«Եթե ինձ ու իմ նմաններին բռնելով Հայաստանը, իրոք, ավելի լավ պետք է ապրի, ապա…». Ալեն Սիմոնյան
BLOGՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սաղ թարսա, հա.
Ջմեռը ցուրտ չարեց, որ մարդիկ սպառած գազի դիմաց շատ փող վճարեն, Նիկոլից դժգոհ լինեն:
Ռուսները էլի հունվարի մեկից գազի գինը չթանկացրին:
Թարսի նման, սկի ձյուն չի գալիս, որ Հայկին մեղադրենք ձյունը օդում չբռնելու համար:
Քաշեցին, էս տարի էլ հերիք չի Ղարաբաղը հետ չտվեցին, մի բան էլ կործանիչ նոր ինքնաթիռ ստացան:
Ամուլսարը մարդկանց տենց էլ չկիսեց, Ստամբուլյանն էլ ստորագրություն չհավաքեց:
Նիկոլի վարկանիշն էլ փոխանակ իջնի` էլի բարձրացել ա:
Թեժ աշունը մի տարի էլ հետաձգվեց, արդեն երրորդ անգամն ա 6 ամսից հետ չեկան:
Մարդ չգիտի տրիոյով երգի, նորից ստորագրություն հավաքի, թե՞ մի 2000 հատ էլ ֆեյք բացի:
Մտահոգ եմ է, ախպեր, փողա, որ ծախսվում ենք, որ խեռոսանանանք, չի օգնում:
Բայց, եթե ինձ ու իմ նմաններն մեղադրանք առաջադրելով Հայաստանը ավելի ուրախ կլինի,
եթե ինձ ու իմ նմանների թաթիկները կտրելով տնտեսությունը ավելի լավը պետք է լինի, եթե ինձ ու իմ նմաններին ասֆալտին փռելով, ասֆալտը ավելի լավը պետք է լինի, նաև ինչու ոչ, եթե ինձ ու իմ նմաններին բռնելով Հայաստանը, իրոք, ավելի լավ պետք է ապրի, ապա...»