Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նետուաղեղի «իրավահաջորդը»՝ արբալետ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արբալետը կամ աղեղնազենը, ինչպես անվանում են այն հայերեն, նետի տեղադրման փորվածքով փայտյա խզակոթ է՝ ժամանակակից հրացանների նման, որին ամրացված է ուժեղ առաձգական աղեղ:

 Արբալետից կրակում են կարճ նետերով, որոնք սովորաբար պատրաստված են լինում մետաղական լարերից: Նետի տեղադրման փորվածքը ունենում է ուղղորդիչ, որտեղ էլ նետը տեղադրվում է արձակելուց առաջ: 

Բացի այդ, արբալետը պարտադիր ունենում է աղեղի լարման և կրակոցի ձգանային մեխանիզմներ: Արբալետը հազարամյակների պատմություն ունի: Սա իրականում շատ հին զենք է, սակայն, իհարկե, այնքան հին չէ, ինչքան նետն ու աղեղը: 

Իրականում արբալետը նետուաղեղի զարգացման տարբերակներից մեկն է: Հին տարեգրություններում դրանց մասին առաջին հիշատակությունները թվագրվում են մ.թ.ա. 5-րդ դարով: 

Հին չինացի մտածող Սուն-Ցզին է թողել առաջին հիշատակությունը արբալետի մասին: 

Բացի այդ, չինացի հնագետները պեղումների ժամանակ մինչ այժմ էլ գտնում են արբալետի որոշ կառուցվածքային տարրեր, ինչը վկայում է դրանց պատրաստման համար օգտագործված նյութերի բարձր որակի մասին: Միևնույն ժամանակ, Հին Հունաստանի բնակիչները ևս նման զենք են պատրաստել: Ամենապարզ արբալետները օգտագործել են նաև հին հռոմեացիները: 

Հռոմում դրանց մի քանի տեսակ կար, օրինակ՝ «մենուբալլիստ», «արկուբալլիստ»: Այնուամենայնիվ, մարդկության պատմության մի որոշակի փուլում արբալետները որոշակիորեն մոռացվել են, չեն պատրաստվել և չեն օգտագործվել պատերազմների ժամանակ: Այս զենքի զարգացման երկրորդ փուլը սկսվել է 12-րդ դարում: 

Հենց այդ ժամանակաշրջանում է, որ Եվրոպայում բռնկվել են մի շարք պատերազմներ: Արբալետի առավելությունը սովորական նետուաղեղի նկատմամբ այն է, որ ավելի ծանր նետը թռիչքի ավելի մեծ արագություն է ստանում, ավելի դիպուկ է խոցում և, որպես արդյունք, ավելի մեծ արդյունավետություն է ցուցաբերում ճակատամարտում: 

Բանն այն է, որ արբալետի լարման մեխանիզմը հնարավորություն է տալիս հասնել աղեղի առավել լարման աստիճանի և, մշտապես լարված վիճակում պահելով, այն օգտագործել անհրաժեշտ վայրկյանին, ինչը սովորական աղեղի դեպքում անհնար է իրականացնել: 

Բացի դա, արբալետի մինչև 400 գրամ կշիռ ունեցող մետաղական ծանր նետը, մեծ արագությամբ արձակվելով, ունակ է խոցել զրահավորված հակառակորդին, որը սովորական նետով հնարավոր չէ: Պետք է հաշվի առնել նաև այն, որ այդ զենքի ուղղորդիչի շնորհիվ մեծապես աճում է արձակված նետի դիպուկությունը: Այնուամենայնիվ, արբալետը մի շատ մեծ թերություն ունի: 

Դրա լարման գործընթացը բավականին դժվար ու ժամանակատար է, որն էլ կարող է զինվորի կյանք արժենալ: Ամենապարզ արբալետը լարվում է միայն հրաձիգի մկանային ուժի օգնությամբ. արբալետը հենվում է գետնին, և աղեղի լարը մինչև վերջ քաշվում է: 

Միայն 19-րդ դարում են հայտնվել ավելի բարդ արբալետներ, որոնք հնարավորություն են տվել բարձրացնել այդ զենքի արագությունը: 

Սակայն միջնադարյան զինվորները կարող էին միայն երազել այդպիսի արբալետների մասին, քանի որ դրանք շատ թանկ էին: Տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց՝ արբալետները արդիականացվել են և բարդացել: 

Դրանք հագեցել են այնպիսի լրացուցիչ մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տվել նետաձիգին մկանային ուժի օգտագործումը նվազեցնել, զենքը ավելի դիպուկ դարձնել՝ որպես ուղղորդիչներ օգտագործելով խողովակներ (ժամանակակից հրազենային զենքերի փողերի նախատիպեր): 

Հենց այդպես էլ առաջացել է «արկեբուզան»՝ արբալետ, որը մետաղական գնդիկներ՝ փամփուշտներ է կրակում:

 Ներկայումս շատ հեշտ է արբալետ գնել գրեթե ցանկացած որսորդական կամ սպորտային խանութում: 

Օգտագործելով ժամանակակից նյութեր և նոր տեխնոլոգիաներ՝ արտադրողները հասել են արբալետի առավելագույն հզորության և հուսալիության: 

Այդ զենքի զարգացումը շարունակվում է նաև հիմա: Սակայն արբալետների կիրառման շրջանակն այսօր չափազանց նեղ է: Սովորաբար դա սպորտն է, չնայած այն դեռ ծառայում է նաև զինվորականներին: 

Աշխարհի առաջատար երկրների հատուկ ստորաբաժանումները արբալետ օգտագործում են թշնամուն անաղմուկ վերացնելու և խոչընդոտները հաղթահարելու համար:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded