Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փողոցային լապտերներ. մոմից, ձեթից, կերոսինից մինչև էլեկտրականություն

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդիկ փորձել են լուսավորել փողոցները դեռևս 15-րդ դարի սկզբներից: Լոնդոնի քաղաքապետ Հենրի Բարտոնը առաջինն էր, որ 1417 թվականին իրականացրել է այդ գործը: 

Նրա հրամանով ձմռանը բրիտանական մայրաքաղաքի փողոցներում լապտերներ են հայտնվել, որոնք օգնել են մարդկանց գիշերները կողմնորոշվել անթափանց խավարում: Որոշ ժամանակ անց ֆրանսիացիները ևս փորձել են լուսավորել իրենց քաղաքների փողոցները: 

16-րդ դարի սկզբին Փարիզի փողոցները լուսավորելու համար բնակիչներից պահանջվել է լուսամուտի գոգերին վառվող լապտերներ դնել, իսկ 1667 թվականին թագավոր Լյուդովիկոս 14-րդը հրամայել է ստեղծել փողոցային լուսավորություն: 

Արդյունքում Փարիզի փողոցները լուսավորվել են բազմաթիվ լապտերներով, իսկ Լյուդովիկոս 14-րդի իշխանությունը ստացել է «պայծառ» անվանումը: Լապտերների պատմության մեջ առաջին անգամ որպես լույսի աղբյուր օգտագործվել են մոմեր, ուստի լուսավորությունը անբավարար է եղել: 

1669 թվականին հոլանդացի Յան վան Դեր Հեյդենը հայտնագործել է փողոցային լապտեր, որտեղ, որպես լուսատու, այրվում էր ձեթով թրջած բամբակը: 

Ձեթի և մոմե լապտերներից բացի ժամանակի ընթացքում սկսել է կիրառվել կերոսինը, որը թույլ է տվել մի փոքր ավելացնել պայծառությունը, բայց դա ևս բավարար չի եղել: 

19րդ դարի սկզբին սկսել են օգտագործել գազային լապտերներ, ինչը զգալիորեն բարելավել է լուսավորության որակը: Լապտերների մեջ բնական գազ օգտագործելու գաղափարը պատկանում է անգլիացի գյուտարար Ուիլ յամ Մերդոկին: 

Այն ժամանակ քչերն են լուրջ ընդունել Մերդոկի գյուտը: 

Ոմանք նույնիսկ նրան համարել են խենթ, բայց նա կարողացել է ապացուցել, որ գազային լապտերը բավականին առավելություններ ունի: 

Պատմության մեջ առաջին գազային լապտերները հայտնվել են 1807-ին Պելլ-Մելլ քաղաքում, նույն տարում գազային լապտերներ են հայտնվել Լոնդոնում:

 Դրանից հետո շատ արագորեն եվրոպական գրեթե բոլոր պետությունների մայրաքաղաքներն անցել են նման տիպի լուսավորության: Ռուսաստանում փողոցային լուսավորությունը հայտնվել է Պետրոս Մեծի շնորհիվ: 

1706 թվականին կայսրը, նշելով իր հաղթանակը շվեդների նկատմամբ Կալիշեի մերձակայքում, հրամայել է լապտերներ կախել Պետրոպավլովսկյան ամրոցի շուրջ գտնվող տների ճակատներին, իսկ տասներկու տարի անց լապտերները լուսավորել են Սանկտ Պետերբուրգի փողոցները: 

Մոսկվայի փողոցները լուսավորվել են կայսրուհի Աննա Իոանովնայի նախաձեռնությամբ: Փողոցային լուսավորության հարցում շրջադարձային է եղել էլեկտրական լուսավորության գյուտը: Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ստեղծել է շիկացման լամպը, որը բավականին լավ լույս է տալիս և արտադրության համար էլ էժան է: 

Պարզ է, որ վաղ թե ուշ այդ շիկացման լամպերը պետք է փոխարինեին գազային լապտերներին, որը և իրականացվել է: Մինչև 20-րդ դարի սկզբները Երևան քաղաքի փողոցների լուսավորումը կատարվել է նավթային լապտերներով: 

1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինել են քաղաքային իշխանությունները: 1878 թվականին Երևան քաղաքի փողոցներում 74 նավթային լապտեր է եղել, իսկ 1913 թվականին՝ արդեն 228-ը: 

1907 թվականին «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործման հետ կապված՝ քաղաքի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվել է էլեկտրական լապտերներով: 

Չնայած էլեկտրակայանի առկայությանը, նավթային լապտերները շարունակել են գոյություն ունենալ մինչև 1920-ական թվականները, իսկ Երևանի արտաքին լուսավորության ընդհանուր ցանցը շահագործման է հանձնվել միայն 1954 թվականին, ընդ որում՝ այդ ցանցը Խորհրդային Միությունում լավագույններից մեկն է եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal