Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց: 

Օրաթերթը, համագործակցելով իրավաբանների հետ, հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: 

Հարց.- Արդյո՞ք հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պարտավոր է ունենալ պաշտպան: 

Հարցին պատասխանում է իրավաբան Անի Ճաղարյանը: 

-Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը նախատեսում է անձի արդար դատաքննության իրավունքը: 

Համաձայն այս հոդվածի, քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, կամ եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը: 

Այս սկզբունքը նախատեսում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը»։

 Այս սկզբունքի իրականացման նպատակով էլ գործում է հանրային պաշտպանի ինստիտուտը: Այն դեպքերում, երբ անձը հնարավորություն չունի պաշտպան ունենալ, կամ չի ցանկանում, պետությունն է ներգրավում պաշտպան, և որոշ դեպքերում բացառվում է նրանից հրաժարվելը: 

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ. 

-այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը, 

-կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին,

 -հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է, 

- մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է, -կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է, 

-դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում, 

-ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: 

ՀՀ Սահմանադրական դատարանը, իր նախադեպային որոշումներից մեկում անդրադառնալով այս հարցին, նշել է, որ իրավունքի պաշտպանության և իրավունքի իրացումից հրաժարվելու ինստիտուտների կիրառման համատեքստում պետք է ապահովել համաչափություն, իսկ առանց վերապահումների իրավունքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը կարող է հանգեցնել իրավունքի խախտման: 

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում նույնպես անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ անձի՝ պաշտպանից հրաժարումը վարույթ իրականացնող մարմնի կողմից պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը համոզված կլինի, որ. 

-նման ցանկություն նա հայտնել է ինքնակամ, 

-նա կարողանում է ամբողջությամբ գիտակցել իր վարքագծի հետևանքները, 

-նա ի վիճակի է ինքնուրույն իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը: 

Ինչպես տեսնում ենք, պաշտպան ունենալն իրավունք է, ոչ թե պարտականություն: 

Իսկ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել անձի այս իրավունքը: 

Բացառություն են այն դեպքերը, երբ պաշտպանի առկայությունը պահանջում է արդարադատության շահը: 

Այսպիսով, ստացվում է, որ պաշտպան ունենալու կամ ազատորեն պաշտպանից հրաժարվելու իրավունքը բացարձակ չէ:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer