Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խոս­տում­նե­րը տրվել են ոչ թե դրանք կա­տա­րե­լու, այլ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար»

INTERVIEW

Կան ցուցիչներ, որոնք լուրջ ահազանգ են իշխանության համար՝ կապված թե՛ վարկանիշի, թե՛ հասարակության համար ընկալելի լինելու տեսանկյունից։ 

Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որը «Փաստի» հետ զրույցում խոսել է հասարակություն-իշխանություն կապի փոխակերպումների, մատնանշված օրակարգի, ինչպես նաև դիկտատուրայի վտանգի մասին։ 

Միևնույն ժամանակ, քաղաքագետը համոզված է՝ այն վարքագիծը, որն այսօր իշխանությունը դրսևորում է ներքին դաշտում, կապված է նաև արտաքին քաղաքականությանն առնչվող մեկ կարևոր հարցի հետ։ 

Մինչ այդ, Աղասի Ենոքյանը վերլուծում է իշխանության՝ որոշակիորեն փոփոխված վերաբերմունքի պատճառները. 

«Տեսեք՝ սկզբնական շրջանում հասարակությունը պետք էր Նիկոլ Փաշինյանին որպես ընտրազանգված, որպես մի միջոց, որի շնորհիվ նա կհաստատեր իր լեգիտիմությունն ու կամրապնդեր այն։ 

Ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց, երբ իշխանությունը զգաց, որ բավականաչափ ամրապնդվել է։ 

Ավելին, եթե սկզբնական շրջանում կարելի էր խաղալ, տարբեր տեսակի զիջումներ անել տուգանքների և այլնի տեսքով, ապա ժամանակի ընթացքում պարզվեց, որ այդ միջոցներն անսահմանափակ չեն, և դրանք կարելի է կոռուպցիոն այլ նպատակների ուղղել։ Սա է պատճառը, որ հասարակության ցանկությունների և իշխանության ցանկությունների միջև կոնֆլիկտ է առաջանում»։ 

Քաղաքագետը շեշտեց, որ այն խոստումները, որոնք տրվել են, տեղավորվում են վերոնշյալ տրամաբանության մեջ. 

«Խոստումները տրվել են ոչ թե դրանք կատարելու, այլ իշխանության գալու համար։ 

Այս առումով իշխանությունն արդեն չի ընկնում վարկանիշի հետևից, այլ գնում է իշխանության լծակներն ամրացնելու, այսպես կոչված, պնդօղակները ձգելու ճանապարհով, որովհետև խնդիրն իշխանությունը պահելն է, խնդիրը ժողովրդին տրված խոստումները կատարելը չէ։ 

Այս հանգամանքն իր ուրույն դերն ունի ժողովուրդ և իշխանություն հարաբերությունների խզման մեջ»։ 

Քաղաքագետի խոսքով, խոստումները կատարելու ունակության բացակայությունը, վերոնշյալ պատճառները հանգեցնում են իշխանության ջղաձիգ վարքագծին, որը դրսևորվում է նաև ընդդիմախոսների հետ փոխհարաբերություններում։ «Այդուհանդերձ, բացի նշվածներից, մենք տեսնում ենք, որ կա կոնկրետ խնդիր, որը Նիկոլ Փաշինյանը պարզապես չի կարող լուծել։ 

Խնդիրը վերաբերում է Արցախին. արդեն իրեն ցույց են տվել, թե որքան քիչ են Արցախյան հարցում իր մանևրելու հնարավորությունները։ 

Սկզբում ասում էր՝ Արցախը պետք է կողմ լինի, հետո՝ Արցախը Հայաստանն է և վերջ։ 

Այսինքն, տարբեր իրարամերժ հայտարարություններ հնչեցին, բայց երբ համանախագահները ցույց են տալիս իրականությունը, հասկանում է, որ այդ իրականության մեջ իր մանևրելու հնարավորությունը շատ փոքր է: 

 

Սա, իհարկե, պետք է ջղաձգումների առիթ դառնար, և կփորձեր օրակարգ փոխել, սպառնալ այլախոհներին, գրեթե հայհոյախառն խոսել, ինչը լուրջ խնդիր է։ Ն. Փաշինյանը ներքին քաղաքականության մեջ ինչ ասես կարող է անել, համենայն դեպս, իրեն այդպես է թվում, որ կարող է անել այն, ինչ ուզում է, առանց աջ ու ձախ նայելու սպառնալիքներ հնչեցնել, փողի հատկացումներ անել և այլն։ 

Բայց այդ ամենը կոշտ արգելքի է հանդիպում, երբ խոսքը վերաբերում է արտաքին հարաբերություններին։ Կարծում եմ՝ նա նաև շատ լավ հասկանում է, որ իր միջազգային լեգիտիմությունը էապես կապված է իր վարքից՝ Արցախյան հարցում»։ 

Նա շեշտեց, որ, այդուհանդերձ, արտաքին դաշտում վերոնշյալ հարցում իրարից տարբերվող կարծիքներ կան, ինչի շնորհիվ Ն. Փաշինյանին դեռևս հաջողվում է պահպանել ստատուս քվոն. 

«Թեպետ նկատենք, որ այդ ուղղությամբ նա ոչինչ չի ձեռնարկել, պարզապես այդպես է ստացվել, և իր համար դեռևս դրական իրավիճակ է, որ արտաքին միջնորդներն ունեն իրարից տարբերվող կարծիքներ, ու նրանք դեռևս ներկա իրավիճակի պահպանում են ցանկանում»։ Անցում կատարելով արդեն ներքին դաշտին՝ քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը բավականաչափ ցածր է։ 

«Լեգիտիմություն ասելով՝ մենք վերցնում ենք ընդամենը մեկ ընտրության ցուցանիշը, մինչդեռ իրականում ժողովրդի կողմից իշխանության ընկալելիությունը շատ ցածր է։ 

Այլ կառույցների միջև անհրաժեշտ ներդաշնակության աստիճանը ևս ցածր է։ Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ ընդամենը մեկ ընտրության ժամանակ վիճակախաղի տոմս «շահեցին»՝ ընտրվեցին, բայց իրականում ունեն շատ ցածր լեգիտիմություն, իսկ ժողովուրդը չի ընդունում անգամ նրանց նշանակած մարզպետի խորհուրդը, չի ընդունում նրանց առաջարկած թեկնածուներին»,-ասաց Ա. Ենոքյանը՝ նկատի ունենալով վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունները։ 

«Սա լուրջ ահազանգ է։ Ճիշտ է, ընտրությունները մի քանի համայնքներում են եղել, բայց նշանային են։ Կարծում եմ՝ իշխանության հանդեպ անվստահության խնդիրը իր լուրջ արձագանքն է ունենալու համապետական ընտրություններին։ 

Կարևոր զենքը, որը Նիկոլ Փաշինյանն օգտագործել էր մինչ այս՝ ընդդիմադիր լինելու ժամանակ, այլևս չի կարող օգտագործել։ 

Նա համապետական ընտրությունների ժամանակ չի կարող անիմաստ խոստումներ տալ, որովհետև այսօր խոստումներ տվողն ու չկատարողը ինքն է։ 

Եվ հիմա որքան էլ խոսի, այլևս ոչ ոք իրեն չի հավատալու»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Թե ինչո՞ւ իշխանությունն անվստահության խնդրի առաջ հայտնվեց համեմատաբար կարճ ժամանակահատվածում, քաղաքագետը նկատում է. 

«Այսպիսի խոսք կա՝ երջանկությունը սպասելիքների և իրականության միջև տարբերությունն է։ 

 

Ն. Փաշինյանը շատ բարձր սպասելիքներ առաջացրեց, բայց իրականությունն այլ է։ 

Սա է պատճառը, որ մարդիկ իրենց ավելի են խաբված զգում, քան նախորդ ռեժիմի ժամանակ, որը խոստումների մեջ ավելի համեստ էր, իսկ կառավարումը, կարծես, մի փոքր ավելի լավ էր, քան հիմա։ 

Նշված հանգամանքով է պայմանավորված այն, որ այսքան արագ է հասունանում դժգոհությունը։ Եվ, իհարկե, լեգիտիմության պակաս կա, իսկ իշխանությունը հիմա չի փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ։ 

Իշխանությանը թվում է, որ եթե ունի տոտալ վերահսկողություն գործադիրի և օրենսդիրի նկատմամբ, ապա կարող է ամեն ինչ «կերցնել» ։ Սա խնդիր է»։ 

Նա նկատեց, որ հասարակության հետ հետադարձ կապի մեխանիզմները չեն աշխատում։ «Իսկ հետադարձ կապի այլ մեխանիզմները, օրինակ՝ բողոքի ցույցերը, ուղղակի չեն ընկալվում, որովհետև իշխանությունն ունի կոնկրետ խնդիրներ լուծելու իր օրակարգը, իսկ նշվածները խանգարում են այդ օրակարգին։

 Իշխանությունը չի մտածում, որ ժողովրդի խնդիրները լուծելն է իր օրակարգը։ Հստակ մշակել է իր օրակարգը, որը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին նստեցնելն է, Սահմանադրական դատարանը կազմալուծելն է, Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելն է։ Իշխանությունն իր առաջ նման խնդիրներ է դրել, ուր տեղ չունեն տնտեսական զարգացումը, աճն ու մյուս կարևորագույն հարցերը։

 Նեդրումների մասին էին խոսում, հետո տեսան, որ անիմաստ խոսակցություն է, որովհետև առաջացած խնդիրները, իրենց հակաօրինական քայլերն ազդում են նաև ներդրումների տրամաբանության վրա։ 

Արդյունքում սոցիալական խնդիրները, որոնց մասին մարդիկ բարձրաձայնում են, պարզապես ավելորդ ու խանգարող են դառնում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող ենք եզրակացնել, որ իշխանությունը գնալու է ոչ  թե նշված մեխանիզմների ճկունացման, այլ դրանք ճնշելու ուղղությամբ։ 

Օրերս քննարկված օրենքները չափազանց խորհրդանշական էին այդ առումով։ Այդ օրենքները դեպի դիկտատուրա տանող ճանապարհ են»,ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով ՍԴ դատավորների, ինչպես նաև գաղտնալսման վերաբերյալ նախագծերը։ 

Աղասի Ենոքյանը կարևորեց իշխանության սահմանադրականությունը. 

«Այսինքն, երբ իշխանությունը կարդում է Սահմանադրությունը ու տեսնում, թե ինչ իրավունքներ ունի։ 

Սահմանադրությունը տարանջատում է իշխանության թևերին՝ հստակ ընդգծելով, թե ինչ իրավունքներ ունեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները։ 

Այնուամենայնիվ, իշխանությունները, կարծես, շփոթված են կամ լավ չեն հասկանում, որ իրենց տրված 70 տոկոսը վերաբերում է ընդամենը օրենսդիր իշխանությանը, և եթե իրենք ստացել են 70 տոկոս քվե, դա չի նշանակում, որ պետք է իրենց տակ ճզմեն դատական իշխանությանը։

 70 տոկոսի մասին հոխորտալով՝ իրենք տարբեր գործիքներ են փնտրում՝ հասկանալու, թե ինչպես կարելի է ճնշել ու ճզմել դատական իշխանությանը։ Եվ պարզ է, թե այս ամենի վերջում մենք ի՞նչ կունենանք։ 

Կունենանք կառավարություն, որի անունը Նիկոլ Փաշինյան է, օրենսդիր, որի անունը նույնպես Ն. Փաշինյան է, և դատական իշխանություն՝ կրկին Ն. Փաշինյան անունով։ Մենք չենք ունենա որևէ հակակշիռ, չի լինի որևէ մեկը, ով կասի՝ այս կամ այն ցանկությունը սխալ է։ Սա այն է, ինչ կոչվում է դիկտատուրա։ 

Պատահական չեն այն մտահոգությունները, համաձայն որոնց, ստեղծվածի հիմքում ոչ թե պարզապես դատական իշխանության, այլ պետության ապագայի հարցն է։ 

Եթե չլինի որևէ մեկը, ով կբռի Նիկոլ Փաշինյանի ձեռքը, մենք շատ վատ պետական համակարգ կունենանք, եթե չասենք, որ այդ համակարգին այլևս հնարավոր չի լինի համակարգ կոչել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer