Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում. մեկ օրում 3 գեղեցկության սրահ են թալանել

SOCIETY

Past.am

Արդեն 2 օր է, «Պետերյան» գեղեցկության սրահը չի աշխատում: Սրահի տնօրեն Հակոբ Պետերյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 3-5-ն ընկած սահմանում մի տղա մտել է իրենց սրահ ու գողացել՝ ինչ կարողացել է:

 

«Երեկ գիշերը հավաքարարը գալիս է, որ դուռը բացի, մտնի գործի, զանգում է ինձ՝ ասում, որ դուռն արդեն բաց է, այսինքն՝ գողություն է եղել, ու չի մտնում: Ես զանգում եմ Ոստիկանություն, իջնում եմ սրահ, աշխատակիցներն են գալիս, ու տեսնում ենք, որ լիքը բան է գողացված: Տարածքից կորել է նոութբուք, կոսմետոլոգիական սարքեր, ախտահանման ապարատուրաներ, մատնահարդարի սարքերը, գումար, ամեն ինչ գողացել է»,- ասաց Հակոբ Պետերյանը:

Տնօրենի խոսքով՝ գողը դեպքի վայրում մնացել է մոտ մեկ ժամ, 3000 դոլարի կորուստ են ունեցել: Տեսախցիկները սրահ մտած մարդու դեմքը ֆիքսել են, նա առանց դիմակի է եղել: Ոստիկանությունը հանցագործության մեջ կասկածվող անձին գտել է, սակայն նա ժխտել է իր մասնակցությունը:

«Չի խոստովանում: Ասում է՝ ես չեմ գողացել, բայց ապրանքը չկա: Ոստիկանությունից ասում են, որ 3 ժամից ավելի պահել չեն կարող, բաց են թողնելու: Այսինքն՝ նա կարող է նորից գալ և մտնել: Ասում են՝ դիմեք Արդարադատության նախարարություն, Ազգային ժողով, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Հակոբ Պետերյանը 2014-ին է Սիրիայից Հայաստան եկել, արդեն 2 տարի փոքր բիզնես է հիմնել և աշխատում է: Ասում է՝ շատ առաջարկներ ունի արտերկրից, բայց չի գնում, իր գործն այստեղ է:

«Այսպես չի կարող շարունակվել, արդեն 3-4 անգամ իմ տարածք մտել են: Եթե այսպես շարունակվի, կարող է տարածքից դուրս կամ, կարող է առհասարակ Հայաստանից դուրս գամ: Գողություն է տեղի ունենում, ու ոչ մի հետևանք»:

Երկու օր է՝ աշխատակիցները հաճախորդներին խնդրում են չգալ: Դժգոհում են՝ Ամանորի նախաշեմին, երբ գրանցված շատ հաճախորդներ ունեն, սարքավորումներ չունեն, որ աշխատեն, չգիտեն էլ՝ ումի՞ց պահանջել: Ամենամեծ կորուստը դիմահարդար Անուշ Հակոբյանն է կրել: Գողացել են իր՝ 1500 դոլարի տեխնիկան:

«Ամբողջովին գողացել են դեմքի մաքրման շատ թանկարժեք սարքեր: Կանգնել ենք փաստի առաջ, անգործ նստած ենք: Երեկվանից «դեդեկտիվ-դեդեկտիվ» ենք խաղում: Գնում ենք հարևաններից խնդրում ենք իրենց տեսախցիկների ձայնագրությունները, տեսնում ենք, որ մեքենա է կանգնել այստեղ ժամը երեքին, նկարն ենք ուղարկում, ֆոտոռոբոտ ենք հանում: Այս ամենը ներկայացնում ենք Ոստիկանություն, ասում են՝ եթե անգամ գտնենք իրեն, դա փաստ չէ, որ ձեր ապրանքը կկարողանանք վերադարձնել, նա կարող է ասել, որ վաճառել է ոմն Պողոսի»:

Պարզվում է՝ «Պողոսին» էլ գտնել հնարավոր չէ, Ոստիկանությունից ասել են՝ գողության մեջ կասկածվողը կարող է պնդել, որ չի ճանաչում, պատահական անցորդ է եղել:
Մեր նկարահանման ժամանակ գեղեցկության սրահում էին նաև Ոստիկանության աշխատակիցներ, հարցերին պատասխանել հրաժարվեցին, ասացին, որ ամեն բան աշխատակիցներին և տնօրենին արդեն ասել են:

«Մեզ հոգեպես պատրաստում են, որ ապրանքը ետ չենք ստանալու: Տեսախցիկները ֆիքսել են, որ հանցագործը սկզբից տարածք է մտնում գլխարկով, հետո անգամ գլխարկն է հանում, այսինքն՝ նա այդքան վստահ է իր գործողությունների վրա, իրեն հետաքրքիր չէ, որ տեսախցիկներն իրեն նկարահանում են, դուրս է գալիս, ներս է գալիս, նայում է տեսախցիկներին: Ես երեկ ավելի մեծ աշխատանք եմ արել, քան Ոստիկանությունը: Ասում են՝ եթե անգամ ասի, որ ինքն է արել, գործը կգնա դատարան, հիմնականում իրենց սնանկ են ճանաչում, հույս չկա, որ ձեր ապրանքը կվերադարձնեն»,- ասաց Անուշ Հակոբյանը:

Աշխատակիցները Ոստիկանությանը խնդրել են ապահովել իրենց սրահի անվտանգությունը, պատասխանել են, որ գողը երկրորդ անգամ նույն տեղը չի մտնի: Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերն արդեն 3 հոգի նորից մտել են «Պետերյան» գեղեցկության սրահ, այս անգամ, սակայն, ոչինչ չեն գողացել: Փոխարենը՝ տեսախցիկները ֆիքսել են, որ գողության մեջ կասկածվողները գնացել են փողոցի մյուս մայթին գտնվող «AH» իմիջ ստուդիա: Տնօրեն Աննա Հովսեփյանը պատմում է, որ ինքը ևս ավելի քան 3000 դոլարի վնաս է կրել:

«Պահանջում եմ իրավապահ մարմիններից, որ գտնեն գողություն անողներին, հատուցեն իմ վնասը: Գողացել են հեռուստացույց, գումար, նյութեր, որոնք շատ թանկ արժեն: Տեսախցիկ չունեմ, պատկերացում չունենք, թե ո՞վ է տարել»:

Չնայած տեսախցիկներ չկան, բայց Աննա Հովսեփյանը վստահ է, որ գողություն անողները նույն մարդիկ են եղել, ինչ «Պետերյան» գեղեցկության սրահինը: Ավելի մեծ գողություն է եղել «Աիդա Մելքոնյան» գեղեցկության սրահում: Ասում են՝ կրել են ավելի քան 15.000 դոլարի կորուստ:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Ավագ Պետրոսյան փողոցում գտնվող երկու գեղեցկության սրահներից էլ ահազանգ ստացել են, վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:
«Աիդա Մելքոնյան» գեղեցկության սրահում կատարված գողության ահազանգի մասին ցանցում տեղեկություն դեռ չկա:

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli