Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զգալով, որ կա «հարված» իրենց հասցեին, գուցե փորձում են այդ կերպ պաշտպանվել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին պետբյուջեից հատկացվող գումարները ոչ նպատակային օգտագործելու, «կոռուպցիոն գործարքների» մեջ ներգրավված լինելու հարցում, կարծես թե, նոր թիրախ է հայտնվել՝ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» անիմացիոն ստուդիան։ 

Ընդ որում, Դավիթ Սահակյանցին ուղղված մեղադրանքներով ստվեր է նետվում ոչ միայն նրա և իր ընկերների կատարած աշխատանքի, այլ նաև Սահակյանցի հոր՝ հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի անվան վրա։ 

Նախ` պարզաբանենք խնդիրը։ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությունը 2014-2018-ին մշակույթի նախարարությունից ստացել է ավելի քան 406 մլն դրամ։ Կազմակերպությունը պարտավորվել է թողարկել «Անահիտ» և «Օլիմպիկոս» մուլտիպլիկացիոն կինոնկարները և վերանորոգել սեփական արվեստանոցը։ 

«Անահիտը» հանձնվել է հանդիսատեսի դատին, արվեստանոցը վերանորոգվել է, սակայն երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Օլիմպիկոսը», որի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2015 թվականին, դեռ ավարտին չեն հասցվել։ 

Այս մասին Դավիթ Սահակյանցը գրել էր նաև ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ մինչև 2018 թվականը եղել է պետական ֆինանսավորում, որը, սակայն, 2019 թվականին դադարեցվել է։ 

Մուլտիպլիկատորն ահազանգել էր՝ «վերջին օրերին մերձիշխանական ու սորոսամերձ շրջանակների մեդիաները հարձակում են գործում մեր ստուդիայի ու ընտանիքի վրա` փորձելով վարկաբեկել վերջին 9 տարվա գործունեությունը՝ հայտարարելով «ահռելի» թվերի մասին, որոնք ծախսել ենք այդ ընթացքում»: 

Արդյո՞ք այս հարձակումները «Օլիմպիկոսի» ֆինանսավորումը դադարեցնելն արդարացնելու համար են արվում, թե՞ հերթական մանիպուլ յացիան են՝ ցույց տալու, թե ինչու բյուջեում փող չկա։ 

«Կարծում եմ՝ երկուսն էլ որոշ չափով։ Դժվարանում եմ առհասարակ բացատրել իրենց քայլերը, դա, կարծում եմ, միայն իրենք կարող են ասել։ Գուցե մեղքը զգալու պատճառով սկսեցին ամեն ինչ բարդել մեզ վրա, բացի դա, քանի որ իրենց մեղավորությունը կա «Օլիմպիկոսի» ֆինանսավորման դադարեցման հարցում՝ ուղղակի սևացնել, սև փիառ անել կոնկրետ մեր ստուդիայի վերաբերյալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը։ 

Այս տարի, երբ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրանի» արժանացավ տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը, Դավիթ Սահակյանցը և նրա մայրը՝ ռեժիսոր Յուլյա Սահակյանցը, որոշեցին դուրս գալ կինեմատոգրաֆիստների միությունից։ 

Բացի դա, Սահակյանցը պարբերաբար բարձրաձայնում է մշակույթի ոլորտում իրականացվող սխալ քաղաքականության մասին։ Օրեր առաջ մտահոգություն էր հայտնել, որ ներկայիս իշխանությունները Հայաստանը տանում են գլոբալիզացիայի ճանապարհով, իսկ դա, նրա խոսքով, ազգայինը ոչնչացնելու ճանապարհն է: 

Նա նաև միացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և արդար դատավարություն իրականացնելու հասարակական և քաղաքական գործիչների կազմակերպած ստորագրահավաքին։ 

Հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք Սահակյանցն ունի մտավախություն, որ նման «բացահայտումների» կիզակետում հայտնվում են այն մարդիկ, որոնք հանդես են գալիս իշխանությունների քննադատությամբ, բարձրաձայնում բացթողումների մասին։ «Այո՛, կա նման մտավախություն։ 

Տեղյակ չեմ՝ արդյո՞ք կան նման զարգացումներ այն մարդկանց դեպքում, որոնք իրենց կարծիքն են հայտնում։ Դա ո՛չ լավ է, ո՛չ էլ վատ։ Քանի որ ավելի ակտիվ եմ, գուցե այդ պատճառով եմ թիրախավորվել, ինչից բացարձակ չեմ վախենում։ 

Ես չեմ կարող չխոսել այն մասին, ինչն ինձ մտահոգում է»,-նշում է մուլտիպլիկատորը։ Սահակյանցն անդրադարձել էր նաև այն քննադատություններին, որ 2 լիամետրաժ ֆիլմի բյուջեի վրա պետության ծախսած 1.200.000 դոլարն աստղաբաշխական թիվ է: 

Մինչդեռ, նրա խոսքով, հասարակ հանրահաշվի շնորհիվ կարելի է գումարում-հանում անել: «Վերցնում ենք հայտարարված թիվը, հանում դպրոց-ստուդիայի շինարարության ու վերանորոգման վրա ծախսված գումարը՝ 250.000 ԱՄՆ դոլարը։ 

2 լիամետրաժ ֆիլմի ստեղծման համար ծախսված 950.000 ԱՄՆ դոլարը բաժանում ենք 9 տարվա մեջ ու ստանում տարեկան 105.000 ԱՄՆ դոլար, հանում ենք բոլոր հնարավոր հարկերը, որոնք գոյացել են 25 հոգու համար և ստանում ամսական 150.000 դրամ աշխատավարձ»,-գրել էր Սահակյանցը։ 

Ի դեպ, նա նշում է, որ այս թվերն ինքը հրապարակել է՝ ի պատասխան հնչած մեղադրանքների։ «Ինչ որ կա, արդեն իսկ ասել եմ, եթե այլ գերատեսչություններին ավելի մանրամասն կհետաքրքրի, խնդրեմ, բաց ենք նման տեղեկատվություն տրամադրելու հարցում»,ընդգծում է Սահակյանցը։ 

Ցավոք, արդեն բոլորովին էլ զարմանալի չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանությունները հրապարակ են նետում այս կամ այն անձի հետ կապված տեղեկություններ, որոնք համեմված են լինում մեծ չափերի հասնող թվերով, հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններով։ 

Տպավորություն է, թե այս կերպ կա՛մ կեղծ օրակարգ են ձևավորում, կա՛մ էլ փորձում են շեղել հասարակության ուշադրությունը ավելի կարևոր հարցերից։ 

Դավիթ Սահակյանցը կարծում է՝ այս դեպքում իշխանությունը ցանկանում է նախ շեղել հասարակության ուշադրությունը հիմնական օրակարգից։ 

«Դրան գումարած՝ միգուցե զգալով, որ կա նաև «հարված» իրենց հասցեին, գուցե փորձում են այդ կերպ պաշտպանվել։ 

Այն, ինչ բնորոշում է այսօրվա իշխանություններին, ինչ-որ տեղեկատվության արտահոսքն է։ 

Մարդու անունը սևացվում է, դրա շուրջ զարգացումներ են տեղի ունենում և, բնականաբար, հետո էլ չեն ներկայացվում հակափաստարկներ։ Արդյունքում առաջնային ինֆորմացիան մնում է մարդկանց մեջ։ 

Կարծում եմ, որ հասարակ վրեժխնդրությունն է»,-եզրափակում է մեր զրուցակիցը։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal