Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հասմիկ Մարտիրոսյան. Թագավորի աղջիկը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԹԱ­ԳԱ­ՎՈ­ՐԻ ԱՂ­ՋԻ­ԿԸ

Ես մեր մեծերից եմ լսել, մեր մեծերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ էս կողմերում մի թագավոր է եղել, ում իր ժողովրդի մեջ ոչ ոք չի սիրել: Բայց դա դեռ ոչինչ` երեխեքին էլ չեն սիրել, թագավորի կնկան էլ չեն սիրել: 

Էս թագավորը մի հրաշք աղջիկ է ունենում` էնքան սիրուն, անարատ ու լուսերես, որ արեգակին ասում էր՝ դու մայր մտիր, ես եմ լույս տալու: 

Մի օր էս աղջիկը աղքատի շորեր է հագնում, թե գնամ, մեր ժողովրդի մեջ ման գամ, իմանամ` մեզ ընչի չեն սիրում: Պալատից դուրս է գալիս և ուրախուրախ ճամփա ընկնում: Շատ է գնում թե քիչ, մենակ ինքը կիմանա, երևում է մի աղքատ գյուղ, գյուղի ծերին էլ մի կիսաքանդ խրճիթ: Ներս է մտնում, տեսնում մի սպիտակամորուք ծերունի օջախի առաջ մենակ նստած:

-Պապի՛,-հարցնում է ծերունուն,- անցնում էի, ասի՝ մտնեմ էս գյուղի առաջին պատահած տունը, ինձ մի հարց է տանջում, ուզում եմ քեզանից լսեմ` էս մեր թագավորին ինչու՞ ոչ ոք չի սիրում, ախր ինքը լավ բաներ է ուզում անի մեր ժողովրդի համար:

Ծերունին բարի ժպտում է ու ասում.

-Մենձ մարդ եմ, օգնող չունեմ, օջախին մի քանի փետ ավելացրու, կրակը չհանգչի, ջանս սառչում ա... 

Հա, հարցնում ես, խի՞ չենք իրան սիրում, ասեմ` ինքը լավ բան չի ուզում, թե ուզեր, կաներ, ո՞վ ա ձեռը բռնում: 

Ում նախարար դարձրեց, փուչ դուրս եկան, ինչ խոստացավ, չարեց, երկիրը լցրել ա թշնամությունով, ես մի քոռ կոպեկ չունեմ, իրա նախարարներին փողի մեջ լիացնում ա, սաղին նեղացնում, հայհոյում ա... 

Մենակ մտածում ա իրա մոտիկների ու իրա ընտանիքի մասին, հիմի էլ լսել ենք մի չտեսնված, չլսված ձի ա առել աղջկա համար:

- Պապի ջան, թագավորի աղջիկ է, բա մի ձի էլ չունենա..

Չէ, բալա ջան, մենակ էդ ձին չի, ամեն շաբաթ պալատիցը մի վատ խաբար ենք իմանում` մեկ նախարարների փողն ա թաքուն ավելացնում, մեկ պետության գանձարանն ա շան փայ անում, մեկ միլիոն ոսկի ա ծախսում հարևան թագավորի մոտ գնալու համար, հմի էլ տոնածառ ա սարքել, էլի միլիոն ոսկի ծախսելով... 

Ո՞րն ասեմ... 

Հարևան երկրիցը աշուղ ա կանչել մեզ համար երգելու, բա մենք մի գուսան չունե՞նք, որ մեր սրտի լիզվով մեզ հմար երգ ասի, ասում են մի փեշ փող էլ էդ օտար աշուղին ա տալու, իսկ մեր գուսանները, նկար քաշողները, հեքիաթ պատմողները, դպիրներն ու վարդապետները, մեր երեխեքին կարդացնողները, գիր սովորեցնողները սաղ նեղությունների մեջ են, շատերն օրվա հացի կարոտ, բա ըտենց թագավոր կըլի..

-Է~, պապի, ախր ինչի՞ ես այդ բաներն ասում, իրանից առաջ չե՞ն արել, կամ առաջ ինչու՞ չեք բողոքել:

-Աղջիկ ջան, դու կարդացած ես երևում, բա դու չե՞ս իմանում, որ առաջ անարդար թագավոր ա եղել, չէր թողնում մի ծպտուն հանենք, նրանից հազիվ պրծանք, սաղիս նեղում էր, բայց էս թազա թագավորն էլ ա սաղիս նեղում, բա որ նոր էր գալի, խի՞ ասավ, թե էլ նեղիլ չտեմ... 

Ես հմի վատ եմ ապրում, շատ վատ, թող իրա մեծ-մեծ խոսալը թարգի, մտածի հասարակ ժողովրդի մասին, մենք իրա խոսալուն էլ չենք հավատում, էսա ձմեռ ա եկել, թե լավ թագավոր ըլեր, ես դա ոչ թե կիմանայի կամ կլսեի, ես դա իմ ապրած օրով կտեսնեի, էս կիսաքանդ խրճիթի հույսին չէի կենալ...

 

Ես հմի վատ եմ ապրում, շատ վատ, թող իրա մեծ-մեծ խոսալը թարգի, մտածի հասարակ ժողովրդի մասին, մենք իրա խոսալուն էլ չենք հավատում, էսա ձմեռ ա եկել, թե լավ թագավոր ըլեր, ես դա ոչ թե կիմանայի կամ կլսեի, ես դա իմ ապրած օրով կտեսնեի, էս կիսաքանդ խրճիթի հույսին չէի կենալ...

 

-Պապի՛,- ասաց թագավորի աղջիկը,- մեր կյանքը երկու տարում չի կարող լավանալ: - Աղջիկ ջան, Մոսկով քաղաքի մասին լսե՞լ ես, դրա մի թաղումն ավելի շատ մարդ ա ապրում, քան մեր ողջ երկրումը, ամոթ ա՝ երեսուն տարի ա աղքատ ենք ու գործազուրկ: Մեր կյանքը մի ամսում կլավանար, թե թագավորն էս անշնորհքներին նախարար չնշանակեր` եկել են մեկը մեկից անբան, գործից բեխաբար, դրա համար էլ էս օրին ենք:

Թագավորի աղջիկն էլ չէր ժպտում, զգում էր, որ ծերունին ճիշտ է ասում, ու հարցրեց` որ թագավորին տեսնեմ, ի՞նչ ասեմ:

-Մեր թագավորը մեզ չի լսում,- հոգոց հանեց ծերունին,- պալատ չի թողնում, ասում ա ես ձեզանից զզվում եմ, ձեր գլխում աղքատություն կա: Թե որ տեսնես իրան, ասա, որ իր թագի վրա լիքը դևեր ու օձեր կան, դրանք իրա նշանակած նախարարներն են:

Էդ օձերն ու դևերը օտար աշխարհքիցն են եկել, ուզում են մեզ մեր ադաթից զրկեն, մեր երկիրը կործանեն:

Ասա թագավորին, որ մի ամիս ժամանակ ունի` կամ էդ օձերին ու դևերին գցում ա իրա թագիցը, կամ էլ մենք թագը գցում ենք իրա գլխիցը...

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal