Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա­յից գցե­լու տար­վա չեմ­պի­ոն. վաղ թե ուշ հա­սա­րա­կու­թյու­նը հենց Փա­շի­նյա­նից է հաշ­վետ­վու­թյուն պա­հան­ջե­լու.

ANALYSIS

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հույսեր առաջ բերեց ժողովրդի շրջանում, և ակնկալվում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունները պետք է տեղի ունենային 2019 թվականին, քանի որ 2019 թվականի ընթացքում Փաշինյանը և իր քաղաքական թիմը լիովին պատասխանատվություն ստանձնեցին երկրի կառավարման համար: Այնուամենայնիվ, քաղաքացիների ակնկալած փոփոխություններն այդպես էլ իրականություն չդարձան: 

Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել երկրի տնտեսությունը և սոցիալական վիճակը: 

Հենց դա էր պատճառը, որ տարեսկզբին ներկայացված՝ կառավարության ծրագրում իշխանությունները ամեն կերպ խուսափել էին նշել կոնկրետ ցուցանիշներ և դրանց հասնելու ճանապարհները: 

Թերևս դա էր պատճառը, որ կառավարության ծրագիրը վերլուծաբաններն անվանում էին բարի ցանկությունների և կենացների ժողովածու ու ընդգծում, որ այդպիսի, գուցե շատ ավելի սիրուն ծրագրային փաստաթուղթ կարող էին ներկայացնել նաև նախորդ կառավարությունները, և դրանում ոչ մի հեղափոխական մոտեցում չեն տեսնում: 

Իսկ կառավարության ծրագիրը ավելի մանրակրկիտ դիտարկելիս պարզ էր դառնում, որ գործադիր իշխանությունն այդպիսի շարադրանքով փորձել է ամեն կերպ խուսափել որևէ ցուցանիշի համար պատասխանատվություն ստանձնելուց և իրեն չկաշկանդել դրանցով: 

Եվ այդպես էլ կառավարությունը տարվա ընթացքում երկրի զարգացման հարցում ռազմավարական մոտեցում չորդեգրեց, իսկ անձամբ վարչապետ Փաշինյանը փորձեց կոնկրետ նպատակադրումների մասով պատասխանատվությունը գցել իր վրայից: 

Սակայն հասկանալով, որ եթե կոնկրետ թվային արժեք չի տալիս կառավարության նախաձեռնություններին, ապա քաղաքացիների շրջանում կարող են կասկածներ առաջանալ, թե իր կառավարությունն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արդեն հիշատակեց ստույգ ցուցանիշներ, թե որոնք են իրենց ռազմավարական նպատակադրումները: 

Սակայն Փաշինյանը այնպիսի նպատակադրումների մասին խոսեց, որոնք պետք է իրականություն դառնան մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածում: 

Իսկ այսպիսի հսկայական ժամանակային կտրվածքով կանխատեսումներ անելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև ուղղակի պարզ հնարք է պատասխանատվությունից խուսափելու համար: 

Փաշինյանն առաջնորդվում է այն տակտիկայով, որ ինչքան հնարավոր է՝ պետք է խուսափել իրատեսական խոստումներ տալուց. դրանք պետք է լինեն վերացական, իսկ ժամանակի ընթացքում, ոնց էլ ստացվի, առանձին ոլորտներում դրական ցուցանիշներ կգրանցվեն, և արդեն կարելի է այդ ցուցանիշները ուռճացնել ու քաղաքացիներին ներկայացնել որպես շատ մեծ ձեռքբերում: 

Եվ պատահական չէ, որ վարչապետի այսպիսի գործելակերպը շարունակվում է մինչ օրս: Իսկ այս օրերին, երբ պետք է ամփոփել տարվա հիմնական արդյունքները, Փաշինյանը խոսում է այն մասին, թե աստղաբաշխական քանակությամբ ՀԴՄ կտրոններ են տպագրվել, և դա ներկայացնում է որպես հսկայական ձեռբերում: 

Այնինչ, ՀԴՄ կտրոնների մեծ քանակությունը չի նշանակում, թե արդյունքն ու որակական կողմը բարձր են, քանի որ շատ դեպքերում տնտեսվարողները փորձում են քիչ գումարային շրջանառության տեսքով շատ ՀԴՄ կտրոնների քանակություն ցույց տալ: 

Բացի այդ, ինչո՞ւ վարչապետը չի խոսում քաղաքացիների եկամուտների կտրուկ աճից, չէ՞ որ իշխանության գալով՝ չէր խոստացել, թե պայմաններ կստեղծի, որ մեծ քանակությամբ ՀԴՄ կտրոններ տպագրվեն, այլ մարդկանց հույսով էր անում, թե նրանց կյանքի որակը կբարձրանա: 

Մյուս կողմից՝ հասարակությունն ակնկալում է, որ վարչապետը վերջապես սկսի խոսել հաջորդ տարվա ռազմավարական առաջնահերթություններից, օրինակ՝ թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում զսպել այն գնաճը, որն առաջ է գալու ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումից և գազի գնի թանկացումից, կամ կառավարությունը ինչ քայլերի միջոցով է ներդրումներ ներգրավելու և այլն: 

Այնպես որ, վարչապետը չի կարող անվերջ խուսափել պատասխանատվության բեռը վերցնելուց, քանի որ վաղ թե ուշ իրենից հասարակությունը հաշվետվություն է պահանջելու:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal