Ի վերջո հագեք այն ինչ սազում է,եթե չսազեց ծիծաղելի եք դառնում.Քրիստինե Գրիգորյան
INTERVIEWPast.am ի հյուրն է օրեր առաջ հայ նորաձևության ոլորտի հագուստի դիզայներ անվանակարգում հաղթողի կոչմանը արժանացած Քրիստինե Գրիգորյանը:
Նորաձևության տենդենցը,ո՞րն է լինելու 2020թ-ին
Նորաձև են լինելու վագրային գծերն ու վանդակները շորիկների,տաբատների տեսքով : Արդիական են լանջաբաց ուսերով զգեստները :Կեյպերն են նորաձև վերարկուի տեսքով : Մորթին,մշակված կաշին նույնպես նորաձև է:
Հայ մոդելավորողները կարող ե՞ն իրենց արտադրանքով ազդել գնորդի ճաշակի վրա
Տեղական արտադրանքը ուրույն տեղ ունի շուկայում:Կեցցեն իմ գործընկրները,ողջունելի է նրանց աշխատասիրությունը և այն,որ դա հասցնում են գնորդին:Վերջերս շատ մեծ ազդեցություն են ունենում մարդկանց ճաշակի վրա:
Կանայք են ավելի հեշտ ենթարկվում հագուստի դիզայների խորհրդատվությանը թե՞ տղամարդիկ
Կանայք անշուշտ:Նրանց հետ ավելի հեշտ է աշխատել,տղամարդիկ ավելի բծախնդիր են , նկատող:Թեև պիտի ասեմ,որ տարածաշրջանում տղամարդկանց կոստյումների արտադրանքի հարցում Հայաստանը առաջատար է:
Նորաձևության ցուցադրության ժամանակ հանդիսատեսի առաջին շարքերում հիմնականում ովքե՞ր են նստած
Ճաշակը հասկացող,գնահատող մարդիկ,ովքեր միաժամանակ վճարունակ են ու կարող են ցուցադրությունից հետո անվանական հագուստ պատվիրել նշելով այն էլեմենտները, որ իրենք կցանկանան տեսնել:
Իմ ցուցադրությունների ժամանակ առաջին շարքերում լինում են նաև մանկատան երեխաներ,որովհետև դրանք գրեթե մշտապես բարեգործական բնույթ են կրում:
Տարվա ընթացքում Երևանում ի՞նչ ոճի հագուստ են նախընտրել կրել
Ամենատարբեր ոճի հագուստ են ունեցել կապված ունեցած դրամական միջոցների հետ: Կարևոր երևույթ կա` հայ կանայք դարձել են ավելի խնամված,սկսել են ավելի ճիշտ համադրութամբ ընտրել իրենց զգեստները:
Ի՞նչ հագնել ամանորի գիշերը
Նորաձև են կարմիրը,ծիրանագույնը,մրգագույնի երանգները,շագանակագույնը: