Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում տնտեսական աճը վերջին 3 տարիներին արագացել է, դա հետևանք է ներքին շուկաների ազատականացման և մասնավոր կապիտալի շարունակվող ներհոսքի. Ավետիք Չալաբյան

ECONOMICS

 

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք
Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումը է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ՀՆԱ-ների համեմատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Նա մասնավորապես նշում է, որ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, փոքր բացառությամբ, շարունակել է աճել, և տասնամյակի կտրվածքով, աճել է ավելի քան 50%-ով, ընդ որում դրա մոտ կեսը՝ վերջին երեք տարիների ընթացքում, երբ ունեցել ենք համեմատաբար բարձր աճի տեմպեր։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ «սենսացիոն» ոճի մեջ հայտարարեց, որ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող բացարձակ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի համանման ցուցանիշը, տառացիորեն մի քանի ժամ հետո ստիպված լինելով հերքել Ադրբեջանի մասով իր իսկ հայտարարությունը (իրականում Վրաստանի մասով էլ կախված է, թե հաշվարկը արվում է բացարձակ թե համադրելի գների հիման վրա, բայց դա սկզբունքային չի):

Ես չէի անդրադառնա այս հարցին, քանի որ վերջին հաշվով, էական չի, թե որ երկրում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոքր ինչ ավել կամ պակաս կոնկրետ տարում՝ սա բազմաթիվ գործոններից է կախված, որոնցից ոչ բոլորն է տվյալ երկիրը վերահսկում։ Սակայն շատ ավելի էական է, թե ինչ է տեղի ունենում մեր և Ադրբեջանի տնտեսական զարգացման հետ երկարաժամկետ հեռանկարում։ Ստորև բերված գրաֆիկը արտապատկերում է Հայաստանի և Ադրբեջանի մեկ շնչին ընկնող բացարձակ ՀՆԱ-ի դինամիկան վերջին տաս տարիների ընթացքում (Համաշխարհային բանկի տվյալներով, 2019 թ․ ԱՄՀ նախնական տվյալներն են)։ Այս թվերին նույնիսկ հպանցիկ նայելուց կարելի է տեսնել մի քանի կարևոր միտում՝

ա) Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կտրուկ աճել, և նույն կերպ էլ կտրուկ վայր է ընկել նավթի գների հետ միասին, և մեկ տասնամյակի կտրվածքով, նույնիսկ որոշ չափով նվազել է ՝ փաստացի, Ադրբեջանի տնտեսությունը մի մեծ տեղապտույտ է կատարել, և ընդհանուր առմամբ, բացարձակ արժեքով, վերադարձել է իր ելման կետին։

բ) Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընդհակառակը, փոքր բացառությամբ, համարյա ամբողջ այդ ընթացքում շարունակել է աճել, և տասնամյակի կտրվածքով, աճել է ավելի քան 50%-ով, ընդ որում դրա մոտ կեսը՝ վերջին երեք տարիների ընթացքում, երբ մենք ունեցել ենք համեմատաբար բարձր աճի տեմպեր։

գ) Եթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը գերազանցում էր Հայաստանին 66%-ով, ապա անցած տարի՝ ընդամենը 4%-ով, դա արդեն ստատիստիկ ճշգրտության հարց է, իսկ բնակչության բարեկեցության մասով Հայաստանը նույնիսկ փոքր ինչ առաջ է անցել Ադրբեջանից (հետաքրքրվողներին պատրաստ եմ առանձին բացատրել, թե ինչու)։

դ) վերջին երեք տարում (2017-19) Ադրբեջանի իրական տնտեսության համախառն աճը կազմել է ընդամենը 3%, այսինքն տարեկան միջինը՝ 1%, այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նույն երեք տարում հանրագումարում աճել է մոտ 20%-ով։

Իրականությունը այն է, որ նավթի գների անկումից և նավթի հանույթի պիկը անցնելուց հետո, Ադրբեջանի տնտեսությունը արդեն մի քանի տարի գտնվում է լճացման մեջ։ Թեև բնական գազի հանույթը և տրանզիտ տրանսպորտային հոսքերը աճել են, նավթի հանույթի ծավալների շարունակվող անկումը բերել է նրան, որ համախառն ներքին արդյունքը աճում է շատ դանդաղ տեմպերով, և Ադրբեջանի նկատմամբ խոշոր ներդրողների հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Հայաստանում, ընդհակառակը, տնտեսական աճը վերջին երեք տարիներին արագացել է, դա անմիջական հետևանք է ներքին շուկաների ազատականացման, և մասնավոր կապիտալի շարունակվող ներհոսքի։

Եթե վերջին երեք տարվա տնտեսական զարգացման հարաբերական միտումները պահպանվեն, ապա ևս մեկ տասնամյակ հետո, Հայաստանը տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով, կայուն առաջ կանցնի Ադրբեջանից։ Հակառակորդի հնարած առասպելը, որ հարուստ և հզոր Ադրբեջանի դեմ հանդիման կանգնած է աղքատ և խեղճ Հայաստանը, հոդս կցնդի։ Ադրբեջանում դա հիանալի հասկանում են, և շտապում են հիմա՝ Արցախի շուրջ արագ գործարք կնքելու։ Մենք սակայն շտապելու բան չունենք, փոխարենը պետք է հետևողական, տարեց տարի, հայի տաղանդով, աշխատասիրությամբ և հնարամտությամբ, կերտենք սեփական բարեկեցությունը և հզորությունը, և լրիվ այլ դիրքերից խոսենք նույն Ադրբեջանի հետ։ Այսքանով բոլորիդ դրական տրամադրություն եմ ցանկանում, այս կանխատեսումը իրականություն դարձնելու ամուր վճռականությամբ»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal