Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽԱ­ԿԱՆ ՏՈ­ՆԱ­ԾԱ­ՌԸ

ՕՖԵԼԻ ՔՈՉԱՐՅԱՆ

Մի աղքատ թագավորության մեջ է եղել այս դեպքը: Ու ամեն մարդ պատմում է այնպես, ինչպես հիշում է: Ասում են` Մայր քաղաքը պատրաստվում էր Ամանորին: Արքայական հրամանով դեսպանները շրջեցին երկրից երկիր` ընտրելու համար ամենից շքեղ ու թանկ Եղևնին, որ պիտի զարդարեր Մայր քաղաքն ու զարմացներ աշխարհին: 

Շատ ծախսեր արեցին` յոթ հարյուր հազար զնգուն ոսկի, որ չլսված մի բան էր աղքատ երկրի համար: Այդքան ոսկին պահելու հարմար տեղ չգտան, ստիպված տեղավորեցին մեծ կարասի մեջ ու դրեցին հրապարակում, որ բոլորն իմանան, թե ինչ մեծ ու հպարտ հոգի ունեն աղքատ երկրի ղեկավարները: Եղևնին արդեն ժամանել էր ու հիացած ժպտում էր անցորդներին: Բայց Ամանորի նախորդ գիշերը տոնածառն անհետացավ: Քաղաքագլուխը լացում էր մեծ հրապարակում, իշխանները ողբում էին` ողջ աշխարհն էր հետևելու աղքատ երկրի միակ տոնին, ու ահա՝ տոնածառը չկար: 

Այդպես լացեցին մի ողջ օր, մինչև եկավ գլխավոր խուզարկուն ու թագավորին հայտնեց գույժը` Տոնածառը փախել է: Վերցրել է ոսկու կարասն ու աղքատ քաղաքացիների հետ հեռացել անհայտ ուղղությամբ: 

Քիչ հետո էլ իմացան, որ Տոնածառը շրջում է գյուղերով, ոսկին բաժանում աղքատ գյուղացիներին, որ լավ Նոր տարի անեն, որ սոված մարդ չլինի երկրում: 

Արքան ամաչում էր արդեն պալատից դուրս գալ, միայն հրաման տվեց ամեն գնով գտնել փախստականին, ոսկիները ձեռքից առնել ու լցնել տերության գանձարանը, պատժել հանցանք գործածներին, ժողովրդի հարկերն ավելացնել: 

Բայց գլխավոր խուզարկուն ավելի վատթար նորություններ հայտնեց` փախստական տոնածառը խռովում է մարդկանց մտքերը, գյուղից գյուղ անցնելով՝ պատմում է ինչ-որ լավ կյանքի մասին, որ շատ մոտ է: Սիրեք իրար` ասում է իբր այդ խելագար ծառը, սերն է կյանքի հիմքը, իսկ ատելությունը մահ է ամեն երկրի համար: 

Ի՞նչ իրավունքով է խոսում այդ խռովարարը, գոչեց արքան, այս երկրում միայն ես իրավունք ունեմ խոսելու, դուք ամենքդ ստեղծված եք միայն ինձ լսելու համար:

 Գնացե՛ք, կալանե՛ք այդ խռովարարին, պառկեցրեք գետնին բոլորի աչքի առաջ, այրեք` հետքն անգամ չմնա: Եվ ամբողջ իր զորքն ուղարկեց սահման, որտեղ իբր տեսել են խռովարար ծառին:

Ի~նչ խռովություն, ի~նչ հեղափոխություն, արքայական բանբերներին ասին գյուղացիք, մենք իսկի չգիտենք՝ հեղափոխությունն ինչ ա: Սա մի Աստծո նվեր ա մեզ համար, ինչքան պարտք ունեինք՝ փակեց, ինչ հիվանդ ունեինք՝ բուժեց, ով կարիքի մեջ էր՝ օգնեց, էդ հեղափոխություն ա՞: Մենք չենք ուզում էդ ձեր ճոխությունները ձեր Մայր քաղաքում, որ կանչեք էլ, գալ չտենք: Վերջը զորքն էլ հասավ, թագավորի նազիր վեզիրներն էլ: 

Եվ ինչ տեսան` տոնածառն իր երկար ճյուղերով գրկել էր խեղճ ու աղքատ գյուղացիներին, հասարակ ժողովրդի լեզվով էլ խոսում էր` ես ձեզ բրախիլ չտեմ, վախիլ միք, ես էլ էդ անիրավ քաղաքը գնալ չտեմ, միշտ ձեր կողքին եմ ըլելու, դուք հրաշք ժողովուրդ եք, սաղ աշխարհումը ձեզ նման ազնիվ մարդիկ չկան, դուք չպետք ա վատ ապրեք: 

Բռնեք դրան, հրամայեցին նազիր վեզիրները, պառկեցրեք գետնին, պատերով տվեք, թող խելքը գլուխը հավաքի, գա, ենթարկվի մեր թագավորին: Ես ձեզ հետ քաղաք չեմ գա, խոսեց Ծառը, ձեր թագավորին չեմ ենթարկվի, որովհետև ձեր սառն աչքերի միջից մեզ դևերն են նայում: Էսքան ազնիվ ու անարատ հոգիներ, որ սրանք են` գեղի մարդիկ, սաղ կյանքումս ու ոչ մի տեղ չեմ տեսել: Կյանքս էլ ուզեն, չեմ խնայի, իրանց կտամ: 

Ձմեռն էկել ա, վառելու փետ չունեն, իմ ճղները թող վառեն-տաքանան:

 Էս կարասի ոսկիներն էլ արդեն բաժանել եմ, ոչ մեկը կարիքի մեջ թող չմնա: Թագավորին ասեք, որ ես մնում եմ էստեղ` իմ ժողովրդի հետ: Դուշմանը հրես մոտեցել ա սահմանին, կռիվ ա ըլնելու: Ո՞վ ա երկիրը պահելու, էդ քաղաքի լկստվածնե՞րը: 

Դրանք մի բան գիտեն մենակ` երգեն ու պարեն ու անիմաստ խոսեն: 

Իմ բերած փողերով զենք ենք առել արդեն, ժողովրդին զինել ենք` դուշմանի ոտը էս անարատ հողին դիպչիլ չտի: Իսկ դուք արեք, ոնց գիտեք, երգեք ու պարեք, երկրի փողերը վատնեք: Ես իմն արի, սիրտս հանգիստ ա, խռովարար եմ, թե հեղափոխական, ես չեմ իմանում, բայց ձեր «ուրախությանը» ես մասնակից չեմ:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal