

Past.am

Առավոտյան 9:00 Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում տեղի ունեցավ 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումի (BIF 2019) պաշտոնական բացման արարողությունը։ Իրենց բացման խոսքով հանդես եկան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «e-GovArmenia Consortium»-ի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «e-Hayq» կազմակերպության հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանը  եւ «Instigate» ընկերությունների խմբի տնօրեն Արման Պողոսյանը։

Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների  եւ շփումների միջոցով ներկայացվում է ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ծավալվում է գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաեւ ձեւավորվում է հետագա գործողությունների պլան:

«Համաժողովի անցկացման ազդեցությունը հայկական բարձր տեխնոլոգիական  միջավայրի զարգացման եւ Հայաստանն աշխարհին ներկայացնելու հարցում շատ մեծ է։ Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու՝ համաժողովի ընձեռած հնարավորությունները իրագործելու, մեծ շուկաներ դուրս գալու, նոր կազմակերպություններ ներգրավելու ու բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ», - ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ Ֆորումի ընթացքում արծարծվող գաղափարները հետագայում բռնում են իրականացման ուղին, ինչն այս հարթակը դարձնում է որոշակիորեն բացառիկ։ Այս տարին լի էր մեծ թվով այցերով ու միջոցառումներով, ու եթե վերջին տարիներին մեզ համար կարեւոր էր աճ գրանցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապա այժմ մեզ, առավել քան երբեք, պետք է սեւեռել ուշադրությունը ոլորտի բիզնես բաղադրիչի զարգացման վրա», - նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 

BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝ «Թվայնացման եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ՀՀ պետական ռազմավարություն», «ՀՀ թվայնացման ռազմավարական մոտեցումներ», «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ինովացիոն եղանակներ», «Երիտասարդացնելով STEM կրթությունը՝ հասունացնում ենք տեխնոլոգիական ոլորտը», «ԲՏԱ լուծումների արտահանման մեխանիզմներ» եւ այլն: Այս տարի ֆորումն անցկացվում է «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը եւ վերջինիս զարգացման նկատմամբ վերաբերմունքը մեր երկրում ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը մեզ դրդում է վերանայել Միության գործողությունների, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության հետ համագործակցության ռազմավարությունը։ Այժմ պետք է նորովի ձեւակերպել, թե ինչը բոլորիս համար ապագա տարիներին կհամարվի  հաղթանակ տեխնոլոգիական ոլորտում։ Քանի որ այսօր Ֆորումին ներկա գտնվող անհատներից առնվազն հիսունը ներկայացնում են մասնավոր սեկտորը, իսկ քառասունը՝ տարբեր պետական ու միջազգային կառույցներ, այս երկու օրերի ընթացքում մեր առաքելությունը կլինի պետականի ու մասնավորի համար հիշատակածս հաղթանակի պատկերը հնարավորինս մոտեցնելն ու համահունչ դարձնելը», - բացման իր խոսքում նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal