Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գը վե­րած­վում է քա­ղա­քա­կան հար­ցեր լու­ծե­լու գոր­ծի­քի»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը, որի հետ խոսել ենք դատաիրավական համակարգի շուրջ տեղի ունեցող գործընթացների, դատարանների անկախության, ՍԴ դատավորներին ուղղված օրենսդրական առաջարկի և վտանգավոր համարվող նախադրյալները կանխելու հնարավորություններից։ 

-Տիկի՛ն Վարդանյան, այս տարվա ընթացքում որոշակի գործընթացների ականատես եղանք, որոնք, կամա, թե ակամա, վերաբերում էին դատաիրավական համակարգին: Լայն իմաստով՝ ի՞նչ խնդիրների առաջ կանգնեց դատաիրավական համակարգը: 

-2018թ. հետո ոչինչ չէր խանգարում գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. սեփական քաղաքական շահերի համար չօգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ, ցավոք, չպահպանվեց։ 

Իշխանությունները գնացին ճիշտ հակառակ ճանապարհով։ Դատարանների և առանձին դատավորների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշումներ, դատարանների մուտքերի շրջափակում, դատավորներին «վնգստացող» անվանարկում, իրենց ոչ հաճո որոշում կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում... 

Իհարկե, սա բերում է դատարանների հանդեպ առանց այն էլ առկա վստահության դեֆիցիտի խորացմանը։ Շատ դժվար է վստահել մի համակարգի, որտեղ դատավորները համակերպվում են «վնգստացող» անվանարկման հետ։ Արդյունքում դատաիրավական համակարգը վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։ 

Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է փոփոխությունների հույս ունեցող քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։ 

Չի կարող խոսք լինել երկրի հետագա զարգացման մասին, երբ դատական համակարգի խնդիրներն օրեցօր խորանում են, իսկ իշխանությունները լուծումների փոխարեն փորձում են այն պարզապես ծառայեցնել իրենց շահերին՝ ճնշելով և ազդելով համակարգի վրա։

 - Այդ համակարգում առկա իրավիճակը, որոշակի գործերով դատավորների շարունակական ինքնաբացարկներն ի՞նչ ցուցիչներ են: Տրվե՞լ են այն երաշխիքները, համաձայն որոնց կարող ենք ասել, որ իրապես անկախ դատական համակարգ ունենալուն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ 

-Որոշակի քրեական գործերով շարունակական ինքնաբացարկները վկայում են վերը նշված ճնշումների ազդեցության մասին։ 

Դրանք շատ հաճախ կանխատեսելի են։ Իսկ ինչո՞ւ պետք է ամենատարբեր հիմքերով, հիմնավորված կամ անհիմն, բացարկներ չներկայացնեն։ Դատավորներն իրենց առջև ունեն դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի օրինակները։ 

Նրանցից շատերը պարզապես չեն ցանկանում ներքաշվել նմանատիպ իրավիճակների մեջ։ 

Պատրաստ չեն կրել այն պատասխանատվությունը, որի համար ստանձնել են այդ պաշտոնը։ Խնդիրը հասել է նրան, որ դատավորն ընդունում է ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ ֆեյսբուքյան գրառման համար դիմել է իրավապահ մարմիններին՝ դատավորին զրպարտելու համար իրավական գնահատական տալու պահանջով, և որ դա անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տեղիք տալ։ 

Բայց, գիտեք, եթե դատավորները համակերպվել են այդ ճնշումներին, ապա այդպես վտանգի տակ են դնում ոչ միայն իրավական համակարգը, այլև ընդհանրապես պետության զարգացումը։ 

Մի բան, սակայն, ակնհայտ է. հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բացելու է այն սխեման, թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ և սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու:

 - Սահմանադրական դատարանի դատավորները դեռ ուշադրության կենտրոնում են: ՍԴ-ում ճգնաժամ լինել-չլինելու բանավեճը ևս շարունակվում է։ Ի վերջո, գործընթացները նաև օրենսդրական նախագծի տեսք ստացան՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու առաջարկով: Ի՞նչ լուծում է սա և որքանո՞վ ականջալուր եղան նշվածի շուրջ Վենետիկի հանձնաժողովի վերապահումներին։ 

-Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ բանավեճն արհեստական էր և շարունակում է մնալ այդպիսին, որովհետև ի սկզբանե բանավեճն ուներ մի նպատակ՝ դատարանը դարձնել իշխանության կցորդ։ 

Նախագծի առաջարկը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հրաժարական ներկայացնելու հնարավորությունն է, որի պարագայում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կսահմանվի կենսաթոշակ։ 

Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ազդեցության ակնհայտ մեխանիզմներ ստեղծելու մասին են վկայում։

 ՍԴ դատավորի հրաժարականը գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ ներկայիս՝ ազդեցությունից դուրս գտնվող դատավորներից: 

Հենց այդ նպատակով էր արհեստականորեն շրջանառության մեջ դրվել ՍԴ ճգնաժամի վերաբերյալ բանավեճը։ 

Ըստ էության, բարեփոխում ասելով՝ իշխանությունը հասկանում է անձերի փոփոխություն, կառավարելի անձերով ՍԴ ձևավորում։ ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ, ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու տարբերակին։

 Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ապա հանձնաժողովն ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նշանակվել են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ 

Մի քանի դատավորի և նույնիսկ ինը դատավորից յոթի հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ 

Այդ իսկ պատճառով Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որպեսզի այս մտահոգությունը վերացվի։ 

Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է նաև, որ վաղ կենսաթոշակի սխեման պետք է շարունակի լինել խիստ կամավոր և խոչընդոտ չհանդիսանա դատարանի արդյունավետ գործունեության համար, մինչդեռ նախագիծը չի կարող բավարարել կամավորության սկզբունքին, քանի որ սահմանում է վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու համար ֆիքսված ժամկետ: 

Ըստ էության, նախատեսված չեն մեխանիզմներ, որոնցով կզսպվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը, ինչպես նաև մեխանիզմներ, որոնք կապահովեն Վենետիկի հանձնաժողովի այն մոտեցումը, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ունենան նույն կարգավիճակը, այնինչ նշված կարգավորումը վերաբերում է միայն դատավորներից յոթին։

- Մասնագիտական շրջանակների կողմից շատ է բարձրաձայնվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վտանգավորության մասին: Այս պահին որքանո՞վ են լսելի զգուշացումները: Ո՞րն է ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու ճանապարհը:

-Այս պահին նույնքան վիճահարույց են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մատչելի են դառնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։ 

Վիճահարույց է նաև վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, որը ռեալ վտանգներ է պարունակում անշարժ գույքի շուկայի և, ընդհանրապես, երկրի ներքին կայունության համար։ 

Ցավոք, այսօր բացակայում է քաղաքակիրթ բանավեճը, արդյունքում այս նախաձեռնությունների վտանգավորության մասին պատշաճ հետևություններ չեն արվում։ 

Պետական կառավարման և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին է ստիպում հետ քաշվել, հեռու մնալ։ 

Բայց դա լուծման ճանապարհ չէ։ 

Այսպիսի պայմաններում մտածող մարդկանց, արտահայտվելու համարձակությունը պահպանածների, իրավական համայնքի համախմբումը պարտադրված անհրաժեշտություն է։

 Իսկ դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանի՝ ներհասարակական առողջացման և հաշտեցման դեպքում։ 

Հակառակ դեպքում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal