Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Լրատվամիջոցների անկախության» կողմնակից իշխանություններն՝ ընդդեմ մասնավոր հեռուստաընկերությունների. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է մեդիա դաշտի և լրատվամիջոցների անկախ գործունեությունն ապահովելու անհրաժեշտության մասին: 

 

Թվում էր, թե այս հայտարարությունները բխում են Փաշինյանի խոստացած «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» տրամաբանությունից, սակայն իրադարձություններն այլ բան ցույց տվեցին: 

Փաշինյանի պաշտոնավարման սկզբից էլ այն լրատվամիջոցները, որոնք համարձակվում էին քննադատել իշխանություններին, հայտնվում էին հարվածների տակ: 

Իշխանամերձ շրջանակները կոչ էին անում մերժել այդ լրատվամիջոցներին, իսկ իշխանությունների հովանու ներքո բազմացված ֆեյքերի ֆաբրիկան լուտանքներ էր տեղում այդ լրատվականների հասցեին: 

Ճնշումները նույնիսկ հասան այնտեղ, որ իշխանությունների հրահանգով խուզարկություններ իրականացվեցին ընդդիմադիր լրատվամիջոցների գրասենյակներում, առգրավվեց տեխնիկան և այլն: 

Իսկ Փաշինյանի համակիրներն էլ հարձակման ենթարկեցին «Հայելի» մամուլի ակումբը՝ ձվեր նետելով ակումբի պատին և հայտարարելով, թե պահանջում են փակել լրատվամիջոցը: 

Իշխանությունները շարունակում են խիստ անհանդուրժողական վարքագիծ դրսևորել այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնց էջերից կամ եթերից հնչում են այլընտրանքային կարծիքներ և քննադատության են ենթարկվում կառավարության գործողությունները: 

Իսկ այսպիսի իրավիճակի պայմաններում Փաշինյանը մի կողմից ցույց է տալիս, թե ինքը մամուլի ազատության ապահովման կողմնակից է և նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, թե ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու իրենց իշխանության վճռականությունն անխախտ է, սակայն մյուս կողմից՝ իշխանությունները ընդդիմադիր լրատվամիջոցներին շարունակում են անվանարկել և ճնշումների ենթարկել: 

Այս ֆոնի վրա պատահական չէ, որ իշխանությունները մտադրվել են թուլացնել այն լրատվամիջոցներին, որոնք իշխանության կամակատարները չեն: 

Եվ առաջին հերթին այս տեսանկյունից իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել հեռուստաընկերությունների դաշտը: 

Ինչպես գիտենք, Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է մնալ իշխանությունների քարոզչական հիմնական գործիքը, և արդարադատության նախարարությունն օրերս շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել: 

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ նախարարությունն այս օրինագիծը մշակել է առանց մասնագիտական շրջանակների և անգամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ քննարկումներ անցկացնելու: Ստացվում է, որ նախագիծը կազմվել է առանց հանրային պահանջն ու ոլորտի մասնագետների կարծիքը հաշվի առնելու: 

Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանություններն այսպիսի միակողմանի որոշում ընդունելով: 

Թերևս նրանք պատկերացնում են, որ ոլորտի մասնագետները Հանրային հեռուստաընկերությամբ վճարովի գովազդ ցուցադրելու պահանջ չեն տեսնում, քանի որ Հանրայինի ֆինանսավորումը պետբյուջեից է, և միայն 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից շուրջ 6 միլիարդ դրամ ֆինանսավորում է ստացել: 

Ուստի լիովին տրամաբանական են մասնագիտական շրջանակների այն դիտարկումները, թե այս նախագիծը հապշտապ դրվել է շրջանառության մեջ մասնավոր հեռուստաընկերություններին ճնշելու և աստիճանաբար սնանկացման տանելու համար, քանի որ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդի իրավունք տալով՝ իշխանությունը ստեղծում է անհավասար պայմաններ մյուս հեռուստաընկերությունների համար: 

Հանրայինը հնարավորություն է ստանում, չունենալով ֆինանսավորման խնդիր, ամուր դիրքավորվել առանց այն էլ փոքր գովազդային շուկայում, և համեմատաբար էժան գովազդային առաջարկներով իր կողմը գրավել գովազդատուների հիմնական մասին, որը կարող է հանգեցնել մասնավոր հեռուստաընկերությունների թուլացման՝ իր բոլոր՝ իշխանությունների համար գուցե ցանկալի, իսկ իրականում չափազանց ցավալի ու անընդունելի հետևանքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal