Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԿԳՍՄ նախարարությունում ծրագրերը սաբոտաժի ենթարկող խումբ կա.Կարեն Վարդանյան

Past.am

Կարծում եմ, որ կրթության նախարարն իմ հարցազրույցը չի դիտել  ու զուտ վերնագրից դատելով, որ կրթության նախարարությունում սաբոտաժ կա, նրան թվացել է, թե նետերն իր վրա են ուղղված եւ խախտելով ճշմարտության եւ բարոյականության նորմերը՝ գրառում է կատարել  իր էջում։ Այս մասին NEWS.am-ին ասել է Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը. «Մասնավորապես,  նրա ասածը, թե  վերջին վճարումը 800 միլիոնի՝   արել են 6 օր առաջ, դարձյալ  նրա աշխատակիցների տված սխալ  տվյալների հետեւանքն է։  Այսինքն նա փոխանակ հետաքննություն անի, թե ով է սաբոտաժ անում (ընդ որում՝ ես օրինակները նշում եմ), հակադարձում է։  Մամուլի ասուլիսի  ժամանակ նրան սխալ  թվեր էին տվել, ես կողքին նստած, նրան փոխանցեցի ճիշտ թվերը, ասացի՝ պարոն նախարար, անհարմար է, ճիշտ թվերն ասեք»։

 

Ըստ Կարեն Վարդանյանի՝   սաբոտաժ անող նույն խումբն ամեն ինչ արել է, որպեսզի Արմաթը չընդգրկվի բյուջեի մեջ. « Հունիսի 3-ի կառավարության նիստում նույն նախարարն ասում է, որ եկող տարի մենք տեղադրելու ենք 650 նոր լաբորատորիա։ Այսինքն, եթե հավատանք նրա  խոսքին, ապա  եթե նախարարն  ուզում է 650-ը տեղավորի, դրանով ասում  է՝   սաբոտաժնիկներն ո՞ւմ շունն են։ Եվ  իր այդ գրառման մեջ, երբ  ասում է՝ վեց օր առաջ մենք փոխանցում ենք արել,  թող այդ փոխանցման հանձնարարագիրը ցույց տա՝  ինչ փող է մեզ փոխանցվել։  Մեզ ամբողջական գումարը փոխանցվել է չորս ամիս առաջ, իսկ վեց օր առաջ  մենք ոչ մի գումար չենք ստացել։  Այսինքն՝ սկսում է ստով»։

 

Կարեն Վարդանյանը պնդում է, որ իրենց ստացած  800 միլիոնի լաբորատորիաները ձեւավորել  են, տեղադրել  են, գտել  խմբակավարներին, իրենց  հաշվին սովորեցրել  նրանց եւ այդ լաբորատորիաների ամբողջ գույքը հիմա գտնվում է  284 դպրոցում. «Այսինքն այդ դպրոցների հաշվեկշռի վրա է եւ Կարեն Վարդանյանի մոտ չէ, այսինքն Արայիկ Հարությունյանի կառավարման տակ է։ Նա դա էլ չգիտի։  Սա կոչվում է՝  «ծառայողական ոչ ամբողջական  համապատասխանություն», եւ   դրա  հետեւանքով էլ  նրա մոտ սաբոտաժ կա։ Ոչ թե ինքն է անում սաբոտաժ, այլ մարդիկ, օգտվելով նրա՝  որպես նախարար, անհամապատասխանությունից, որ չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում տարրական բաներն իմի բերել, սաբոտաժ են անում ծրագիրը։ Մենք բիզնես պլանը պետությանն ուղարկել ենք, ներկայացրել ենք բոլոր շահագրգիռ նախարարություններին, ընդ որում, հենվելով Grantorton Amio ընկերության հետազոտության վրա, ցույց ենք տվել, որ վեց տարվա մեջ կառավարությունը ներդրում է  անում ոչ միայն Արմաթի, այլեւ համաշխարհային  ու տեղական մրցույթներ կազմակերպելու, անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա ստեղծելու, երեխաների համար ճամբար բացելու,  վեբ կայքի պահպանության եւ այլնի մեջ,  եւ  պետությունը ստանում է 80 միլիարդ դրամ հարկային մուտքեր, այսիքն դրական սալդոն 60 միլիարդ է։ Այդ 60 միլիարդի դանդաղեցումը, եթե 1 տարի դա չես անում, բերում է մեկ վեցերորդի կորստի, այսինքն այդ գործողություններով սաբոտաժ անողները պետությանը հասցրել են 10 միլիարդ դրամի վնաս։ Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է հետաքննի, թե ովքեր են կարողանում պետությանը տարեկան 20 միլիոն դոլարի վնաս տալ, էլ չեմ ասում հետագա զարգացումը դանդաղեցնելը»։

 

Արայիկ Հարությունյանը,   Կ.Վարդանյանի համոզմամբ, համակերպվել է այդ սաբոտաժի հետ. «Նիկոլ Փաշինյանը շեշտադրեց սաբոտաժի խնդիրը կառավարությունում, որ ծրագրերն արվում են ի հեճուկս նախարարությունների։  Այո, Արմաթը այն ծրագրերից է, որն ըստ էության արվում է ի հեճուկս, որովհետեւ այդ 800 միլիոնը, որ նախարարությունը տրամադրել է, մենք կառավարության հետ բանակցում էինք 1 միլիարդ 200 միլիոնի մասին, որի մեջ ամեն ինչ մտած էր, եւ կառավարությունը դրական էր տրամադրված։ Հենց կառավարությունից իջավ իրենց նախարարություն, իրենք խուզեցին ամբողջ բովանդակային մասը եւ միայն սարքավորումների փող տվեցին, բայց գոնե կրթութության նախարարությունում պետք է իմանան, որ կրթական պրոցեսը, մանկավարժությունը սարքից կախված չի։ Կարող ես Rolls Royce տանել, դնել դասարանում, բայց դա չի նշանակում, որ այդ երեխան մեքենա վարել  կսովորի»։

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded