Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գրականության ու կյանքի սահմանագծին կամ՝ Մարկեսն «ընդդեմ» Դոստոևսկու

CULTURE

Past.am

«Մխիթարվել արվեստով», «պատսպարվել արվեստի աշխարհում», «գրքերի աշխարհում պաշտպանվել դառն իրականությունից»․ նմանատիպ մտքեր ձեւակերպվել են տարբեր ժամանակներում, գրվել շատ տեղերում եւ ասվել բազմաթիվ առիթներով: Շատերն են կարծում, թե գրականությունը ցանկացած իրականությունից ավելի լավն է, զարմանալի ու ապահով: Ուստի, արժե գրականության ու կյանքի խճճված հարաբերությունների հարցը քննարկել տարբեր աշխարհներում ու տարբեր ժամանակներում ապրած գրողների` Դոստոեւսկու ու Մարկեսի վեպերի միջոցով:  

Դոստոեւսկին` մարդկության ուսուցիչը

Ռուս գրականության տիտանը` Տոլստոյը, կարծում էր, որ Դոստոեւսկին մարդկության ուսուցիչ չի կարող լինել, բայց նա եղավ մարդկային հոգեբանությունը ճանաչող լավագույն վիպասաններից մեկը ողջ համաշխարհային գրականության պատմության մեջ: Ռուս գրողի վեպերը լրջորեն ազդում են ընթերցողի հայացքների ու իրականության ընկալման վրա: Դոստոեւսկին դուրս է եկել զուտ գրականության խնդիրներից եւ ընթերցողին ինչ-որ առումով պարտադրել իր մտածողությունը: Դոստոեւսկու վեպերն առաջին անգամ ձեռքը վերցնողը չպիտի հույս ունենա, թե ավելի լավ ու խաղաղ աշխարհում է հայտնվելու. գրողը բարդ  առաջադրանքներ է ստեղծում  ընթերցողի համար ու միգուցե ավելի խճճում իրականությունը: Դոստոեւսկին մարդկության մեծագույն ուսուցիչներից է, որը պատասխաններ տալու փոխարեն հարցեր է ստեղծում:

«Ոճիր եւ պատիժ» վեպում գրողը պատմում է, որ Ռասկոլնիկովի համար  հեշտ էր իրականում սպանել զզվելի պառավին, որովհետեւ վաղուց մտքում արել էր հանցագործությունը եւ իր ներսում արդեն անցել էր թույլատրելի սահմանը: Նրբորեն ասվող այս տեսությունը, երեւի, ամեն մի ընթերցողի ստիպում է ավելի լավ տնտղել սեփական ներսը, որը, միգուցե, վախեցնում է իր անմաքրությամբ: Իսկ «Կարամազով եղբայրներ» վեպի հերոսներից Իվանի միջոցով Դոստոեւսկին լրիվ քանդում է հենց իր փայփայած քրիստոնեական արժեքները:

Իվանն այնքան զգայուն է երեխաների նկատմամբ, որ թերթերից հատվածներ է հավաքում տառապյալ երեխաների մասին: Հայտարարում է, որ ապագայում խոստացված երջանկության ու խաղաղության համար ինքը պատրաստ չէ վճարել երեխայի արցունքների գնով: 

Դոստոեւսկու կենսագրությունն ուսումնասիրելիս կարելի է նկատել, որ իրականության մեջ գրողը, իր ստեղծած Իվանի պես, երեխաների նկատմամբ հատուկ ու նուրբ վերաբերմունք ուներ: Դստեր ծնվելուց հետո անտանելի բարդ ներաշխարհով Դոստոեւսկին իրեն երջանիկ էր զգում. նամակներից մեկում պատմում է. «Երեխայի ճիչ լսեցի՝ իմ երեխայի: Հոր համար տարօրինակ զգացողություն է, բայց մարդկային զգացողություններից լավագույնը... հիմա ես դա իմ սեփական փորձով գիտեմ»:                      

Այսպիսով, Դոստոեւսկին ստեղծում էր կերպարներ՝ իր ներաշխարհից ու  ռուսական իրականությունից ներշնչված, բայց որպես արդար դատավոր էր վերաբերվում այդ կերպարներին, նրանցից յուրաքանչյուրին առանձին ապրելու հնարավորություն էր տալիս: Իսկ գրողը սովորություն ուներ Պետերբուրգում զբոսնելիս մարդկանց ուսումնասիրել, փորձել կռահել նրանց բնույթը, խնդիրները: Գրողի կնոջ հուշերում մի հետաքրքիր դրվագ կա, թե ինչպես իր հետ քայլելիս կանգ է առել մի տան առաջ, ցույց տվել մի քար ու ասել, թե հենց այստեղ է Ռասկոլնիկովը թաքցրել պառավից գողացածը:  

Դոստոեւսկու գրականության զարմանալի կողմերից մեկն էլ հենց այն է, թե ինչպես է գրողն ամենաբարդ փիլիսոփայական հարցերը քննելուն զուգահեռ ներկայացնում կենցաղային մանրամասներ ու դետալներ: Խորհրդային շրջանի գրականագետ Չիչերինը, անդրադառնալով «Կարամազով եղբայրներ» վեպում Իվան Կարամազովի ու սատանայի հետ հանդիպման դրվագին, գրում է, որ ծայրաստիճան իրական են սատանայի հետ հանդիպման տեսարանի բոլոր հանգամանքները, նրա գրեթե ծաղրանկարային արտաքին տեսքը, ֆիզիոնոմիան  եւ այլն: Նա դա կոչում է «ռեալիզմ` բարձր ճնշմամբ», եւ գրում. «Այն միտքը, որ ամենաիրական իրականությունը եւ կատարյալ երեւակայականը միաձուլված են իրար, միշտ հետապնդել է Դոստոեւսկուն»:

Մարկեսն ու իրական մոգականությունը

Գրականության ու իրականության զուգահեռները քննելիս հետաքրքիր կլինի անդրադառնալ 20-րդ դարում ստեղծագործած կոլումբիացի հանճարեղ գրողին` Մարկեսին, ու նրա «Հարյուր տարվա մենություն» վեպին: 

Եթե Դոստոեւսկին պատմում է իր բառով «լայն, շատ լայն ռուսական հոգու» մասին, ապա Մարկեսն աշխարհին ճանաչելի է դարձնում Լատինական Ամերիկան: Նա ստեղծել է իր հայրենիքից ոգեշնչված եւ իր տոհմում պտտվող պատմություններից հյուսված միֆական աշխարհ, որը, սակայն, չափազանց իրական է:  

Եթե դիտարկենք նրա «Հարյուր տարվա մենությունը», ապա կնկատենք, որ, ի տարբերություն Դոստոեւսկու, Մարկեսն արտագրական խնդիրներ չի ունեցել: Թվում է, թե նա ցանկացել է ստեղծել մաքուր ու ուժեղ գրականություն` նպատակ չունենալով ազդել մարդկային մտածողության վրա: Բայց կոլումբիացի գրողն իր էպոսային՝ «Հարյուր տարվա մենություն» վեպով խոսում է մի քանի բարդ ու անըմբռնելի երեւույթների մասին, օրինակ` մենության ու մեղքի: Բուենդիաների առաջին սերունդը մեղքով էր ստեղծվել, իսկ վերջին սերունդն էլ կործանվում է մեղքի պատճառով: Հավանաբար, Մարկեսը սրանով մեզ պատմում է, որ մեղքով կամ սխալով ստեղծված ցանկացած երեւույթ` ընտանիք կամ պետություն, երկար չի ապրելու ու կայուն չի լինելու: Այսպիսով, Մարկեսը ցանկանում էր զուտ գրականություն ստեղծել` չցանկանալով գաղափարներ տարածել, բայց նաեւ հենց  գրականության միջոցով ազդում է ընթերցողի աշխարհընկալման վրա:    

Հայտնի է, որ տեսաբանները «մոգական ռեալիզմ» են կոչել մարկեսյան գրականությունը: Եվ հետաքրքիր է, որ Մարկեսն իրականությունից էր վերցնում նույնիսկ ամենամիֆական տեսարանները: Գրողը հարցազրույցներից մեկում պատմել է, որ «Հարյուր տարվա մենությունը» ստեղծելիս ծրագրել է, որ Ռեմեդիոս Գեղեցկուհին համբարձվելու է երկինք, սակայն  ինչ-որ մի կարեւոր բան չի կարողացել գտնել՝ տեսարանն ամբողջացնելու համար: Մի ամբողջ օր այդ տեսարանը մտքում քննարկելուց հետո արդեն հուսահատված դուրս է եկել բակ,  որտեղ մի գեղեցիկ ու ուժեղ սեւամորթ կին փորձել է սավանը կախել պարանից, բայց չի կարողացել քամու պատճառով, եւ հանկարծ քամու ուժեղ ալիքից հետո սավանը ծածկել է կնոջը: Այսպես, Մարկեսն իրականությունից ու կենցաղից վերցնում է մանրամասներ ու ստեղծում գրականության ամենահետաքրքիր տեսարաններից մեկը, երբ Ռեմեդիոս Գեղեցկուհին սպիտակեղենը հավաքելիս համբարձվում է երկինք:

«Ես ապրում էի այն գրականությունը, որը փորձում էի ստեղծել»,- ասել է Մարկեսն իր վեպերից մեկի մասին, բայց այն կարելի է տարածել նրա ստեղծած ողջ գրական ժառանգության վրա: Մի քանի երեւելի գրողների ազդեցությունն իր վրա կրող Մարկեսը գրականության ամենաուժեղ տեսարաններից մեկը համարում էր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպի կերպարներից մեկի` Սմերդյակովի՝ աստիճաններից ընկնելը, որովհետեւ այդպես էլ առեղծված է մնում` էպիլեպսիայի  նոպա՞ էր դա, թե՞ դրա ձեւացում: 

Այսպիսով, եթե Դոստոեւսկին իր առջեւ դնում էր գրականությունից դուրս խնդիրներ, բայց ստեղծում էր իսկական գրականություն, Մարկեսը նույնպես ստեղծում էր իսկական գրականություն, բայց նաեւ ազդում ընթերցողի մտածողության վրա: Նրանց վեպերի փոքր քննությունն օգնում է հասկանալ, որ կյանքի ու գրականության իրականությունները համեմատելը չափազանց բարդ գործ է: Կյանքն ու գրականությունը նման են զուգահեռ ուղիների, որոնք երբեմն նաեւ հատվում են` հակառակ ընդունված կանոնների: Ուրեմն, անհնար է թվում նախընտրել դրանցից որեւէ մեկը՝ մյուսի հաշվին: Հավանաբար, պետք է հավասարակշռել, փորձել ապրել իրականության մեջ եւ հայտնվել գրականության իրականության մեջ` գիրքը ձեռքին սենյակում փակված: 

Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023