Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մրցաշրջան-2019. Հայկական սպորտի նվաճումները (ֆոտո)

SPORT

Past.am

Սեպտեմբերի 26-ին Թաիլանդի Պատայա քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը իր մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 109 կգ քաշայինների պայքարում Սիմոնը բարձրացրեց 429 կգ եւ հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։ 22-ամյա ծանրորդը սահմանեց նաեւ աշխարհի ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 199 կգ:

Չեմպիոն դառնալուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանը նշել էր, որ առաջնությունում նպատակ ուներ կրկնել հաղթանակը եւ այն նվիրել իր ընկերոջ՝ Աղասի Աղասյանի վառ հիշատակին: Հիշեցնենք, որ ծանրորդ Աղասի Աղասյանը մահացել է 2019 թվականի հուլիսի 8-ին ավտովթարի հետեւանքով:

Նախորդ անգամ Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր 2018 թվականին Թուրքմենստանում:

Հակոբ Մկրտչյանի հաղթանակը աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճեց 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբը շրջանցեց բոլորին եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հաղթանակից հետո Հակոբ Մկրտչյանը NEWS.am Sport-ին ասաց, որ եկել էր Թաիլանդ չեմպիոնի կոչման հետեւից:

Ի դեպ, հունվարին լույս աշխարհ է գալու Հակոբ Մկրտչյանի առաջնեկը: Աշխարհի ոսկե մեդալը ծանրորդը նվիրեց իր ապագա որդուն:

Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալը աշխարհի առաջնությունում

Արթուր Ալեքսանյանը մրցաշրջան 2019-ում բավարարվեց աշխարհի առաջնության արծաթե մեդալով: Սակայն սա նվաճում համարել չի կարելի, քանի որ օլիմպիական չեմպիոնը Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 5 փայլուն հաղթանակ տանելուց հետո կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից: Աշխարհի եռակի չեմպիոնը արժանացավ արծաթե մեդալին: Առանց պայքարի ոսկե մեդալը բաժին հասավ ռուս Մուսա Եվլոեւին:

Գոռ Մինասյանի պայքարը անպարտելի Տալախաձեի հետ եւ աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանին դեռեւս չի հաջողվում հաղթել 2016թ․ Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեին: Երկու ծանրորդների պայքարը տարվա խոշորագույն մրցաշարերում առայժմ ավարտվում է հայ ծանրորդի պարտությամբ:

Թաիլանդում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Մինասյանը երկամարտում 24 կգ-ով հետ մնաց Տալախաձեից եւ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը

Ռուբեն Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Թաիլանդում գերծանրքաշայինների պայքարում երրորդ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանն էր, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 437 կգ (192+245)։

Հովհաննես Բաչկովի վիճարկելի կիսաերզափակիչը աշխարհի առաջնությունում եւ բրոնզե մեդալը

Սեպտեմբերին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճեց միայն Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Վիճարկելի մենամարտում հայ բռնցքամարտիկին բաժին հասավ բրոնզե մեդալը: 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովը մենամարտեց ԱՄՆ-ի եւ Պանամերիկյան խաղերի բազմակի չեմպիոն Քեյշոն Դեւիսի հետ։ Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դեւիսին՝ 4։1։ Հայկական կողմը բողոքարեց մրցավարների որոշումը, սակայն հանձնաժողովը չընդունեց այն: 

Սլավիկ Գալստյանի բրոնզե հաղթանակը աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակիչում պարտվելով 2018-ի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ստեփան Մարյանյանին: Սլավիկի բրոնզե մեդալը թերեւս ամենաուրախալին էր, քանի որ ըմբիշն էլ չէր հավատում իր հաջողությանը:

Նուրսուլթանում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ ըմբիշը մեծահասակների ԱԱ-ում նվաճած առաջին մեդալը նվիրեց սահմանում ծառայող բոլոր հայ զինվորներին:

Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների հաղթանակները

Արսեն Հարությունյանը՝ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն

Մրցաշրջան-2019-ում հայկական սպորտում իր անունը ոսկե տառերով գրեց ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը: Ապրիլին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների պայքարում Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում 17:11 հաշվով կամային հաղթանակ տանելով վրացի Բեկա Լոմտաձեի նկատմամբ: 

20-ամյա ըմբիշը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իրականացել է իր մեծ երազանքներից մեկը: 

Արսեն Հարությունյանից ոսկե մեդալի ակնկալիք կար նաեւ աշխարհի առաջնությունում, սակայն Նուրսուլթանում Եվրոպայի չեմպիոնին չհաջողվեց հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը:

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Այս տարի Սիմոն Մարտիրոսյանը կրկնեց 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում իր գրանցած հաջողությունը: Բաթումիում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 22-ամյա ծանրորդը երկամարտի 427 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ հռչակվելով կրկնակի Եվրոպայի չեմպիոն:

Հաղթանակից հետո Սիմոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իր հաղթանակները միայն իրենը չեն, այլ ամբողջ հայ ազգինը, իր ծնողներինը, անձնական մարզիչինը, մարզչական շտաբինն ու մինչեւ անգամ մերսող բժիշկինը: 

Սիմոն Մարիտրոսյանը Բաթումիի մրցահարթակում պոկեց 197 կգ, հրեց 235 կգ՝ շրջանցելով իր բոլոր մրցակիցներին:

Հակոբ Մկրտչյանի չեմպիոնությունը՝ Եվրոպայի առաջնությունում

Բաթումիի մրցահարթակում փայլեց նաեւ ծանրամարտի Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, որը երկամարտի 371 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ սամանեց Եվրոպայի ռեկորդ: Սա Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ նվաճումն էր մեծահասակների կազմում: 

Չեմպիոնությունից հետո Հակոբ Մկրտչյանը նշեց, որ իրականացավ իր երազանքը եւ հաղթանակը նվիրեց հայրիկին

Նշենք, որ Մկրտչյանը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները նվաճեց ոչ օլիմպիական քաշային կարգում: Ծանրորդը NEWS.am Sport-ի հետ զրույցում հայտնել էր քաշը փոխելու ծրագրերի եւ օլիմպիական վարկանիշային միավորների համար պայքարելու վճռականության մասին: 

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը այս մրցաշրջանում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նախաօլիմպիական տարում Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար նաեւ Եվրոպայի առաջնություն էր, քանի որ Եվրոպայի առաջնություն չէր անցկացնելու: Հովհաննես Բաչկովը Եվրոպական խաղերում նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Նույն կարգով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրոպական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամը եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը դեկտեմբերի 4-8-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճեց արագ շախմատի չեմպիոնի տիտղոսըNEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գաբրիել Սարգսյանը խոստովանեց, որ իր համար համար անակնկալ էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը:

Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակեց 10.5 միավոր եւ, հավասար քանակությամբ միավոր ունենալով ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի ու ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ, լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն հռչակվեց:

Մրցաշրջան-2019-ի Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճեցին նաեւ՝

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (ծանրամարտ)

Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (կայծակնային շախմատ)

Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալ (ծանրամարտ)

Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալ (սպորտային մարմնամարզություն)

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալ (ըմբշամարտ)

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալ (ծանրամարտ)

Գոռ Ներսեսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալ (բռնցքամարտ)

Կարեն Տոնականյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալ (բռնցքամարտ)

Եվրոպական երկրորդ խաղեր

 Մրցաշրջան-2019-ն առանձնացավ նաեւ Եվրոպական երկրորդ խաղերով: Ամռանը՝ հունիսի 21-30-ը հայկական մարզաշխարհի ամբողջ ուշադրությունն ուղղված էր դեպի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: 9 մարզաձեւում 37 մասնակցով Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ տեղը։ 

Եվրոպական խաղերում չեմպիոններ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

Արծաթե մեդալներ նվաճեցին սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ)։

Բրոնզե մեդալակիրներ դարձան բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ) եւ սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ):

Ունիվերսիադա-2019

Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր

Իտալիայի Նեապոլ քաղաքում անցկացված համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանին միակ հաղթանակը նվիրեց սպորտային մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ նվաճելով չեմպիոնի կոչումը

Օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14․900 միավոր՝ գերազանցելով թուրք Իբրահիմ Չոլակին եւ ավստրիացի Վինցենս Յոհան Հյոկին։

Նշենք, որ երկու տարի անընդմեջ Ուսանողական խաղերի չեմպիոնի տիտղոսը նվաճել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, օղակների վարժության առաջատարներից Արթուր Թովմասյանը: Այս արդյունքով Արթուր Թոմվասյանը երկու անգամ էլ ընդգրկվել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում: Իսկ այս տարի Ունիվերսիադա-2019-ի չեմպիոնությունը, չգիտես ինչու, տեղ չի գտել «Լավագույն 10-յակում»:

Մրցաշրջան-2019-ը առանձնացավ շատ այլ հաղթանակներով եւ ձեռքբերումներով: Տարբեր մարզաձեւերի մինչեւ 23 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկները փայլեցին հաղթանակներով: Նախաօլիմպիական տարում, Եվրոպայի, աշխարհի առաջնություններից բացի,  հայ մարզիկները նվաճեցին նաեւ օլիմպիական ուղեգրեր Տոկիո-2020-ի համար:

Ուղեգրեր նվաճեցին՝ Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ), Կարապետ Չալյանը (ըմբշամարտ) եւ Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն):  

Լուսինե Շահբազյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal