Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դեպքեր չգիտեմ, երբ տնտեսական հարցերում Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա անիրատեսական գնահատականներ հնչեցրած լինի»

POLITICS

Past.am

Հայաստանի քաղաքական դաշտում նոր՝ լիբերալ-պահպանողական ուղղվածության կուսակցություն կհայտնվի։ Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Իմ համակիրների խմբի հետ նախաձեռնել եմ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ստեղծումը։ Հեղափոխությունից հետո Հայաստանում վերականգնվել են ընտրական ինստիտուտները, ինչը ենթադրում է գաղափարական, քաղաքական, մրցակցային միջավայրի ձևավորում, որը թույլ կտա ակտիվ մարդկանց ինդենտիֆիկացվել քաղաքական դաշտում, ռեալիզացնել իրենց հնարավորությունները։ Եթե հեղափոխության արժեքները չկապիտալիզացվեն, Հայաստանում շատ կարճ ժամանակ հետո կարող է վերականգնվել բռնապետական կառավարման համակարգը, մանավանդ որ նոր իշխանությունը, կարծես թե, չի հրաժարվում սուպերվարչապետական համակարգից, խորհրդարանի դերակատարությունը Հայաստանում դարձյալ հավասարեցված է նվազագույնի։ Ցավոք, խորհրդարանը քաղաքական պայքարի հիմնական հարթակը չէ՝ անկախ այն հանգամանքից, որ ձևավորվել է միանգամայն օրինական ընտրությունների միջոցով»,-ասում է Սուրենյանցը։

Նա ընդգծում է, որ միևնույն ժամանակ քաղաքական իրենց ուժը չի գնալու գործող իշխանությանը հակադրվելու ճանապարհով։ «Մերժում եմ որևէ նախաձեռնություն, որը տեղավորվում է սև-սպիտակի արհեստական դիլեմայի մեջ։ Օրինակ՝ «Վերնատանը» կային մարդիկ, որոնք ոչ թե ունեին քաղաքական, գաղափարական ընդհանրություն, այլ հավաքվել էին գործող իշխանության մերժման հիմքով։ Երբ երկրում ընտրությունների ինստիտուտը վերականգնված է, կա քաղաքական մրցակցություն, այս մոտիվով քաղաքական ուժերի համախմբումը հեռանկար չունի։ Նույնը վերաբերում է նաև Արման Բաբաջանյանի նախաձեռնությանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 14-ին։ Այն նույնպես արհեստական է, որովհետև այնտեղ էլ հավաքվելու են միայն այն քաղաքական ուժերը, որոնք մերժում են հակահեղափոխականներին՝ հին իշխանության ներկայացուցիչներին»,-նշում է բանախոսը։

Սուրենյանցն ասում է, որ պետք է դուրս գալ հեղափոխական էյֆորիկ վիճակից, դադարել ֆետիշացնել հեղափոխությունը և երևույթներին նայել բանական քաղաքական տրամաբանության շրջանակներում։ «Ներկայումս գործադիր և օրենսդիր իշխանությունները մեկ քաղաքական ուժի և նույնիսկ մեկ անձի տոտալ վերահսկողության ներքո են, հետևաբար որևէ բան չի կարող խանգարել արագ ռեֆորմների իրականացմանը։ Հեղափոխությունն անշրջելի է, բայց միևնույն ժամանակ գործող իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականությունն ինձ թույլ չի տալիս հայտարարել, որ սատարում եմ իշխանությանը։ Այսօրվա ձախողումները չի կարելի անընդհատ բացատրել նախկինների գործոնով։ Սկզբունքային հարցերում ունեմ հակասություններ՝ սկսած արտաքին, կադրային, տնտեսական քաղաքականությունից։ Ամենակարևորը հեղափոխությունից հետո Հայաստանում չի փոխվել համակարգը՝ քրեաօլօգարխիկ համակարգը հեռացել է, բայց մենք չունենք նոր համակարգ։ Բացարձակապես չեմ վիճարկում, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները լեգիտիմ են եղել, այն որ գործող քաղաքական իշխանությունն իսկապես օրինակարգ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հարթության վրա։ Բայց մեկ օրինական ընտրությունները բավարար չեն, որպեսզի խոսենք երկրում ժողովրդավարության անշրջելիության մասին։ Սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու որևէ քայլ չի արվել, խորհրդարանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, օրենքներ դակելու գործառույթ ունի, ընդդիմությունը՝ խոսքս ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» մասին է, սահմանափակ դերակատարություն ունի, «Իմ քայլն» իմ իմացած ամենաթույլ խորհրդարանական մեծամասնություններից մեկն է։ Այսինքն՝ ունենք անվերահսկելի գործադիր իշխանություն»,-փաստում է Սուրենյանցը։

Խոսելով քաղաքական տարբեր ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին՝ Սուրենյանցը նշեց, որ շատ հարգալից և տոլեռանդ վերաբերմունք ունի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ, սակայն առայժմ դաշինքներ կամ ալյանսներ կազմելու հարց իրենք օրակարգում չունեն։

Նա անդրադարձավ նաև վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և հնարավոր ներդրողների հանդիպման շուրջ առաջացած աղմուկին։ «Թե՛ «Կամազների» նվիրատվության, թե՛ ներդրումների հարցերով Հայկ Մարությանի բացատրություններն ինձ համոզիչ չեն թվում։ Երկու կողմերից ավելի շատ հակված եմ հավատալու պարոն Ծառուկյանի տեսակետին, որովհետև պատճառ չեմ տեսնում չհավատալու նրա պնդմանը։ Դեպքեր չգիտեմ, երբ տնտեսական հարցերում Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա անիրատեսական գնահատականներ է հնչեցրել, որպեսզի կասկածի տակ դնեմ նրա ասածները»,-հավելեց քաղաքագետը։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal