Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում

ECONOMICS

Past.am

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում որոշեց հավանություն տալ Վերին Լարսում մաքսային կցորդ ունենալու մասին որոշման նախագծին։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

 

«Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ եւ ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում (այսուհետ՝ Վերին Լարսի անցակետ) մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու  անհրաժեշտությամբ:

 

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ եւ 8-րդ կետերը՝ նախատեսվում է սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործելու է Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային կցորդ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով: Որոշման նախագծով սահմանվում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը եւ գործունեության կարգը:

 

Մաքսային կցորդը նշանակվում է 3 տարի ժամկետով, կառավարության որոշմամբ։ Մաքսային կցորդը նշանակվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն մեկ տարի գլխավոր կամ բարձրագույն պաշտոնների խմբի պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգում առնվազն մեկ տարի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանցից, որն ազատորեն տիրապետում է առնվազն երկու (ներառյալ՝ ռուսերեն) օտար լեզվի: Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվում է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում՝ քաղաք Վլադիկովկաս, Վերին լարսի մաքսային կետից 20-25 կիլոմետր  է հեռու»,-նշեց Անանյանը:

 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խնդրեց հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակել կցորդին։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Այս ընթացքում մենք Վերին Լարսում մեծ ճգնաժամեր եւ անհաղթահարելի իրավիճակներ չենք ունեցել։ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի մաքսային կցորդի կարգավիճակը մեզ կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն, որովհետեւ շատ կարեւոր հարցերը երբեմն տուժում են դրանից»։

 

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ԱԳՆ-ն ողջունում է այս որոշումը, ունենք համաձայնություն ռուսական կողմի հետ․ «Վստահ եմ, որ մեր կցորդին ուենալով այնտեղ՝ բազմաթիվ հարցեր կդյուրացնենք, շատ ողջունելի է, որ այս հարցին լուծում ենք տալիս»։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal