Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ադրբեջանական քարոզչական սադրանքներին հայկական կողմն ավելի կոշտ արձագանք պետք է տա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որոշակի հայտարարություններ հետևեցին։ Այդ շարքին կարելի է դասել Ադրբեջանի ԱԳ նախարարի հարցազրույցը, որտեղ հնչեցրած մի քանի հայտարարությունների մասով ՀՀ ԱԳ-ն արդեն իսկ հերքումներ ու պարզաբանումներ է ներկայացրել։ 

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով, Մամեդյարովի հարցազրույցն առաջին հերթին հոգեբանական ճնշման դեր ուներ, որովհետև պարզ էր, որ Ադրբեջանը Բրատիսլավայի հանդիպման արդյունքներից դժգոհ էր, և Մամեդյարովը խնդիր ուներ ևս մեկ անգամ քարոզչական դաշտ նետել իրենց թեզերը, ինչպես նաև դիրքորոշումն Արցախյան հարցի շուրջ։ 

«Իր հայտարությունները կա՛մ ապատեղեկատվություն են, կա՛մ մանիպուլ յատիվ գործառույթ են կատարում, հետևաբար, հայկական կողմից պետք է լիներ արձագանք։ Այդուհանդերձ, հարցերի մի մասի պատասխանը ստացանք, մյուս մասինը՝ ոչ, բաց հարցեր մնացին։ 

Մյուս կողմից՝ կարծում եմ, որ ադրբեջանական քարոզչական սադրանքներին հայկական կողմն ավելի կոշտ արձագանք պետք է տա, հարձակողական դիրք ունենա տեղեկատվական պատերազմում։ 

Այդ առումով մենք, կարծես, անընդհատ պատասխանողի կամ պաշտպանվողի դիրքում ենք։ Այդ տրամաբանությունը պետք է փոխել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետը։ Ինչ վերաբերում է մեր ներքին լսարանին՝ նա շեշտեց. 

«Կարևոր է ներքին լսարանին չտալ ինչ-որ իրարամերժ թեզեր, որոնք մարդկանց մոտ հարցեր են առաջացնում, և որոնց պատասխանները երկար ժամանակ չեն ստանում։ 

Գրեթե մեկուկես տարի Արցախյան հարցով մի քանի հայտարարություններ են եղել, որոնց մի մասը բացատրվում էր որպես պաշտոնական դիրքորոշում, հետո ասվում էր՝ չէ, դրանք քաղաքական հայտարարություններ են, իսկ հետո կրկին վերադառնում էինք այն տեսակետին, ըստ որի՝ դա մեր դիրքորոշման մաս է։ 

Հանրության մոտ հարց է առաջանում՝ վերջիվերջո, մեր դիրքորոշումը ո՞րն է։ Մեկուկես տարի այն հստակ ձևակերպում չէր ստանում, և հանրությունն այդ ինֆորմացիայի պակասից անհանգստանում էր։ 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը Բրատիսլավայում մի քանի կետով ներկայացրեց այդ դիրքորոշումը, ուրախալի էր, որ կոնցեպտուալ նոր բան չկար։ Այսինքն, այն դիրքորոշումն էր, որով մենք տասնամյակներ բանակցային սեղանի շուրջ ենք նստում։ 

Բոլոր իրարամերժ հայտարարությունները տեղ չէին գտել պաշտոնական դիրքորոշման մեջ։ Այլ հարց է, որ մի շարք հանգամանքներ, այնուամենայնիվ, բաց են մնում հանրության համար։ Օրինակ՝ բանակցային գործընթաց կա՞, թե՞ ոչ։ Այդ հարցի հստակ պատասխանը հանրությունը չունի, և այստեղից սկսվում են բոլոր խնդիրները։ 

Եթե բանակցություններ չկան, ապա ինչի՞ մասին է խոսվում հանդիպումների ժամանակ։ Տրամաբանական հարց է առաջանում հանրության մոտ, բայց տրամաբանական պատասխան չի տրվում։ 

Այսինքն, այստեղ կոմունիկացիայի լուրջ խնդիր կա, թեպետ այդ խնդիրը կա բոլոր մակարդակներում»։ Այդ համատեքստում նա հավելեց. 

«Երբ Ադրբեջանը գրոհում է, գրոհում է բոլոր ճակատներում։ Բրատիսլավայի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմն իր դիրքորոշումը արտահայտեց թե՛ նախագահի աշխատակազմի, թե՛ Միլ լի մեջլիսի, թե՛ պաշտպանության նախարարի և թե՛ տարբեր կառույցների մակարդակով։ 

Մեզ մոտ, կարծես, այդ գործառույթը միայն ԱԳՆ-ն է կատարում, ինչը, ըստ իս, ճիշտ չէ, որովհետև ԱԳՆ-ն չի կարող ադրբեջանական բոլոր պետական կառույցներին պատասխանել։ 

Այստեղ էլ է հարց առաջանում, թե ինչո՞ւ է բոլորի փոխարեն միայն ԱԳՆ-ն պատասխանում»։ 

Անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բուն գործընթացների ներկայիս փուլին՝ Ա. Էլիբեգովան նշեց, որ Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպմանը երկու կողմերն իրենց դիրքորոշումները ներկայացրեցին, կարմիր գծերը ֆիքսեցին՝ ադրբեջանական կողմը հանդիպումից առաջ, հայկական կողմը՝ հանդիպումից հետո. 

«Այս պահի դրությամբ մոտեցումներն իրարամերժ են և ծայրահեղ տարբեր։

 Հայկական կողմը փաստացի կենտրոնացել է ավելի շատ հումանիտար գործողությունների վրա, իսկ ադրբեջանական կողմը, չնայած համաձայնեց այդ ամենին, այդուամենայնիվ, պնդում և ստիպում է, որ արդեն բուն բանակցային գործընթացին անցնեն, որտեղ, ըստ իրենց, առարկայական կքննարկեն սեղանին դրված փաստաթուղթը։ 

Հայկական կողմը, այնուամենայնիվ, ասում է, որ սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ դրված չէ։

 Եվ այստեղ կրկին հարց է առաջանում՝ եթե ինչ-որ փոքր տեխնիկական հարցեր են քննարկվում և բանակցություններ չկան, արդյո՞ք բանակցություններ չեն լինի, մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ։ 

Հարց է, թե որքա՞ն են տևելու այդ տեխնիկական, փոքր մարդասիրական ակցիաները, որովհետև պարզ է նաև, որ Ադրբեջանը չի համաձայնելու Արցախի վերադարձին եռակողմ ֆորմատով, որովհետև այդ դեպքում պարտադրում են, որ իրենց, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքը գա բանակցություններին, ինչը, իհարկե, մեզ համար անընդունելի է։ 

Թե՛ այս պահի դրությամբ, թե՛ առհասարակ երկհամայնքային շփման ֆորմատի մասին խոսելն իրատեսական չէ և անիմաստ է։ 

Այդուհանդերձ, ինչպես նշեցի, պարզ է, որ Ադրբեջանը չի տալու իր համաձայնությունն Արցախի վերադարձի առումով։ 

Այս պարագայում ինձ համար դեռ հասկանալի չէ, թե ինչպե՞ս ենք պարտադրելու դա»։ Մյուս կողմից՝ մեր զրուցակիցը մեկ այլ հարցադրման մասին նշեց. 

«Եթե, ինչպես հայկական կողմն է պնդում, բանակցություններ չեն ընթանում, ապա հասկանալի չէ, թե ադրբեջանական կողմի՝ հանդիպումներին գալու, սպասելու, ձգձգելու մոտիվացիան որն է։ 

Ինչ-որ պահի իրենց այդ համբերությունը կարող է հատել, որովհետև Մամեդյարովը նույնպես չբացառեց, որ միշտ իրենց համար այլընտրանքային տարբերակ են թողնում՝ պատերազմի, սադրանքների ու էսկալացիայի տեսքով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure