Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հան­դի­պում­նե­րը զրո­յա­կան ել­քով էին»

INTERVIEW

Արցախյան խնդրի շուրջ մի շարք հանդիպումներ եղան անցնող տարում, քիչ չէին նաև հայտարարությունները, որոնք որոշ դեպքերում նաև իրարամերժ որակումը ստացան։ Թե ի՞նչ տեղաշարժեր, ի՞նչ արդյունքներ եղան այս ընթացքում, փորձել ենք ամփոփել քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ զրույցում։ 

«Եթե նայում ենք օրակարգին և շեշտադրումներին, ապա հայկական կողմի պարագայում տեսանք Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին պաշտոնական հայտարարություն, բայց բանակցային գործընթացում փաստացի Արցախի մասնակցության մասով որևէ իրողություն չարձանագրվեց։ 

Մենք տեսանք Արցախյան խնդրի քննարկումների աշխուժություն, ինչը բնական էր. եթե որևէ պետությունում քաղաքական իշխանություն է փոխվում, միջնորդական առաքելություն իրականացնողները որոշակի շահագրգռություն են տեսնում քաղաքական իմաստով։ 

Այսինքն, փորձում են հասկանալ, թե կլինե՞ն արդյոք հարցերի և ձևաչափի վերաբերյալ ճշգրտման, վերանայումների առաջարկներ, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նշված հանգամանքն ավելի է ակտիվացնում Արցախյան հարցի շուրջ քաղաքական կամ բանակցային գործընթացը։ 

«Այդուհանդերձ, մենք, ինչպես նախկինում, այսօր ևս մեկ հստակ արձանագրում ենք տեսնում առ այն, որ հանդիպումները զրոյական ելքով էին։ 

Խոսքը նաև վերջին՝ Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպման մասին է։ Զրոյական եմ որակում, որովհետև բանակցությունը, որպես գործընթաց, տեղի է ունենում, քննարկվում է, բայց որպես արդյունք ձևակերպումներ չեն լինում։ 

Այստեղ խնդիրն ինձ համար ակնհայտ է. ժողովրդի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառման սկզբունքները, որոնք դրված են բանակցության հիմքում, իրարամերժ են։ Միևնույն ժամանակ նաև բանակցային գործընթացը տապալող դրույթներ են։ 

Այդ սկզբունքների շուրջ բանակցությունները, վերջին հաշվով, հանգեցրել են ապրիլ յան քառօրյային, որից հետո կար բանակցային գործընթացի թե՛ ձևաչափը, թե՛ բովանդակությունը վերանայելու անհրաժեշտությունը, որովհետև այդ սկզբունքների՝ մեկը մյուսին հակադրումն արդեն իսկ կոնֆլիկտածին է։ 

Հարց է ծագում, թե ինքնորոշման իրավունքը ո՞ր տարածքում պետք է իրացվի, եթե կա տարածքային ամբողջականության խնդիր։

 Ըստ էության, դե ֆակտո, Արցախյան խնդիրը ես համարում եմ լուծված այն իմաստով, որ այսօր Արցախի Հանրապետությունը, որպես պետական միավոր, սուբյեկտ, ունի պետականության բոլոր ենթակառուցվածքները, բոլոր ինստիտուտները։ 

Այդ ամենի դե ֆակտո գոյությունն իրական առհավատչյան ու փաստաթուղթն է։ Զուգահեռ՝ Ադրբեջանը չի հրաժարվում իր մոտեցումներից։ Եվ, բնականաբար, ներկա պահին ակնկալել այնպիսի լուծում, որն այսօրվա պարագայում ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար, հնարավոր չէ։ 

Մենք մեզ համար Արցախի հարցում պետք է սահմանենք հստակեցումներ և կոնստանտներ»,նշեց Է. Օրդուխանյանը՝ հավելելով, որ եթե խոսում ենք ինքնորոշմամբ, ապա առաջին հերթին հենց ինքնորոշումը պետք է լինի։ 

«Վերջին հաշվով, ինքնորոշվող սուբյեկտն էլ ինքն իր տարածքային ամբողջականության հարցը պետք է բարձրացնի։ 

Օրինակ՝ կարելի է նույն տարածքային ամբողջականությունը մեկնաբանել Արցախի՝ որպես ինքնորոշվող, պետական միավորի տարածքային ամբողջականության համատեքստում, որովհետև այդ պետությունը չի կարող գնալ և այլ տարածքում ինքնորոշվել՝ փաստացի գոյություն ունենալով նաև իր բնակչությամբ»,-շեշտեց մեր զրուցակիցը։ 

Այդ համատեքստում նա անդրադարձավ շրջանառության մեջ դրված «Արցախի ադրբեջանական համայնքի» բանակցություններին մասնակցելու թեզին։ 

«Եկեք մի բան հասկանանք. մինչև կոնֆլիկտի սրացումն Արցախում բնակչության մեծամասնությունը հայ է եղել։ Մենք կոնֆլիկտի սրացումներ երբեմն տեսնում ենք, բայց պայմանական իմաստով արդեն հետկոնֆլիկտային շրջանում բնակչությունն ամբողջությամբ հայ է։ 

Այսինքն, անիմաստ է խոսել Արցախի ադրբեջանական համայնքի մասին, որովհետև նույն տրամաբանությամբ կարելի է խոսել Բաքվի, Սումգայիթի և, ըստ էության, Ադրբեջանի հայկական համայնքների մասին։

 Այնպես որ, մեր շեշտադրումները պետք է լինեն ավելի շատ Արցախի ինքնորոշման իրավունքի գերակայությամբ։ 

Բացի այդ, պետք է հզորացնենք պետությունը, բանակը, որովհետև այն պետությունը, որը չի կարող հաղթել պատերազմը բոլոր ուղղություններով, չի կարող կանխել կամ զսպել այդ պատերազմը։ Խաղաղության բանաձևը, ըստ իս, սա է։ 

Մեր որդեգրած դիրքորոշումը ոչ թե կոշտ, այլ հստակ պետք է լինի. խաղաղությունն, իհարկե, լավագույն ձեռքբերումը կլինի, այն լավագույն ելքն է, բայց եթե խաղաղության ձգտումը միակողմանի է, որքան էլ խաղաղությունը մեզ համար բաղձալի լինի, միևնույն է, այն չի հաստատվելու այս ձևաչափով։ 

Այդ խաղաղությունը կարող է պարտադրվել միայն վերոնշյալ բանաձևով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal