Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­յաս­տա­նում որևէ իշ­խա­նու­թյան օրոք այս­պի­սի միջ­հա­սա­րա­կական թշնա­մանք, ատե­լու­թյուն դեռ չի եղել»

INTERVIEW

Երկրում առկա մթնոլորտը, դրանից բխող խնդիրները, ըստ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, փոխկապակցված են։ 

Նրա խոսքով, այսօր այլախոհությունը ճնշելու խնդիրը միայն քաղաքական հարթությամբ չի սահմանափակվում, այլ դրսևորվում է նաև հասարակական դաշտում, իսկ օրինակները բազմաթիվ են։ 

«Իշխանությունը տառապում է անսխալական լինելու գաղափարով և բացահայտ անհանդուրժողականություն է դրսևորում քաղաքական այլախոհության նկատմամբ։ 

Իշխանության քիմքին ոչ հաճո կարծիքի հանդեպ նման անհանդուրժողականություն երբևէ չի եղել։ 

Բայց այստեղ ես տեսնում եմ իշխանության ապիկարությունը. թուլության ապացույց է, երբ թե՛ քաղաքական, թե՛ միջանձնային հարաբերություններում որևէ մեկը պատրաստ չէ լսել դիմացինին։ Դրա համար համատարած թշնամանքի մթնոլորտ է սերմանվել, և այս իրավիճակը իշխանության պատասխանատվության տիրույթում է։ 

Իսկ այդ մթնոլորտն ունի նաև իր տնտեսական հետևանքները։ 

Ազդում է պոտենցիալ ներդրողների կողմից ներդրումներ իրականացնելու ցանկության վրա։ Ով տեսնի, որ մի երկրում կա բացահայտ թշնամանքի, այլակարծությունն այսպես գնդակահարելու, հետապնդելու մթնոլորտ, երբեք այդ երկիր ոտք չի դնի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց պատգամավորը։ Խոսելով վերոնշյալ մթնոլորտի վտանգավորության մասին՝ նա նկատեց. 

«Երբ ոչ միայն քաղաքական, այլև հասարակական գործիչները, առանձին քաղաքացիներն, օգտվելով Սահմանադրությամբ վերապահված իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու և այն պնդելու իրավունքից, ասում են մի բան, որն իշխանության սրտով չէ, ենթարկվում են գրոհի, հարձակման, ինչն ամոթալի է։ 

Վատ պատմություն է կերտվում, վատ ավանդույթներ են ձևավորվում։ Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում թշնամանքի մթնոլորտն այնքան կխորանա, որ այլևս հետդարձի հնարավորություն չի լինի, և կլինեն քաղաքացիական բախումներ։ 

Դրա համար իշխանությունը պետք է ամաչի՝ հիշի, թե մինչև իշխանության գալը համերաշխության, միմյանց նկատմամբ հարգանքի, կառուցողական աշխատանքի ինչ կոչեր էր անում, ու տեսնի, թե այսօր որքան է հեռացել իր նախընտրական խոստումներից։ Ես քննադատաբար եմ վերաբերվել նաև նախկին իշխանություններին, երբ որևէ նախագիծ նրանց կողմից դիմադրության է հանդիպել։ 

Բայց, հավատացեք, որ Հայաստանում որևէ իշխանության օրոք այսպիսի միջհասարակական թշնամանք, ատելություն դեռ չի եղել։ Երբ վարչապետը քննադատում է ատելության խոսքը, առաջին հերթին իրենից պետք է սկսի, որովհետև ատելության ամենամեծ խոսքն ինքն է հնչեցնում։ Նա պետք է օրինակ ծառայի բոլորի համար, որ բոլորը դադարեն միմյանց ատել»։ 

Գ. Պետրոսյանը շեշտեց, որ «live»-երից մեկով էլ վարչապետը կարող է այլախոհների հանդեպ թշնամանք չցուցաբերելու մասին կոչ անել. 

«Բայց «live» է մտնում ու հակառակը՝ թաթիկները կտրելու մասին հայտարարություն է անում։ Այս պայմաններում մարդիկ մտածում են, որ եթե երկրի վարչապետը թաթիկ կտրելու սիրահար է, ինչու իրենք էլ այդ սիրով չտառապեն։ Ցանկացած քաղաքացի այս երկրում տեղի ունեցող ինչ-որ մի երևույթի համար պատասխանատու է, բայց այս մթնոլորտը սերմանվել և խրախուսվում է իշխանության կողմից։ 

Նպատակի հիմքում այն է, որ ընդդիմադիր կեցվածք ունեցողները վախենան իրենց տեսակետները հնչեցնելուց, մտածեն, թե երեկոյան ֆեյքերը հարձակվելու են, բայց անձամբ ինձ և իմ գործընկերներին նշվածներն ամենևին չեն ճնշում։ 

Այդ ֆեյքերը, նման անսկզբունքային արարածները, որոնք գործում են ոչ թե համոզմունքով, այլ ցուցումով, ապագա չունեն։ Երբ իրենք զրկվեն աջակցությունից, համալրելու են պարապների և հիմարների շարքերը»։ 

Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք նաև դատաիրավական համակարգին, անցնող տարում տեղի ունեցած գործողությունների ազդեցությանը։ Գ. Պետրոսյանը շեշտեց, որ ինչպես ցանկացած ոլորտ, դատական համակարգը ևս մշտապես կատարելագործման կարիք ունի։ 

«ԲՀԿ-ն միշտ ասել է, որ, այո՛, դատարանների աշխատանքը լիարժեք չի գոհացնում հասարակությանը։ Մենք հիմա էլ ենք պնդում, որ արտագաղթը ոչ միայն սոցիալական և տնտեսական, այլև արդարության ու արդարադատության դեֆիցիտով է պայմանավորված։ 

Այդուհանդերձ, գործադիր իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ այսպիսի տոտալ գրոհ դեռ երբեք չի եղել, հաշվի առնենք նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ ստեղծված իրավիճակը, ինչը մեզ համար անընդունելի է։ Այսօր իրենց համար անցանկալի ՍԴ դատավորներին ամեն գնով ուզում են վռնդել իրենց կարգավիճակից։ 

Եթե մի երկրում գործադիր իշխանությունը հետապնդում է դատարաններին, արգելափակում է դատարանների մուտքերը, չի թույլատրում, որ դատավորը մուտք գործի իր աշխատավայր, դրանից մեծ խայտառակություն գոյություն չունի։ 

Բացի այդ, դեռ չգիտենք, թե այս ամենի հետևանքներն ինչպես ենք մարսելու։ 

Ապագա չունի այն երկիրը, որտեղ գործադիր իշխանությունը հեծնում է դատական համակարգի ուսերին։ Եթե արդարադատություն իրականացնողը սպասում է ինչ-որ ցուցումի, կամ վախենում է օրենքի շրջանակում որոշում կայացնել, դրանից մեծ վտանգ չկա։ 

Այս խնդիրը ևս ազդում է պոտենցիալ ներդրողների վրա, որովհետև յուրաքանչյուր անձ առաջին հերթին դիտարկում է տվյալ երկրի դատական համակարգի անկախ լինելու կամ չլինելու հարցը։ 

Եթե վստահ չլինեք, որ ձեր գործընկերների հետ հնարավոր դատական վեճը քննող մարմինն անկախ է, և տեսնեք, որ կա հրապարակից մատ թափ տալով ղեկավարում, ներդրում չեք անելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ անվստահության մթնոլորտն էր պատճառը, որ այս տարի մեր աշխարհասփյուռ հայրենակիցներն ամենաքիչ հանգանակությունն արեցին Հայաստան համահայկական հիմնադրամին։

«Բայց չէ՞ որ իշխանությունն ասում էր, որ եթե գանք՝ վստահության մթնոլորտը կվերականգնվի, մեր հայրենակիցներն ավելի շատ ներդրումներ, հանգանակություններ կանեն։

Ինչո՞ւ հակառակը եղավ, որովհետև իրենք էլ են տեսնում, որ կա բացահայտ թշնամանքի, հետապնդման մթնոլորտ, ամբողջ օրակարգը ծանրաբեռնված է այս կամ այն անձին ձերբակալելու, բռնելու, ասֆալտին փռելու լուրերով»,-ասաց նա՝ զուգահեռ շեշտելով, որ հանցագործներն, իհարկե, պետք է պատժվեն, բայց այստեղ ավելի շատ հարցն այն է, թե այդ ամենից ժողովուրդն ի՞նչ է շահել։ 

«Իրականում նույն մանկավարժը սոված է, բժիշկը նայում է պացիենտի ձեռքին, դասախոսը աղքատության ճիրաններում է, ոստիկանն ամիսը փակում է պարտքացուցակներում գրանցվելով և այդպես շարունակ։ 

Նրանց կյանքը ոչ մի կերպ չի բարելավվել։ 

Ընդամենը մի քանի ընտանիքի կյանք է բարելավվել, բայց ժողովուրդը հեղափոխություն չէր արել, որ մի քանի ընչազուրկներ, ընչաքաղցներ բազմեն մեքենաներին ու բազկաթոռներին, նկարվեն ու լավ զգան դրանից։ Այս ամենին գումարած՝ աննախադեպ ակտիվություն ունեն այլասերված հակումների տեր մարդիկ, որոնք, ամենայն հավանականությամբ, նաև դրսից աջակցություն ունեն։ Սա է մթնոլորտը։ 

Դրա համար իշխանությունը, ի դեմս առաջին դեմքի, խելքը գլուխը պետք է հավաքի, լրջանա ու չմոռանա, թե ինչ խոստումներ է տվել ժողովրդին, և, օգտվելով նաև բոլոր շահագրգիռ անձանց աջակցությունից, հասնի խնդիրների լուծմանը»,-ասաց նա։ 

Անդրադառնալով նաև օրենսդրական դաշտին, խոսելով օրենսդիրում ընդդիմության աշխատանքների մասին՝ Գևորգ Պետրոսյանը նախ իր օրինակը բերեց. «Ամենաշատ քանակով օրենսդրական նախաձեռնություններ նեկայացնող պատգամավորներից մեկն եմ, բայց քանի որ իշխանությունը դժկամությամբ է մոտենում իմ նախաձեռնություններին, բոլոր նախաձեռնությունները մերժվել են։ 

Այդուհանդերձ, ես չեմ ընկճվում, որովհետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինձ չի առաջադրել այս իշխանությանը կամ որևէ ներկայացուցչի դուր գալու համար։ 

Մեզ ժողովուրդը մանդատ է տվել, որ իր խնդիրները լուծենք, և նորից ակտիվ ենք լինելու՝ անկախ նրանից, թե դա ում քիմքին է հաճելի, ում՝ ոչ։ Մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե այս կամ այն պաշտոնյան մեր նախաձեռնություններին ինչ գնահատական կտա։ Խոսքը, իհարկե, մասնագիտական ու գիտական գնահատականների մասին չէ։ 

Իսկ կենցաղային վերաբերմունքը, երդվյալ մերժողական մոտեցումն անձամբ ինձ երբեք չի ընկճել»։ Նա նշեց, որ իրենց խմբակցության գործունեությունը բարձր է գնահատում. «Որովհետև որևէ բանում չենք թերացել, մեր կուսակցության ղեկավարն ամենօրյա հանդիպումների մեջ է, լսում է, լուծումներ է տալիս, մյուս պատգամավորներն էլ իրենցից կախված ամեն ինչ անում են։ 

Հիմա մենք մեղավոր չենք, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ցանկացած լավ բան եթե պետք է վերագրվի մեզ, ապա իշխանությունը դժկամություն է դրսևորում, իսկ ցանկացած վատ բան, որ կարող է կապվել մեր անվան հետ, իշխանությունը ջանասիրաբար նպաստում է այդ տեղեկատվության տարածմանը»։ 

Այդուհանդերձ, Գ. Պետրոսյանը շեշտեց, որ չի կարող ասել, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը բացարձակ և անվերապահ թշնամանք է ցուցաբերում ամբողջ ընդդիմության նկատմամբ. 

«Լինում են նախաձեռնություններ, որոնց կողմ ենք քվեարկում բոլոր ուժերով, որովհետև հասկանում ենք, որ դա իսկապես բխում է պետության, պետականության ամրապնդման և ժողովրդի շահերից։ 

Այնուամենայնիվ, չեմ կարող պնդել, որ կա հանդուրժողականության մթնոլորտ։ Եղել են հարցեր, որոնց քննարկման ժամանակ առանձին պատգամավորներ ասել են՝ թույլ տվեք շեղվել օրակարգից, և, շուռ գալով, լրիվ անձնական հարցի մասին են խոսել, ինչը բացարձակ հարիր չէ թե՛ պատգամավորին, թե՛ ընդհանրապես Ազգային ժողովին։ 

Խորհրդարանում հանդուրժողականության մթնոլորտը ցածր եմ գնահատում և անձնապես կարծում եմ, որ այսօր խորհրդարանը դեռ չի ազատվել կառավարության կցորդը լինելու կարգավիճակից»։ 

Ամփոփելով՝ պատգամավորը նշեց, որ ցանկանում է թե՛ գալիք, թե՛ հաջորդ տարիներին իրապես ի կատար ածվի արդեն ամրագրված՝ խորհրդարանական պետության դրույթը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal