Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՖՖ նորընտիր նախագահին

SPORT

Past.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Ողջունելով ՀՖՖ նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է վերջինիս, ապա նշել, որ ֆուտբոլը մեզ համար երեք պատճառով և երեք ուղղությամբ շատ կարևոր է.

«Առաջինը՝ ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետև, կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում, և ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլը և Ֆուտբոլի ազգային հավաքականն իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային և պետական հավակնությունները և համարժեք կլինի այդ հավակնություններին:

Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ երեկ կայացած ընտրությունը կարևոր է, որովհետև կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և սպորտի ախտազերծումը կոռուպցիայից: Ցավոք, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող շրջանակները և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են և ներթափանցում են սպորտի բնագավառ, ֆուտբոլի բնագավառ, և մենք պետք է այստեղ էլ ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը: Ես, իմանալով նաև Ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ Դուք սկզբունքորեն այդ գծին հետևողական կլինեք:

Երրորդը՝ իհարկե, հնարավորությունների զարգացման առումով, որովհետև մենք ասել ենք, որ ամենակարևոր հարցը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պիտի լուծվի, հնարավորությունների զարգացումն է, և ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու և օգտագործելու ներշնչանք գտնել, և շատ կարևոր է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը՝ նաև որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ:

Իհարկե, Ֆուտբոլի ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, բայց կարծում եմ նաև, որ ընդհանուր պատկերացումներ ունենալը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար, ընդ որում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առումով հնարավորություններ ունի ինչպես Հայաստանի կառավարության և պետական մարմինների հետ, այնպես էլ ֆուտբոլային միջազգային հանրության հետ համագործակցելու, և ես համոզված եմ, որ այստեղ ամբողջ պոտենցիալը չէ, որ օգտագործված է, և ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել այդ պոտենցիալն առավել արդյունավետ օգտագործելու գործում»,-նշել է Փաշինյանը:

ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և հավելել, որ Հայաստանում ֆուտբոլը պետք է գնա առողջացման ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է կոռուպցիային հակազդելու մեխանիզմներին, Դուք գիտեք  և հանրությունը հետևում է վերջին շրջանում եվրոպական, համաշխարհային ֆուտբոլում այդ դրական զարգացումներին. և՛ ՈՒԵՖԱ-ում, և՛ ՖԻՖԱ-ում 2016-ին եղան աղմկահարույց իրադարձություններ, երբ հրաժարական տվեցին ՖԻՖԱ-ի նախագահը,  ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը, և այնտեղ էլ առողջացման գործընթացը շարունակվում է: Իհարկե, մենք համագործակցում ենք նաև միջազգային կառույցների՝  ՈՒԵԱՖ-ի և ՖԻՖԱ-ի հետ այդ ուղղությամբ, և մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանում ֆուտբոլը զերծ մնա նման երևույթներից: Մենք ունենք տեսլական, մինչև 2025 թվականի մեր ռազմավարության մեջ նշված է մեր տեսլականը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով: Դա մեր տեսլականն է, և մենք այդ ճանապարհով գնալու ենք: Տեսլականի մեջ նաև նշված է տարբեր տարիքային ազգային հավաքականների և ազգային հավաքականի հաջող ելույթի, մասնակցության մասին Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում: Իհարկե, դա հավակնոտ ծրագիր է, մինչև 2025 թվականը, բայց մենք անելու ենք մեզնից կախված առավելագույնը, որպեսզի դա տեղի ունենա, որպեսզի ենթակառուցվածքները Հայաստանում զարգանան, և ֆուտբոլն իրոք դառնա այն ազգային խաղը, որը կլինի բոլորինը և ոչ թե նեղ շրջանակների մարդկանց»,- ասել է Մելիքբեկյանը:

Վարչապետը նկատել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլն սկսել է ընկալվել ոչ միայն որպես մարզաձև, այլև որպես տնտեսության ճյուղ, և Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել այն նույն պատճառով, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհներ, չարաշահումներ, հնարավորությունների սահմանափակումներ: Անդրադառնալով ՀՖՖ նախագահի ընտրությունների մրցակցային բնույթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում դա շատ դրական փոփոխություն է: Իսկապես մենք գուցե չէինք էլ նկատել, երկար տարիներ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ 1-ից ավելի թեկնածուով չեմ հիշում ընդհանրապես եղել է Երրորդ հանրապետության պատմության մեջ, համենայն դեպս, տեսանելի անցյալում չի եղել: Այս առումով կարծում եմ՝ իսկապես հենց սա է ենթատեքստը, և Ձեր պատասխանատվությունն էլ շատ մեծ է, որովհետև, ըստ էության, Ձեր ընտրությամբ Հայաստանում փորձարկվում է ֆուտբոլի կառավարման և զարգացման նոր մոդել, որը նախադեպը չի ունեցել՝ աշխարհում գուցե ունեցել է, բայց Հայաստանում մենք այդ նախադեպը չենք ունեցել, որովհետև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները եղել են կամ իշխանությունների հետ սերտորեն առնչվող մարդիկ, կամ ենթականեր են եղել, դրանց ես այսօր չեմ ուզում անդրադառնալ: Շատ կարևոր է,  Դուք նշեցիք Ձեր խոսքում և ես ցանկանում եմ ընդգծել՝ ֆուտբոլը որպես տնտեսության ճյուղ, որպես հանրային կյանքի կազմակերպման ուղղություն, որպես ազգային էմոցիոնալ միասնություն ապահովող հարթակ, որտեղ վերանում են կուսակցական պատկանելությունները, քաղաքական համոզմունքները, որպես երիտասարդության և երեխաների հնարավորությունների զարգացման և առողջ ապրելակերպի, ընդհանրապես որպես սպորտի մի սեգմենտի զարգացման ուղղություն և իհարկե, որպես տարածքային համաչափ զարգացման կարևոր կոմպոնենտ, որովհետև մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետության մարզերում նույնպես ֆուտբոլը ոչ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքները զարգանան, այլև ֆուտբոլային իրական կյանք տեղի ունենա, ինչպես մենք խնդիր ենք դրել Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանք տեղի ունենա, մարզական կյանք, այդ թվում և առանձնապես ֆուտբոլային կյանք տեղի ունենա: Իհարկե, կարող եք այս հարցերի լուծման գործում այնտեղ, որտեղ կառավարությունը կկարողանա աջակցել Ֆեդերացիային, կարող եք հույս դնել այդ աջակցության վրա: Մենք հույս ունենք նաև, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կլինի մեր ռազմավարական պատկերացումների շրջանակում, հենց նկատի ունեմ իմ ասած ուղղությունները»:

Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ-ն ակտիվ համագործակցում է պետական մարմինների հետ բայց անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որովհետև ֆուտբոլը պետք է համակցել որպես սոցիալական միջոց ու որպես տնտեսության ճյուղ և բացառել քաղաքական կոմպոնենտը: Նրա խոսքով՝ առկա են դրական տեղաշարժեր, մասնավորապես, վերջին տարվա ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ աշխատանքի արդյունքում 2 օրից կարելի է հայտարարել, որ 51 խաղադաշտ՝ 40/20 չափի արհեստական խոտածածկով, արդեն պատրաստ է ՀՀ տարբեր մարզերում՝ 10 խաղադաշտ Վայոց ձորում, 13՝ Տավուշում, 12՝ Շիրակում և 15՝ Գեղարքունիքում, 1-ը՝ Արարատի մարզում է: Հաջորդ փուլը լինելու է Արարատի և Արագածոտնի մարզերում:  ՀՖՖ նախագահն ասել է, որ ծրագիրը շարունակվելու է, 2020 թ. համար այս պահին դրությամբ 30 այդպիսի խաղադաշտի կառուցման ծրագիր կա, և խաղադաշտերը կառուցելիս նաև սոցիալական բացադրիչն է հաշվի առնվում՝ սոցիալական աջակցության ինդեքսը և այն մարզերում, որտեղ սոցիալական ծրագրերի կարիք կա, կառուցվել է խաղադաշտ, չնայած այլ չափորոշիչներով այն չի հանդիսացել խաղադաշտի կառուցման համար նպատակահարմար: Որպես օրինակ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է Խաչիկ գյուղում կառուցված խաղադաշտը:

Վարչապետը ողջունելի է համարել խաղադաշտերի կառուցումը հանրապետության մարզերում և, նաև անդրադառնալով ՀՖՖ նախագահի՝ ֆուտբոլն ապաքաղաքականացնելու դիտարկմանը, նշել. «Կարծում եմ՝ առաջիկայում պետք է ընդհանրապես ֆուտբոլը և սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնենք: Կարծում եմ, որ դա մեր հաջորդ մեծ խնդիրներից է, որովհետև շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների կոնկրետ քաղաքական և ոչ քաղաքական տարբեր ամբիցիաներին: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության և երկրի առաջ մեծ ծառայություն ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար: Իսկապես, ես ուրախ եմ, որ Ֆեդերացիայում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում, երբ նոր սերնդի ներկայացուցիչներ՝ նոր մտածելակերպով, նոր ռազմավարական ընկալումներով, ստանձնում են այդ պատասխանատվությունը: Շատ կարևոր առաքելություն է դրված Ձեր ուսերին»:

Կառավարության ղեկավարը նաև իր շնորհավորանքն է փոխանցել Ֆեդերացիայի մյուս նորընտիր ներկայացուցիչներին, գործկոմի անդամներին և պաշտոնյաներին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal