Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ճո­խու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են. իշ­խա­նու­թյուն­նե­րը չա­րա­շա­հում են ժո­ղովր­դի անունն ու վստա­հու­թյու­նը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը իր բազմաթիվ հայտարարություններում ընդգծում է, թե ժողովուրդը իշխանության միակ և անփոխարինելի բացառիկ աղբյուրն է, իսկ իրենք էլ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններն են, որ աշխատում են ժողովրդի շահերն առաջ տանելու նպատակով: 

Սակայն ժողովրդից եկող պահանջները իրականություն դարձնելու համար կառավարությունը պետք է թափանցիկ աշխատի ժողովրդի հետ, բայց արդեն պաշտոններում տաքուկ տեղավորված և իրենց ժողովրդի իշխանություն հռչակած ՔՊ-ականները ցանկություն չունեն բաց և թափանցիկ աշխատել հանրության հետ և առաջնահերթ սպասարկել հասարակության շահերը: 

Խնդիրն այն է, որ կառավարությունը շատ հարցերում հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը, այնինչ Փաշինյանն իր հանրահավաքներում հայտարարում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, և ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ ապագա է սպասվում մեր երկրին:

 Թերևս դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանը իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21- րդ դարի մարդկության նորագույն ժամանակների Ագորան: 

Ուշագրավ է, որ ներկայիս կառավարության շռայլ ծախսերի մասին քաղաքացիները տեղեկանում են միայն մամուլում շրջանառվող տեղեկություններից, և միայն դրանից հետո է, որ կառավարությունը շտապում է պարզաբանումներ տալ և փորձել հիմնավորել իրենց կողմից կատարված շռայլությունները: 

Այդպես եղավ նաև նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացնելու դեպքում։ 

Երբ հանրությունը տեղեկացավ այդ մասին մամուլից, դրանից հետո միայն Փաշինյանի թիմը բարեհաճեց հանրությանը ներկայացնել որոշակի հիմնավորումներ, թե ինչի համար է գնացել այդ քայլին: 

Իշխանությունները հանրային միջոցները ծախսում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Եվ տպավորություն է ստեղծվում, թե իրենք դուրս են հանրային վերահսկողությունից: 

Կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ առանց որևէ լուրջ անհրաժեշտության ահռելի գումարներով վերանորոգել է կառավարական առանձնատունը, 55 մլն դոլար հատկացրել է նոր ինքնաթիռ ձեռք բերելու համար, գնել է 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի գինը, ըստ մամուլի հրապարակումների, 550.000 դոլար է: 

Եվ սա բավարար չէ, հիմա էլ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից պարզվում է, որ պետական պահպանության ծառայության միջոցներով վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության, 27 հազար դոլար արժողությամբ Nissan X Trail մակնիշի ամենագնաց։ 

Այդ լուրը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հերքել և նշել է, որ Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։

 Իրականում անվտանգության մասին ոչ ոք ոչինչ չի ասում: 

Մարդիկ իրավունք ունեն ու հարցնում են՝ ինչու եք նոր մեքենա գնել... 

Այստեղ խնդիրն այն չէ, թե կառավարության ծախսերը օրենքին համապատասխանում են, թե ոչ, այլ այն, թե արդյոք հանրության շահերից է բխում, որ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող մեր երկրում կառավարությունը շատ ճոխ ծախսեր է կատարում, որի հիմնական շահառուները իշխանական շրջանակներն են՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ և այլն:

 Արդյունքում պաշտոնյաների ու նրանց մերձ փոքր շրջանակների կյանքի որակը բարձրանում է, ինչպես և նախկինում էր, իսկ ժողովրդի սոցիալական դրությունը շարունակում է մնալ նույն կերպ: 

Ճիշտ է՝ Փաշինյանին թվում է, որ իրենք շատ մեծ գործ են անում պետության համար, այդ նպատակով էլ արժանի են բարձր վարձատրություն ստանալու, սակայն հաշվի չի առնում, որ ժողովրդի համբերության բաժակը մի օր կարող է լցվել, և հանրության վստահությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի կամ կուսակցության նկատմամբ հարաբերական երևույթ է: 

Սրանում մենք արդեն համոզվել ենք: Եթե այսօր որևէ կուսակցության կամ գործչի վարկանիշը բարձր է, ապա ժողովրդի վստահությունը չարաշահելու դեպքում այդ վարկանիշը շատ արագ կարող է փոշիանալ, ինչի գործընթացին ականատես ենք լինում արդեն մեկ տարի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal